https://arm.sputniknews.ru/20230502/nakharar-minasjann-u-melnikvovy-qnnarkel-en-hkeum-arka-khndirnery-59067688.html
Նախարար Մինասյանն ու Մելնիկովը քննարկել են ՀԿԵ–ում առկա խնդիրները
Նախարար Մինասյանն ու Մելնիկովը քննարկել են ՀԿԵ–ում առկա խնդիրները
Sputnik Արմենիա
Մինասյանն ընդգծել է Արդարադատության ակադեմիայում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցների վերապատրաստման կարևորությունը։ 02.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-02T19:12+0400
2023-05-02T19:12+0400
2023-05-02T19:13+0400
հհ արդարադատության նախարարություն
գրիգոր մինասյան
ալեքսեյ մելնիկով
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/02/59063583_0:0:1600:901_1920x0_80_0_0_fa627d47ae5ebe93e9486387eb026568.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հետ, քննարկել ոլորտային օրենսդրության լավարկման անհրաժեշտությունը և ընկերության աշխատակիցների՝ Արդարադատության ակադեմիայում վերապատրաստման կարևորությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։Մինասյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոլորտային խնդիրների լուծման նախաձեռնությանը՝ առաջարկելով օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների իրականացման գործընթաց:Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ սկիզբ առնող համագործակցության շրջանակում ցանկալի արդյունքներ գրանցելու ուղղությամբ:Երեք սցենար է մշակվել. ՀԿԵ–ն ու ԱԻՆ–ը համատեղ վարժանքներ են անցկացրել Գյումրիում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/02/59063583_179:0:1600:1066_1920x0_80_0_0_00fbe83adb48ee07640e20bb3b75ee96.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արդարադատության նախարարություն, գրիգոր մինասյան, ալեքսեյ մելնիկով, հարավկովկասյան երկաթուղի (հկե), նախարար
հհ արդարադատության նախարարություն, գրիգոր մինասյան, ալեքսեյ մելնիկով, հարավկովկասյան երկաթուղի (հկե), նախարար
Նախարար Մինասյանն ու Մելնիկովը քննարկել են ՀԿԵ–ում առկա խնդիրները
19:12 02.05.2023 (Թարմացված է: 19:13 02.05.2023) Մինասյանն ընդգծել է Արդարադատության ակադեմիայում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցների վերապատրաստման կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հետ, քննարկել ոլորտային օրենսդրության լավարկման անհրաժեշտությունը և ընկերության աշխատակիցների՝ Արդարադատության ակադեմիայում վերապատրաստման կարևորությունը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ալեքսեյ Մելնիկովը շնորհակալություն է հայտնել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակազմի՝ Արդարադատության ակադեմիայում անցկացված իրավաբանական ոլորտային վերապատրաստումների համար՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը: Միաժամանակ, քննարկման առարկա են դարձել երկաթուղու գործունեության շրջանակում առկա խնդիրները, ինչպես նաև դիտարկվել են դրանց կարգավորմանն ուղղված իրավական հնարավոր լուծումները»,– ասված է հաղորդագրությունում։
Մինասյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոլորտային խնդիրների լուծման նախաձեռնությանը՝ առաջարկելով օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների իրականացման գործընթաց:
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ սկիզբ առնող համագործակցության շրջանակում ցանկալի արդյունքներ գրանցելու ուղղությամբ: