Հայտնի երգչի հետ հանդիպելու էին եկել ոչ միայն հայ երկրպագուներ։ Բազմաթիվ օտարերկրացիներ Հայաստան էին ժամանել նաև նրան տեսնելու համար։ 30.04.2023, Sputnik Արմենիա
Հայ ժողովուրդը տպավորում է իր մեծությամբ և յուրահատկությամբ։ Այս մասին երևանյան համերգից հետո երկրպագուների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասաց ղազախ աշխարհահռչակ երգիչ Դիմաշ Կուդայբերգենը։ Նա ընդգծեց, որ հայ ժողովրդի հանդեպ մեծ սիրուց ու հարգանքից ելնելով է համերգից հաշված ժամեր առաջ սովորել ու կատարել հայկական ժողովրդական «Սարերի հովին մեռնեմ» երգը։«Հայ ժողովուրդը զարմանալի ազգ է ու հրաշալի երաժշտություն ունի։ Համերգից առաջ ես լսել եմ հայկական ժողովրդական մի շարք երգեր և ուղղակի սիրահարվել եմ «Սարերի հովին մեռնեմ» երգին, որը փորձեցի իմ մատուցմամբ ներկայացնել հայ հանրությանը»,- ասաց նա։«Հայրս մեզ միշտ սովորեցնում է, թե ինչպես վարվել մարդկանց հետ, ինչպես շփվել։ Չնայած ես կարողանում եմ այդ ամենն անել, և արդեն 29 տարեկան եմ, նա դեռ սովորեցնում է ինձ և ճիշտ է անում։ Ի դեմս հորս, մորս, տատիկիս ու պապիկիս ես ուժեղ եմ ինձ զգում, գիտեմ, որ հենարան ունեմ։ Շնորհակալ եմ ընտանիքիս և հպարտ եմ նրանցով»,- ասաց երգիչը։Կուդայբերգենը նշել է, որ ծրագրում է երգ ձայնագրել ամերիկացի կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, Գրեմմիի կրկնակի դափնեկիր Վալտեր Աֆանասիևի հետ։Նա այժմ աշխատում է նոր ստեղծագործությունների վրա, հասցրել է այցելել Լոս Անջելես, գրել հինգ երգ։ Երգիչը նշել է, որ դրանցում գերակշռելու են ջազային և բլյուզ ստեղծագործությունները։Ինչ վերաբերում է Վրաստանում և Լեհաստանում հնարավոր համերգների անցկացմանը, Կուդայբերգենը նշեց, որ այդ մասին կարող է ասել միայն մի քանի ամսից։Նշենք, որ հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը ևս եկել էր Դիմաշ Կուդայբերգենին ողջունելու և նրան դուդուկ նվիրեց։ Sputnik Արմենիայի եթերում Կուդայբերգենին ասել էր, որ շատ է սիրում հայկական ազգային երաժշտական գործիքները, հատկապես` դուդուկը։Նշենք, որ Երևանից հետո ղազախ երգիչը մտադիր է համերգային շրջագայությունը շարունակել ևս 18 երկրում։
Հայտնի երգչի հետ հանդիպելու էին եկել ոչ միայն հայ երկրպագուներ։ Բազմաթիվ օտարերկրացիներ Հայաստան էին ժամանել նաև նրան տեսնելու համար։
Հայ ժողովուրդը տպավորում է իր մեծությամբ և յուրահատկությամբ։ Այս մասին երևանյան համերգից հետո երկրպագուների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասաց ղազախ աշխարհահռչակ երգիչ Դիմաշ Կուդայբերգենը։ Նա ընդգծեց, որ հայ ժողովրդի հանդեպ մեծ սիրուց ու հարգանքից ելնելով է համերգից հաշված ժամեր առաջ սովորել ու կատարել հայկական ժողովրդական «Սարերի հովին մեռնեմ» երգը։
«Հայ ժողովուրդը զարմանալի ազգ է ու հրաշալի երաժշտություն ունի։ Համերգից առաջ ես լսել եմ հայկական ժողովրդական մի շարք երգեր և ուղղակի սիրահարվել եմ «Սարերի հովին մեռնեմ» երգին, որը փորձեցի իմ մատուցմամբ ներկայացնել հայ հանրությանը»,- ասաց նա։
Երգիչը այնքան էլ գոհ չէ ժողովրդական երգի իր կատարումից, քանի որ կարծում է, որ կարող էր ավելի լավ երգել։ Նա շնորհակալություն հայտնեց արևոտ Հայաստանի բնակիչներին ու իր երկրպագուներին ջերմ ընդունելության համար։Նրա խոսքով՝ ինքը շատ է սիրում բեմը, իր գործը, բայց իր համար իրական երջանկությունն ընտանիքի հետ է։ Երգիչը նշեց, որ իր բախտը բերել է, որ ծնվել է իր համար օրինակելի ընտանիքում։
«Հայրս մեզ միշտ սովորեցնում է, թե ինչպես վարվել մարդկանց հետ, ինչպես շփվել։ Չնայած ես կարողանում եմ այդ ամենն անել, և արդեն 29 տարեկան եմ, նա դեռ սովորեցնում է ինձ և ճիշտ է անում։ Ի դեմս հորս, մորս, տատիկիս ու պապիկիս ես ուժեղ եմ ինձ զգում, գիտեմ, որ հենարան ունեմ։ Շնորհակալ եմ ընտանիքիս և հպարտ եմ նրանցով»,- ասաց երգիչը։
Կուդայբերգենը նշել է, որ ծրագրում է երգ ձայնագրել ամերիկացի կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, Գրեմմիի կրկնակի դափնեկիր Վալտեր Աֆանասիևի հետ։Նա այժմ աշխատում է նոր ստեղծագործությունների վրա, հասցրել է այցելել Լոս Անջելես, գրել հինգ երգ։ Երգիչը նշել է, որ դրանցում գերակշռելու են ջազային և բլյուզ ստեղծագործությունները։Ինչ վերաբերում է Վրաստանում և Լեհաստանում հնարավոր համերգների անցկացմանը, Կուդայբերգենը նշեց, որ այդ մասին կարող է ասել միայն մի քանի ամսից։Նշենք, որ հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը ևս եկել էր Դիմաշ Կուդայբերգենին ողջունելու և նրան դուդուկ նվիրեց։ Sputnik Արմենիայի եթերում Կուդայբերգենին ասել էր, որ շատ է սիրում հայկական ազգային երաժշտական գործիքները, հատկապես` դուդուկը։Նշենք, որ Երևանից հետո ղազախ երգիչը մտադիր է համերգային շրջագայությունը շարունակել ևս 18 երկրում։