https://arm.sputniknews.ru/20230502/wizz-air-y-hajastanic-chekhia-trichqner-kirakanacni-59023679.html
Wizz Air-ը Հայաստանից Չեխիա թռիչքներ կիրականացնի
Wizz Air-ը Հայաստանից Չեխիա թռիչքներ կիրականացնի
Sputnik Արմենիա
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: 02.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-02T11:31+0400
2023-05-02T11:31+0400
2023-05-02T11:38+0400
wizz air ավիաընկերություն
հայաստան
չեխիա
չվերթ
թռիչք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/11/37602958_0:0:2133:1200_1920x0_80_0_0_a452b7658d65175d69ca4945040d9748.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Wizz Air ավիաընկերությունը հունիսի 26-ից կգործարկի Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթերը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է Wizz Air ընկերության կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Վալերիա Բրագարենկոն։«Wizz Air» ընկերությունը սկսել է Վենետիկ-Երևան-Վենետիկ չվերթեր իրականացնելՄեկնարկել են «Wizz Air» ավիաընկերության Միլան–Երևան–Միլան չվերթերըՉվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:Նրա խոսքով՝ նախատեսվում է երեք տարվա ընթացքում երեք նոր ուղղություն բացել Երևանից։ Ավիաընկերությունը հայկական շուկա է մտել 2020 թվականին։ Այսօրվա դրությամբ Wizz Air-ի օդանավերը Երևանից և հակառակ ուղղությամբ ավելի քան 400 հազար ուղևոր են տեղափոխել: Հայկական ավիացիայի շուկայում ավիաընկերության մասնաբաժինը կազմում է 12%։Ավիաընկերությունը Երևանից թռիչքներ է իրականացնում ընդամենը 9 ուղղություններով։ Դրանց թվում են նաև չվերթերը դեպի Վիեննա, Լառնակա, Միլան, Աբու Դաբի, Հռոմ, Վենետիկ:Wizz Air-ը ավիացիայի շուկայում գործում է 2004 թվականից, հաշվեկշռում ունի 181 Airbus տիպի ինքնաթիռ և ավելի քան 8 հազար աշխատակից: Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում 950 ուղղություններով՝ դեպի աշխարհի 50 երկիր։ 2022 թվականի արդյունքներով` Wizz Air-ի ինքնաթիռները տեղափոխել են 45,6 միլիոն ուղևոր։
չեխիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/11/37602958_533:0:2133:1200_1920x0_80_0_0_f2bbcc166b8b6cabecbe95796ee1c21f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
wizz air ավիաընկերություն, հայաստան, չեխիա, չվերթ, թռիչք
wizz air ավիաընկերություն, հայաստան, չեխիա, չվերթ, թռիչք
Wizz Air-ը Հայաստանից Չեխիա թռիչքներ կիրականացնի
11:31 02.05.2023 (Թարմացված է: 11:38 02.05.2023) Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Wizz Air ավիաընկերությունը հունիսի 26-ից կգործարկի Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթերը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է Wizz Air ընկերության կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Վալերիա Բրագարենկոն։
Մեկնարկել են «Wizz Air» ավիաընկերության Միլան–Երևան–Միլան չվերթերը
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:
«Ապրիլի 30-ից ավիաընկերությունը սկսել է իրականացնել Սոֆիա-Երևան-Սոֆիա, ինչպես նաև Դորտմունդ-Երևան-Դորտմունդ չվերթը։ Նոր ուղղությունների բացումը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը»,-ասել է Բրագարենկոն։
Նրա խոսքով՝ նախատեսվում է երեք տարվա ընթացքում երեք նոր ուղղություն բացել Երևանից։ Ավիաընկերությունը հայկական շուկա է մտել 2020 թվականին։ Այսօրվա դրությամբ Wizz Air-ի օդանավերը Երևանից և հակառակ ուղղությամբ ավելի քան 400 հազար ուղևոր են տեղափոխել: Հայկական ավիացիայի շուկայում ավիաընկերության մասնաբաժինը կազմում է 12%։
Ավիաընկերությունը Երևանից թռիչքներ է իրականացնում ընդամենը 9 ուղղություններով։ Դրանց թվում են նաև չվերթերը դեպի
Վիեննա,
Լառնակա,
Միլան, Աբու Դաբի,
Հռոմ,
Վենետիկ:
Wizz Air-ը ավիացիայի շուկայում գործում է 2004 թվականից, հաշվեկշռում ունի 181 Airbus տիպի ինքնաթիռ և ավելի քան 8 հազար աշխատակից: Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում 950 ուղղություններով՝ դեպի աշխարհի 50 երկիր։ 2022 թվականի արդյունքներով` Wizz Air-ի ինքնաթիռները տեղափոխել են 45,6 միլիոն ուղևոր։