https://arm.sputniknews.ru/20230501/mjasnikjan-pvoghvotajum-spanvatsy-niderlandneri-qaghaqaci-e-qk-58998324.html
Մյասնիկյան պողոտայում սպանվածը Նիդեռլանդների քաղաքացի է. ՔԿ
Մյասնիկյան պողոտայում սպանվածը Նիդեռլանդների քաղաքացի է. ՔԿ
Sputnik Արմենիա
Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, առաջ են քաշվել սպանության մի շարք վարկածներ։ 01.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-01T15:28+0400
2023-05-01T15:28+0400
2023-05-01T15:35+0400
հայաստան
սպանություն
հհ քննչական կոմիտե
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/01/58997579_0:0:1600:900_1920x0_80_0_0_2d6cb2ced64a3f81842ff38579153510.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Մյասնիկյան պողոտայում սպանված տղամարդը, ըստ նախնական տվյալների, Նիդեռլանդների քաղաքացի է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գիշերը Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 54-ամյա տղամարդ է մահացել, ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 2 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և 1 կրակված գնդակ, իսկ մուտքի դռան վրա՝ կրակոցի հետք։Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ։ Դեպքի առթիվ առաջ են քաշվել մի շարք վարկածներ, որոնց շուրջ իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական, վարույթային և քննչական գործողություններ։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնումքրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին (սպանություն) և 335-րդ հոդվածի 1-ին (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն) մասերով։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/01/58997579_0:0:1200:900_1920x0_80_0_0_57089d96002e5531b6dcc460f25aaebf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սպանություն, հհ քննչական կոմիտե, երևան
հայաստան, սպանություն, հհ քննչական կոմիտե, երևան
Մյասնիկյան պողոտայում սպանվածը Նիդեռլանդների քաղաքացի է. ՔԿ
15:28 01.05.2023 (Թարմացված է: 15:35 01.05.2023) Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, առաջ են քաշվել սպանության մի շարք վարկածներ։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Մյասնիկյան պողոտայում սպանված տղամարդը, ըստ նախնական տվյալների, Նիդեռլանդների քաղաքացի է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ գիշերը Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 54-ամյա տղամարդ է մահացել, ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 2 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և 1 կրակված գնդակ, իսկ մուտքի դռան վրա՝ կրակոցի հետք։
«Գլխի շրջանում առերևույթ հրազենային վնասվածքով տղամարդու դիակը հայտնաբերվել է շքամուտքի մոտ։ Պարզվել է, որ նա նույն շենքի բնակիչ է, ըստ նախնական տվյալների` Հոլանդիայի քաղաքացի»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում։
Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ։ Դեպքի առթիվ առաջ են քաշվել մի շարք վարկածներ, որոնց շուրջ իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական, վարույթային և քննչական գործողություններ։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնումքրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին (սպանություն) և 335-րդ հոդվածի 1-ին (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն) մասերով։