00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ տուն ունենալ դատավոր դառնալուց առաջ, ոչ հետո. Ֆեմիդան, կոռուպցիան և դատական համակարգը

© Sputnik / Дмитрий Коробейников / Անցնել մեդիապահոցՖեմիդայի արձանը ՌԴ գերագույն դատարանի մոտ
Ֆեմիդայի արձանը ՌԴ գերագույն դատարանի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2023
Ֆեմիդայի արձանը ՌԴ գերագույն դատարանի մոտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ինչպե՞ս հաղթահարել կոռուպցիան դատական համակարգում։ Արդիական հարց է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի համար։ Ի՞նչ է հուշում փորձը։ Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմում է, թե ինչպես էին փորձում կանխել կաշառակերությունը նախահեղափոխական Ռուսաստանում։
Ռուսական ասացվածք կա․ «Բանտն ու խուրջինը մի բացառիր»։ Նշանակում է՝ կյանքում ամեն ինչ փոփոխական է, պետք չէ մտածել, որ ճակատագրի հարվածներից պաշտպանված ես։ Ուրիշ բան կա, որ արժե իմանալ․ ինչ է իրենից ներկայացնում դատական համակարգը, ինչի մասին են հիշում ծանուցագիր ստանալուց հետո միայն։
Դատական համակարգը բոլոր դատարանների միասնությունն է, որոնք գործում են երկրի տարածքներում և դատական իշխանությունն իրականացնում են միասնական հիմունքներով։ Ամեն ինչում հայացքը դեպի Արևմուտք ուղղելու սովորությունը Հայաստանի դատական համակարգը նույնպես չի շրջանցել։
Ու թեև Եվրոպայում և Ամերիկայում դատարաններից չեն բողոքում, բայց հայկական դատական գործընթացը պարբերաբար հարթ տեղում սայթաքում է։
Տվյալ դեպքում խոսքը ոչ թե աղմկահարույց գործերի մասին է, որոնք հաճախ քաղաքական են անվանում, այլ ամենաառօրյա գործերի, որոնք դատական գործերի են վերածվում, թեև ամեն ինչ կարող էր լուծվել վիճող կողմերի բարի կամքով և պայմանավորվածությամբ։
Այստեղ, մի կողմ թողնելով արևմտյան փորձը, ճիշտ ժամանակն է մի անուն նշել․ Պյոտր Պավլովիչ Ալեքսանդրով։ Ցորենի վաճառականների ընտանիքից էր, ծնված ռուսական փոքրիկ Տարաշչև քաղաքում։ Պյոտր Պավլովիչը հաշտարար դատավոր էր։ Նա ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահ (1975-1986), Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս, ականավոր Անատոլի Պետրովիչ Ալեքսանդրովի հայրն էր:
Խորհրդային գիտության թիվ մեկ մարդու հայրը՝ Պյոտր Ալեքսանդրովը, զբաղվում էր մանր խնդիրների լուծմամբ, որպիսիք մարդիկ միշտ ունեցել են, ունեն և ունենալու են։
Բացի մանր կենցաղային վեճերից, հաշտարար դատավոր Պյոտր Ալեքսանդրովը դիտարկում էր նաև քրեական ոլորտի դեպքերը և իրավունք ուներ պատժաչափեր սահմանել․ նկատողությունից և 300 ռուբլին չգերազանցող տուգանքներից մինչև երեք ամիսը չգերազանցող ձերբակալություն և նույնիսկ մեկուկես տարին չգերազանցող կալանք։ Վերջ, հաշտարար դատավորը սրանից ավելի չէր անում, այնուհետև ուրիշ մարդիկ էին գործում՝ ուրիշ պատմուճաններով։
Կրկնենք․ հաշտարար դատավորների գերագույն նպատակը ոչ թե պատիժն էր, այլ հաշտությունը։ Այսինքն՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության մարդկանց ճաղերի հետև նետելը կամ նրանցից գանձարանի համար փող «քերելը» դատավորին ոչ միայն հետաքրքիր չէր, այլև սկզբունքորեն անթույլատրելի էր նրանց համար։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ կողմերը կարող են խաղաղ ձևով պայմանավորվել, այդ դեպքում` դատավորը նրանց օգնական։ Ուրեմն լավ է, խաղաղություն ձեր (և մեր) տանը։
Ռուսաստանում հաշտարար դատավորները բաժանվում էին տեղամասային ու պատվավոր դատավորների։ Տեղամասային դատավորը բացում էր գյուղական ընտրական համագումարները, հաստատում դրանց նախագահներին, մասնակցում էր խնդրագրերի որոշակի տեսակի լուծմանը, անհրաժեշտության դեպքում նոտարի պարտականություններ էր կատարում։ Նաև մի շարք այլ հոգսեր ուներ։
Իսկ հիմա ուշադիր, որովհետև խոսելու ենք նրանից, ինչի մասին մարդիկ այդքան հաճախ են մտածում, երբ լսում են «դատավոր» բառը։ Այսինքն՝ կաշառքների։
