https://arm.sputniknews.ru/20230501/rusastann-u-irany-gitahetazvotakan-arbanjak-ksteghtsen-58997246.html
Ռուսաստանն ու Իրանը գիտահետազոտական արբանյակ կստեղծեն
Ռուսաստանն ու Իրանը գիտահետազոտական արբանյակ կստեղծեն
Sputnik Արմենիա
Նախագծի ֆինանսական հարցերի շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերվել։ 01.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-01T15:08+0400
2023-05-01T15:08+0400
2023-05-01T15:08+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
արբանյակ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/06/03/27794650_0:159:3073:1888_1920x0_80_0_0_fa6ee6846fb7ac110ee4a62c852e3a71.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Թեհրանի համալսարանը Մոսկվայի Մ․Վ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տիեզերական հետազոտությունների ֆակուլտետի հետ գիտահետազոտական արբանյակ կստեղծի։ Տեղեկությունը հայտնել է Թեհրանի համալսարանի ռեկտոր Սեյեդ Մոհամմադ Մողիմին։Խոսելով երկու երկրների համագործակցության և Ռուսաստանի ու Իրանի բուհերի ռեկտորների 6-րդ համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ նա անդրադարձել է ուսանողների և դասախոսների փոխանակման մասին համաձայնագրին, որի իրականացումը կսկսվի մեկ ամսից:Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում ապրիլի 27-28-ը անցկացվել է Ռուսաստանի և Իրանի բուհերի ռեկտորների 6-րդ համաժողովը: Համաժողովի շրջանակում թեմատիկ նստաշրջաններ են անցկացվել, որոնց ընթացքում կրթության և գիտության ոլորտում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկվել։Երկրի ուղեծրում արբանյակների թիվը կհասնի 70 հազարի. «Ռոսկոսմոսի» ղեկավար
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/06/03/27794650_172:0:2901:2047_1920x0_80_0_0_fadcef6c80aa3e542862f8463656a221.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, արբանյակ
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, արբանյակ
Ռուսաստանն ու Իրանը գիտահետազոտական արբանյակ կստեղծեն
Նախագծի ֆինանսական հարցերի շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերվել։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Թեհրանի համալսարանը Մոսկվայի Մ․Վ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տիեզերական հետազոտությունների ֆակուլտետի հետ գիտահետազոտական արբանյակ կստեղծի։ Տեղեկությունը հայտնել է Թեհրանի համալսարանի ռեկտոր Սեյեդ Մոհամմադ Մողիմին։
«Մենք պայմանավորվել ենք, որ աշխատանքները կսկսվեն երկու շաբաթից, որպեսզի մոտ ապագայում կարողանանք համատեղ գիտահետազոտական արբանյակ ուղարկել ուղեծիր։ Ֆինանսական հարցերի շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերվել», - Մողիմիի խոսքը մեջբերում է
«IRNA» գործակալությունը։
Խոսելով երկու երկրների համագործակցության և Ռուսաստանի ու Իրանի բուհերի ռեկտորների 6-րդ համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ նա անդրադարձել է ուսանողների և դասախոսների փոխանակման մասին համաձայնագրին, որի իրականացումը կսկսվի մեկ ամսից:
Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում ապրիլի 27-28-ը անցկացվել է Ռուսաստանի և Իրանի բուհերի ռեկտորների 6-րդ համաժողովը: Համաժողովի շրջանակում թեմատիկ նստաշրջաններ են անցկացվել, որոնց ընթացքում կրթության և գիտության ոլորտում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկվել։