00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանն ու Բաքուն փորձում են ոչնչացնել եռակողմ հայտարարությունը ԼՂ մասով. քաղաքագետ

© PhotoՋեյհուն Բայրամովն ու Արարոտ Միրզոյանը
Ջեյհուն Բայրամովն ու Արարոտ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2023
Ջեյհուն Բայրամովն ու Արարոտ Միրզոյանը
Բաժանորդագրվել
Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ բանակցությունները ռուսականից արևմտյան հարթակ տեղափոխելը ձեռնտու է Բաքվին, բայց ոչ Երևանին։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Պաշտոնական Երևանն ու Բաքուն վերջնական քայլերն են ձեռնարկում, որպեսզի առհասարակ ոչնչացնեն Լեռնային Ղարաբաղի մասով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Բենիամին Մաթևոսյանը` մեկնաբանելով Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը։
Այսօր Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Դրանից հետո տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների երկկողմ հանդիպումը։
«Այդ հայտարարությամբ ֆիքսվել էին այն իրողությունները, որոնք առկա էին գետնի վրա, այսինքն` տեղի էր ունեցել նոր ռազմաքաղաքական բալանսի ֆիքսում։ Այդ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ պաշտոնական Բաքուն սկսեցին սաբոտաժի ենթարկել այդ փաստաթուղթը։ Օրինակ` Երևանը նշվածից ավելի շատ տարածքներ զիջեց Ադրբեջանին։ Համաձայնագրով նշված էր, որ զորքերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ իրենք եղել են հրադադարը հայտարարելու պահին։ Համաձայնագրում նշված էր նաև, որ Ադրբեջանը պետք է վերադարձներ գերիներին, ինչը չի արել, կոմունիկացիաների ապաշրջափակում պետք է տեղի ունենար, դելիմիտացիա, դեմարկացիա արվեր և այլն»,– ասաց Մաթևոսյանը։
Քաղաքագետի պնդմամբ` այդ համաձայնագրում 2 կարևոր դրույթ է եղել։ Մասնավորապես առկա էր Լաչինի միջանցք ասվածը, այն պետք է վերահսկեր ռուսական խաղաղապահ զորախումբը, իսկ մյուս դեպքում` Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկար։ Այս համատեքստում փորձագետը հիշեցրեց Ռուսաստանի դիրքորոշումը, որը բազմիցս հնչեցրել են ՌԴ պաշտոնյաները` հարցի լուծումը կողմերը (Երևանը և Բաքուն) թողնում են հետագա սերունդներին։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրել է, որ դեմարկացիայից և դելիմիտացիայից, կոմունիկացիաների ապաշրջափակումից հետո տարածաշրջանում հնարավոր կլինի կառավարել կոնֆլիկտը և կողմերի միջև խաղի հստակ ու փոխըմբռնելի կանոններ հաստատել։ Հենց դրանից հետո նա կդադարի պաշտոնական Մոսկվայի համար միակ ընդունելի քաղաքական գործընկերը լինել։ Նա գիտակցեց այդ սպառնալիքները և բանակցային գործընթացը Ռուսաստանից տեղափոխեց արևմտյան հարթակ»,– նշեց Մաթևոսյանը։
Նա ընդգծեց, որ Երևանի նմանատիպ դիրքորոշումը ձեռնտու է Բաքվին, քանի որ պատերազմում հաղթած կողմը միշտ դիվանագիտական ասպարեզում առավելություն ունի։ Բացի դրանից, ՌԴ խաղաղապահ զորակազմն Ադրբեջանի համար միակ խանգարող հանգամանքն է Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ զավթելու համար։ Փորձագետը հիշեցրեց, որ Երևանն արևմտյան հարթակում` Պրահայում, արդեն համաձայնել է Լեռնային Ղարաբաղը դիտարկել Ադրբեջանի կազմում։ Նրա խոսքով` երբ ստատուս քվոյի վերափոխումը ստորագրված փաստաթղթի տեսք կստանա, իսկ Հայաստանը կփոխի աշխարհաքաղաքական կուրսը և կֆիքսի թղթի վրա, ապա նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուժը կկորցնի։
«Բոլոր գործընթացները տարբեր հարթակներում միտված են հենց դրան։ Եթե Բաքվի համար սա ձեռնտու է, ապա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ստեղծվում են նոր ու լուրջ սպառնալիքներ։ Խոսել այն մասին, որ որևէ փաստաթուղթ կարող է հայանպաստ լինել, ուղղակի ինքնախաբեություն է»,– ասաց Մաթևոսյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 12-ին հայտնեց, որ ՌԴ տարածքում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման մասին արդեն պայմանավորվածություն կա, ամսաթվի մասին էլ կհայտարարվի ավելի ուշ։
Ավելի ուշ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց Երևանի և Բաքվի միջև բանակցությունների նոր փուլի մասին, իսկ ՀՀ ԱԳՆ–ն էլ հայտնեց, որ այն տեղի կունենան Վաշինգտոնում։ Այս առիթով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ին մեկնել է ԱՄՆ մայրաքաղաք։
Լրահոս
0