https://arm.sputniknews.ru/20230502/hh-inqnishkhanutjunic-hrazharvelu-brni-gvortsvoghutjunnery-kpatzhven-minchev-15-tari-zhamketvov-59058805.html
ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու բռնի գործողությունները կպատժվեն մինչև 15 տարի ժամկետով
ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու բռնի գործողությունները կպատժվեն մինչև 15 տարի ժամկետով
Sputnik Արմենիա
Ինքնիշխանությունը սահմանափակելու նպատակով բռնության կոչերի համար սպառնում է տուգանք կամ ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով։ 02.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-02T17:23+0400
2023-05-02T17:23+0400
2023-05-02T17:28+0400
հայաստան
ռուսաստան
ինքնիշխանություն
կոչ
պատիժ
քրեական գործ
մահապատիժ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/42031620_0:118:1600:1018_1920x0_80_0_0_28169f7048e3031407d4555147a884a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Հայաստանում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունները, ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը կպատժվի ազատազրկմամբ՝ մինչև 15 տարի ժամկետով։ Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց Ազգային ժողովի նիստում։Փաշինյանի ընտանիքի հանդեպ բռնության կոչ հնչեցնելու մեջ մեղադրվող ուսուցիչը տուգանվել էՀայաստանի քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը։ Նրա խոսքով՝ գործող օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է սահմանում միայն սահմանադրական կարգը տապալելու և բռնության դրդելու համար։Բալյանը նշեց, որ գործող քրեական օրենսգրքով` ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, մինչդեռ ինքնիշխանությունը պետության` որպես սուբյեկտի, հիմնական հատկությունն է։Բալյանի խոսքով` եթե օրինագիծն ընդունվի, ապա քրեորեն պատժելի կլինեն Հայաստանում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունները, ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները։Եթե կոչեր արվեն հրապարակայնորեն, լրատվամիջոցներով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, ապա պատիժը կարող է լինել 2-5 տարի։Բալյանն ընդգծեց, որ խոսքը միայն բռնություն պարունակող գործողությունների կամ բռնի գործողությունների կոչերի մասին է։Ձերբակալվել է հանրահավաքի ժամանակ բռնությամբ իշխանությունը զավթելու կոչ արած անձըՕրինակ`հրապարակայնորեն հնչեցրած կարծիքը, որ պետք է հրաժարվել ինքնիշխանությունից, քանի որ դա մեզ պետք չէ, և միանալ X երկրին, քրեորեն պատժելի արարք չէ, բայց եթե կոչ է արվում շրջապատել պետական կառույցներից մեկը, պատանդ վերցնել քաղծառայողներին և ստիպել նրանց ինքնիշխանությունից լրիվ կամ մասնակի հրաժարվելուն ուղղված գործողություններ անել, դա կդիտվի որպես քրեական հանցագործություն։ՀՀ կառավարությունը համապատասխան նախագիծը հաստատել է 2022 թվականի դեկտեմբերի 29-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/42031620_141:0:1565:1068_1920x0_80_0_0_0e05a04e24fd9c30a9d9caaacb317c6f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ինքնիշխանություն, կոչ, պատիժ, քրեական գործ, մահապատիժ
հայաստան, ռուսաստան, ինքնիշխանություն, կոչ, պատիժ, քրեական գործ, մահապատիժ
ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու բռնի գործողությունները կպատժվեն մինչև 15 տարի ժամկետով
17:23 02.05.2023 (Թարմացված է: 17:28 02.05.2023) Ինքնիշխանությունը սահմանափակելու նպատակով բռնության կոչերի համար սպառնում է տուգանք կամ ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Հայաստանում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունները, ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը կպատժվի ազատազրկմամբ՝ մինչև 15 տարի ժամկետով։ Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց Ազգային ժողովի նիստում։
Հայաստանի քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը։ Նրա խոսքով՝ գործող օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է սահմանում միայն սահմանադրական կարգը տապալելու և բռնության դրդելու համար։
«Այսինքն՝ գործող քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է նախատեսված սահմանադրական կարգը տապալելու, ինքնիշխանությունը բռնի տապալելու, ինչպես նաև դրան ուղղված կոչերի համար»,–ասաց նա։
Բալյանը նշեց, որ գործող քրեական օրենսգրքով` ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, մինչդեռ ինքնիշխանությունը պետության` որպես սուբյեկտի, հիմնական հատկությունն է։
Բալյանի խոսքով` եթե օրինագիծն ընդունվի, ապա քրեորեն պատժելի կլինեն Հայաստանում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունները, ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները։
Արարքների համար պատիժը կլինի 10-15 տարի, հրապարակային կոչերի համար՝ վարչակական տուգանքից մինչև 3 տարի ազատազրկում։
Եթե կոչեր արվեն հրապարակայնորեն, լրատվամիջոցներով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, ապա պատիժը կարող է լինել 2-5 տարի։
Բալյանն ընդգծեց, որ խոսքը միայն բռնություն պարունակող գործողությունների կամ բռնի գործողությունների կոչերի մասին է։
Օրինակ`հրապարակայնորեն հնչեցրած կարծիքը, որ պետք է հրաժարվել ինքնիշխանությունից, քանի որ դա մեզ պետք չէ, և միանալ X երկրին, քրեորեն պատժելի արարք չէ, բայց եթե կոչ է արվում շրջապատել պետական կառույցներից մեկը, պատանդ վերցնել քաղծառայողներին և ստիպել նրանց ինքնիշխանությունից լրիվ կամ մասնակի հրաժարվելուն ուղղված գործողություններ անել, դա կդիտվի որպես քրեական հանցագործություն։
ՀՀ կառավարությունը համապատասխան նախագիծը հաստատել է 2022 թվականի դեկտեմբերի 29-ին։