https://arm.sputniknews.ru/20230502/hajkakan-drami-30-amjaki-artiv-lvorium-160-000-tsarvov-nvor-antar-ktnkvi-59047445.html
Հայկական դրամի 30-ամյակի առթիվ Լոռիում 160 000 ծառով նոր անտառ կտնկվի
Հայկական դրամի 30-ամյակի առթիվ Լոռիում 160 000 ծառով նոր անտառ կտնկվի
Sputnik Արմենիա
Կտնկվի 160 000 ծառ, այդ թվում կաղնի, թխկի, հաճարենի, լորենի, վայրի տանձ, վայրի խնձոր, ընկուզենի, բոխի և այլ ծառատեսակներ։ 02.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-02T15:35+0400
2023-05-02T15:35+0400
2023-05-02T15:35+0400
կենտրոնական բանկ (կբ)
ծառատունկ
խոսրովի անտառ
դրամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/02/59045160_0:59:1600:959_1920x0_80_0_0_fa0b37f074d2041a68d98d701ed32f78.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Հայկական դրամի 30-ամյակի առթիվ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում նոր անտառ կհիմնվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։Մասնավորապես, Հայաստանի բանկերի միությունը և 18 առևտրային բանկերը «Իմ անտառ Հայաստանի» հետ համագործակցությամբ կհիմնեն 50 հա նոր անտառ։ Կտնկվի 160 000 ծառ, այդ թվում կաղնի, թխկի, հաճարենի, լորենի, վայրի տանձենի, վայրի խնձորենի, ընկուզենի, բոխի և այլ ծառատեսակներ։«Այսօր սկսում ենք հայկական դրամի 30-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք տեղի կունենան 2023 թվականի ընթացքում։ Շատ խորհրդանշական է, որ առաջինը հենց ծառատունկի միջոցառումն է»,- ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։Հավելենք, որ նոր ստեղծվող անտառի 20 հեկտարը լինելու է Ջրաշեն 2-ում, ևս 30 հեկտարը՝ Ուրասարում։ Համայնքային հողի օգտագործման ժամկետի ավարտին հողերը և դրա վրա ձևավորված անտառային էկոհամակարգը կվերադարձվեն համայնքին:Հայկական արժույթ` Եվրասիական բանկից․ ԵԱԶԲ-ն դրամով պարտատոմսեր կթողարկի
խոսրովի անտառ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/02/59045160_33:0:1456:1067_1920x0_80_0_0_eba1519c15319544f6076f87baa5f21c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական բանկ (կբ), ծառատունկ, խոսրովի անտառ, դրամ
կենտրոնական բանկ (կբ), ծառատունկ, խոսրովի անտառ, դրամ
Հայկական դրամի 30-ամյակի առթիվ Լոռիում 160 000 ծառով նոր անտառ կտնկվի
Կտնկվի 160 000 ծառ, այդ թվում կաղնի, թխկի, հաճարենի, լորենի, վայրի տանձ, վայրի խնձոր, ընկուզենի, բոխի և այլ ծառատեսակներ։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Հայկական դրամի 30-ամյակի առթիվ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում նոր անտառ կհիմնվի։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, Հայաստանի բանկերի միությունը և 18 առևտրային բանկերը «Իմ անտառ Հայաստանի» հետ համագործակցությամբ կհիմնեն 50 հա նոր անտառ։ Կտնկվի 160 000 ծառ, այդ թվում կաղնի, թխկի, հաճարենի, լորենի, վայրի տանձենի, վայրի խնձորենի, ընկուզենի, բոխի և այլ ծառատեսակներ։
«Այսօր սկսում ենք հայկական դրամի 30-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք տեղի կունենան 2023 թվականի ընթացքում։ Շատ խորհրդանշական է, որ առաջինը հենց ծառատունկի միջոցառումն է»,- ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Հավելենք, որ նոր ստեղծվող անտառի 20 հեկտարը լինելու է Ջրաշեն 2-ում, ևս 30 հեկտարը՝ Ուրասարում։ Համայնքային հողի օգտագործման ժամկետի ավարտին հողերը և դրա վրա ձևավորված անտառային էկոհամակարգը կվերադարձվեն համայնքին: