00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զորամասի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ կապիտանը երկրորդ անգամ է հարցաքննվել

© Sputnik / Aram NersesyanՀրդեհի վայրում
Հրդեհի վայրում - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2023
Հրդեհի վայրում
Բաժանորդագրվել
Հակոբյանը վերահաստատել է, որ կացարանից դուրս գալու համար տղաներն ունեցել են 15-20 րոպե ժամանակ՝ մինչև կրակը նախասրահից կհասներ ննջարան, սակայն որևէ շարժ անգամ ննջարանից չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում 3 ամիս առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը հարցաքննվել է երկրորդ անգամ՝ ապրիլի 27-ին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը:
«Այս անգամ էլ Եղիշե Հակոբյանն էական բաներ է ասել, որոնք հակադրվում են գործի մյուս տվյալների հետ: Նախաքննական գաղտնիքից ելնելով շատ բաներ չեմ կարող բացահայտել, բայց Հակոբյանը վերահաստատել է, որ կացարանից դուրս գալու համար տղաներն ունեցել են 15-20 րոպե ժամանակ՝ մինչև կրակը նախասրահից կհասներ ննջարան, սակայն որևէ շարժ անգամ ննջարանից չի եղել, այսինքն՝ ինչ-որ բան խանգարել է իրենց: Ամենակարևոր հանգամանքը մինչև հիմա պարզված չէ՝ հրդեհից անմիջապես առաջ և հետո ինչ վիճակում են եղել զինվորները»,- ասաց Սարգսյանը:
Նա հայտնեց, որ հարցաքննությունը կշարունակվի մայիսի 3-ին։
Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության` կապիտան Եղիշե Հակոբյանը Ազատ գյուղի կացարան 5 լիտրանոց տարայով ավտոբենզին է բերել` այն որպես կպչան օգտագործելու համար, բենզինը լցրել վառարանի մեջ, որն էլ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի պատճառ է դարձել։
Կապիտանը երկու ամսով կալանավորվել է մարտ ամսին։
Լրահոս
0