00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս անչափահասներին հեռու պահել թմրանյութերից. Նելլի Դուրյանի խորհուրդները

© Sputnik / Andranik GhazaryanԳնդապետ Նելլի Դուրյանը
Գնդապետ Նելլի Դուրյանը - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2023
Գնդապետ Նելլի Դուրյանը
Բաժանորդագրվել
Հայաստանում ավելացել են ապօրինի թմրամիջոցների իրացման դեպքերը։ Հատկապես տարածված է համացանցի միջոցով վաճառքը, որում ներգրավված են նաև անչափահասները։ Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրուցել է ոստիկանական համակարգում երկար տարիներ աշխատած Նելլի Դուրյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Անչափահասներին թմրանյութերի օգտագործումից ու իրացումից հետ պահելու համար պետք է հետևողականությունն ավելի խստացնել թե՛ տանը, թե՛ ուսումնական հաստատությունում, միայն այդ դեպքում հնարավոր կլինի հարցին լուծում տալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետ, գնդապետ Նելլի Դուրյանը։
«Ծնողը պետք է շատ զգոն լինի, պետք է իմանա` երեխան ինչ է անում, պայուսակում ինչ կա, ինչ է տանում դպրոց։ Իսկ դպրոցում պետք է պարտադիր լինի հոգեբան, սոցիալական աշխատող, իրավաբան, ոստիկան։ Նրանք պետք է զրուցեն երեխաների հետ ու բացատրեն , թե ինչ վտանգավոր բան է դա, ինչ լուրջ հետևանքների կարող է հանգեցնել»,– ասում է նա։
Միևնույն ժամանակ, ըստ Նելլի Դուրյանի, պետք է այս մեթոդը կիրառելիս չափազանց զգույշ լինել, որպեսզի այն հանկարծ հակառակ ազդեցություն չունենա, քանի որ այդպիսի օրինակ ՀՀ–ում արդեն եղել է։
«Տարիներ առաջ մի հասարակական կազմակերպություն ծրագիր իրականացրեց, որտեղ մանրամասն ներկայացնում էին թմրանյութերի տեսակները, օգտագործման ձևերը, բայց երեխաները սկսեցին ավելի շատ հետաքրքրվել»,– պատմում է ոստիկանության գնդապետը։
«Մտածում էին` բժիշկ կդառնամ, նարկոման դարձա». ինչպես են ՀՀ–ում պայքարում թմրամոլության դեմ
Նելլի Դուրյանը նաև խորհուրդ է տալիս իրավապահ մարմիններին ուսումնասիրել օտարերկրյա փորձն ու մի քայլ առաջ անցնել։ Նա օրինակ է բերում ԱՄՆ–ում առկա խնդիրները ու վստահեցնում, որ մի օր դրանք հասնելու են Հայաստան։
«Եթե մենք նախկինում անգամ չէինք կարող պատկերացնել, որ անչափահաս աղջիկը կարող է թմրանյութ օգտագործել դպրոցում կամ տարածել այն, ապա այսօր դա իրողություն է ԱՄՆ–ում։ Դա տեսնելով` մենք պարտավոր ենք նախապես կանխարգելիչ բնույթի աշխատանքներ իրականացնել»,– նշեց նախկին պաշտոնյան։
Ըստ նրա` պետությունը պետք է վերականգնի նախկինում գործող «դպրոցական տեսուչի» ինստիտուտը, ինչպես նաև շուտափույթ ռազմավարական ծրագիր մշակի այդ չարիքից հնարավորինս զերծ մնալու համար։
Նշենք, որ ոստիկանության ջանքերի շնորհիվ 2022 թ–ին փակվել է թմրանյութերի առուվաճառքով զբաղվող Telegram–յան 14 անձնական էջ, 15 ալիք, 8 զրուցարան (chat)։
Լրահոս
0