https://arm.sputniknews.ru/20230502/rd-hashvich-palati-nakhagahn-yntaniqi-het-tsitsernakaberd-e-ajcelel-59066339.html
ՌԴ հաշվիչ պալատի նախագահն ընտանիքի հետ Ծիծեռնակաբերդ է այցելել
ՌԴ հաշվիչ պալատի նախագահն ընտանիքի հետ Ծիծեռնակաբերդ է այցելել
Sputnik Արմենիա
ՀՑԹԻ տնօրենը ռուս հյուրերին է ներկայացրել Հայոց ցեղասպանության և արցախյան գոյամարտի միջև եղած կապը։ 02.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-02T18:58+0400
2023-05-02T18:58+0400
2023-05-02T19:03+0400
հայոց ցեղասպանություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
ծիծեռնակաբերդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/02/59064684_0:73:1600:973_1920x0_80_0_0_79a6883f762d0f400a0e97721c69fc93.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Գալինա Իզոտովան այսօր ընտանիքի անդամների հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի մամուլի բաժինը։Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է տնօրեն Հարություն Մարությանը:ՌԴ-ից ժամանած հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Գալինա Իզոտովան նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը նաև ՌԴ հաշվիչ պալատի նախագահին է նվիրել Հայոց ցեղասպանության մասին գրքեր և Մարաշի ասեղնագործությամբ զարդարված դրամապանակ:Այցի ավարտին Հիշողության պուրակում տիկին Իզոտովան ջրել է ՌԴ հաշվիչ պալատի նախորդ նախագահ Ալեքսեյ Կուդրինի` 2022 թ–ին տնկած արծաթափայլ եղևնին:
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/02/59064684_167:0:1588:1066_1920x0_80_0_0_c9485d4e7f4402eacb8b59411e7bbb60.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, ծիծեռնակաբերդ
հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, ծիծեռնակաբերդ
ՌԴ հաշվիչ պալատի նախագահն ընտանիքի հետ Ծիծեռնակաբերդ է այցելել
18:58 02.05.2023 (Թարմացված է: 19:03 02.05.2023) ՀՑԹԻ տնօրենը ռուս հյուրերին է ներկայացրել Հայոց ցեղասպանության և արցախյան գոյամարտի միջև եղած կապը։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Գալինա Իզոտովան այսօր ընտանիքի անդամների հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում է
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի մամուլի բաժինը։
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է տնօրեն Հարություն Մարությանը:
«Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ-ից ժամանած հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Գալինա Իզոտովան նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը նաև ՌԴ հաշվիչ պալատի նախագահին է նվիրել Հայոց ցեղասպանության մասին գրքեր և Մարաշի ասեղնագործությամբ զարդարված դրամապանակ:
Այցի ավարտին Հիշողության պուրակում տիկին Իզոտովան ջրել է ՌԴ հաշվիչ պալատի նախորդ նախագահ Ալեքսեյ Կուդրինի` 2022 թ–ին տնկած արծաթափայլ եղևնին: