https://arm.sputniknews.ru/20230502/ev-mvoskvajum-ev-vashingtvonum-arcakhi-masvov-banakcutjunnery-grete-nujnn-en-eghvojan-59026386.html
Ե՛վ Մոսկվայում, և՛ Վաշինգտոնում Արցախի մասով բանակցությունները գրեթե նույնն են. Եղոյան
Ե՛վ Մոսկվայում, և՛ Վաշինգտոնում Արցախի մասով բանակցությունները գրեթե նույնն են. Եղոյան
Sputnik Արմենիա
Եղոյանն այս հայտարարությունն արեց` անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի արած այն հայտարարությանը, թե ժողովրդի թիկունքում ստվերային, գաղտագողի... 02.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-02T12:26+0400
2023-05-02T12:26+0400
2023-05-02T12:32+0400
արման եղոյան
վաշինգտոն
ամն
հայաստան
արցախ
ադրբեջան
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1712/92/17129225_0:0:1600:901_1920x0_80_0_0_9d5b91489a14d1f78389e75ee9a53c5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Անկյունաքարային հարցերի շուրջ թե՛ Մոսկվայում, թե՛ Վաշինգտոնում Արցախի հարցի վերաբերյալ տեղի ունեցող բանակցությունների բովանդակությունն նույնն է: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանը` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի արած այն հայտարարությանը, թե ժողովրդի թիկունքում ստվերային, գաղտագողի տարբեր գործընթացներ են տեղի ունենում։Ընդդիմադիր պատգամավորը բացատրեց, թե ինչ նկատի ուներ` ասելով, որ գաղտագողի գործընթացներ են տեղի ունենում։«Գաղտագողի, նշանակում է այն, որ բանակցությունների հանդիպումից հետո ԱՄՆ պետդեպարտապենտն ասում է, որ 2 երկրի էթնիկ փոքրամասնությունների իրավունքի հարցն է եղել, գաղտագողին նաև այն է, որ Արցախի Հանրապետության արցախահյությունն Ադրբեջանում էթնիկ փոքրամասնություն է համարվում։ Գաղտագողին այն է, որ Նիկոլ Փաշինյան–Արայիկ Հարությունյան դավաճանական տանդեմով ադրբեջանական մաքսակետի տեղադրումն իրականացրին ու արցախահայությանն այդ մաքսակետով տանել–բերելով ու աշխարհին էլ ասելով, թե սահմանները կարող ենք նորմալացնել»,– շեշտեց Գեղամ Մանուկյանը։ԱՄՆ–ն հավատում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. ՊատելԱվելի վաղ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ հայ ժողովրդի թիկունքում ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգությունը, հարվածի տակ են դնում հայ ժողովրդին, պետականությունը և ազգային անվտանգությունը։Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում՝ Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում ընթացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ տեղի է ունեցել եռակողմ` հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
վաշինգտոն
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1712/92/17129225_180:0:1600:1065_1920x0_80_0_0_b959e35fa51d305bf01c828831a9e67b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման եղոյան, վաշինգտոն, ամն, հայաստան, արցախ, ադրբեջան, բանակցություն
արման եղոյան, վաշինգտոն, ամն, հայաստան, արցախ, ադրբեջան, բանակցություն
Ե՛վ Մոսկվայում, և՛ Վաշինգտոնում Արցախի մասով բանակցությունները գրեթե նույնն են. Եղոյան
12:26 02.05.2023 (Թարմացված է: 12:32 02.05.2023) Եղոյանն այս հայտարարությունն արեց` անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի արած այն հայտարարությանը, թե ժողովրդի թիկունքում ստվերային, գաղտագողի տարբեր գործընթացներ են տեղի ունենում։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Անկյունաքարային հարցերի շուրջ թե՛ Մոսկվայում, թե՛ Վաշինգտոնում Արցախի հարցի վերաբերյալ տեղի ունեցող բանակցությունների բովանդակությունն նույնն է: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանը` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի արած այն հայտարարությանը, թե ժողովրդի թիկունքում ստվերային, գաղտագողի տարբեր գործընթացներ են տեղի ունենում։
«Պարո՛ն Մանուկյան, Դուք ասում եք, որ Վաշինգտոնում ամբողջ աշխարհի աչքի առաջ գաղտագողի բանակցություններ են տեղի ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ես մի հարց ունեմ, խնդրում եմ շատ անկեղծ պատասխանել. եթե այս բանակցությունները տեղի ունենային Մոսկվայում նույն ձևով, նույն քանակի լրատվությամբ, նույն տեքստով մամուլի հաղորդագրությամբ, նույն բովանդակությամբ, Դուք նույն հարցը կբարձրացնեի՞ք։ Անկյունաքարային հարցերի շուրջ թե՛ Մոսկվայում, թե՛ Վաշինգտոնում Արցախի հարցի վերաբերյալ տեղի ունեցող բանակցությունների բովանդակությունը նույնն է»,– ասաց Եղոյանը։
Ընդդիմադիր պատգամավորը բացատրեց, թե ինչ նկատի ուներ` ասելով, որ գաղտագողի գործընթացներ են տեղի ունենում։
«Գաղտագողի, նշանակում է այն, որ բանակցությունների հանդիպումից հետո ԱՄՆ պետդեպարտապենտն ասում է, որ 2 երկրի էթնիկ փոքրամասնությունների իրավունքի հարցն է եղել, գաղտագողին նաև այն է, որ Արցախի Հանրապետության արցախահյությունն Ադրբեջանում էթնիկ փոքրամասնություն է համարվում։ Գաղտագողին այն է, որ Նիկոլ Փաշինյան–Արայիկ Հարությունյան դավաճանական տանդեմով ադրբեջանական մաքսակետի տեղադրումն իրականացրին ու արցախահայությանն այդ մաքսակետով տանել–բերելով ու աշխարհին էլ ասելով, թե սահմանները կարող ենք նորմալացնել»,– շեշտեց Գեղամ Մանուկյանը։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ հայ ժողովրդի թիկունքում ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգությունը, հարվածի տակ են դնում հայ ժողովրդին, պետականությունը և ազգային անվտանգությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում՝ Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում ընթացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի
երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ տեղի է ունեցել
եռակողմ` հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։