Հաշտարար դատավորը ռոճիկ էր ստանում զեմստվոյից (տեղական ինքնավարությունից), պարտավոր էր անձամբ ընդունել բողոքագրերն ու խնդրագրերը և իրավունք չուներ որևէ պատճառաբանությամբ չընդունել թղթերը։ Այսինքն՝ ծառայում էր «հանրությանը»` նկատի ունենալով ոչ թե անորոշ հանրությունը, այլ կոնկրետ, հստակ, աշխարհագրորեն տեղորոշված։ Ցարական Ռուսաստանում՝ գավառների, ժամանակակից Հայաստանում՝ մարզերի, օրինակ՝ Գեղարքունիքի, Արմավիրի կամ Կոտայքի մարզերի հանրությանը։
Ո՞վ և ինչպե՞ս կարող էր հաշտարար դատավոր դառնալ։ Ծառայության անցնելու համար թեկնածուն պետք է, նախ, Ռուսական Կայսրության հպատակ լիներ, երկրորդ՝ քսանհինգից բարձր տարիքի լիներ, երրորդ՝ աչքի ընկներ անբասիր բարոյականությամբ և անպայման տեղի բնակիչ լիներ։
Եվ ահա վերջապես` գլխավորի մասին։ Դատավորը պետք է թանկարժեք անշարժ գույք ունենար։ Եթե փոխադրենք հայկական իրականություն՝ Հաղթանակի այգու մոտակայքում մեծ տուն պետք էր ունենար ոչ թե դատավորի պաշտոնի անցնելուց հետո, այլ դրանից առաջ։
Դա անհրաժեշտ էր համարվում, որպեսզի հաշտարար դատավորը որոշակի նյութական անկախություն ունենա։ Եվ որպեսզի Չեխովի «մարդու կյանքը դաշտում փարթամորեն աճող ծաղկի է նման․ այծը եկավ, կերավ ու ծաղիկը չկա»-ն վերաբերի բացառապես գրականությանը, այլ ոչ թե դատավորների ախորժակին ու գործողություններին։
Ռուսաստանում հաշտարար դատավորը ամսական մոտ 150 ռուբլի ռոճիկ էր ստանում։ Համեմատության համար` որակավորված աշխատողները մինչև ութսուն ռուբլի էին ստանում, ավագ դասարանների ուսուցիչները՝ մինչև հարյուր ռուբլի։ Բանակում պոդպորուչիկը (ներկայիս լեյտենանտը) ընդհանուր առմամբ ամսական մինչև ութսուն ռուբլի էր ստանում, կապիտանը՝ հարյուր քառասունհինգ։
Պետական դումայի պատգամավորները ամսական երեք հարյուր հիսուն ռուբլի աշխատավարձ էին ստանում, նահանգապետի աշխատավարձը կազմում էր մոտ հազար, նախարարներինը՝ մինչև հազար հինգ հարյուր ռուբլի։
Ուրիշների փողերը հաշվեցինք, դատավորների գրպանները ուսումնասիրեցինք։ Ներկայիս փողով արտահայտված՝ ակադեմիկոս Ալեքսանդրովի հայր Պյոտր Ալեքսանդրովը չորս շաբաթվա hամար մոտ 310 հազար ռուբլի էր ստանում։ Թվում է՝ շատ է։ Հատկապես, եթե համեմատենք մթերքի այն ժամանակվա գների հետ։
Համեմատենք․ ըստ այդ տարիների վկայությունների՝ նախահեղափոխական Մոսկվայում շատ թանկ էր համարվում շաքարը․ մեկ կիլոգրամի համար ներկայիս փողով պետք կլիներ վճարել 367 ռուբլի (մեր օրերի Ռուսաստանում միջին դասի «Перекресток» խանութների ցանցում 1 կգ շաքարն արժե մոտ 70 ռուբլի)։
Բայց․․․ տունը, թեկուզ մեկ հարկանի, քարե, բավականին մեծ ծախս էր պաhանջում։ Դրան ավելանում էին անձնական ներկայացուցչական ծախսերը՝ հասարակական դիրքին համապատասխան, կնոջ ներկայացուցչական ծախսերը (այստեղ ավելի լավ էր նախատեսել, քան հետո բացատրել)։ Դատավորին վայել կենսակերպը պարտադիր էր, հանրությունը հետևում էր դրան, նշաձողը պետք էր բարձր պահել։
Մինչդեռ դատավորի աշխատավարձը նրա անկախությունը երաշխավորող բաղադրիչներից միայն մեկն է։ Բոլոր երկրներում այդ մասնագիտության համար զգալի ֆինանսական բարձիկ են ստեղծում՝ կոռուպցիայի և այլ բացասական ազդեցություններից խուսափելու համար։
Օրինակ` Շվեյցարիայում սկսնակ դատավորների աշխատավարձը, ռուսական ռուբլով արտահայտված, գերազանցում է 873 հազարը, Նորվեգիայում՝ 721 հազարը։ Ի՞նչ կասեք։
Կարելի է լավ ապրել, իսկ երբ ժամանակի ընթացքում փորձին զուգահեռ աշխատավարձն ավելանում է՝ էլ ավելի լավ։
Կյանքիս ընթացքում շատ դատավորներ եմ տեսել՝ տարբեր որակավորումների, բնույթների, սովորությունների, հայացքների տեր, բայց որ հարյուր տոկոսով վստահ լինեմ նրանց անկաշառությանը՝ չէ, նման բան չեմ հիշում։ Կաշառք ասելով` նկատի ունեմ ոչ միայն այն դեպքերը, երբ փող են դնում գրպանը, այլև երբ զանգահարում են պաշտոնական աշխատասենյակներից։ Արեցիր, ինչ ասել են՝ կանաչները ստացիր և շարունակիր Ֆեմիդայի` արդարադատության աստվածուհու քթից բռնած ման տալ։ Մի վագոն այդպիսի դեպք գիտենք։
Լրագրող ընկերներիցս մեկը մի անգամ հարցրեց դատավորի պատմուճանով մի մարդու․
-Ինչո՞ւ են դատարանների մոտ միշտ այդքան թանկարժեք մեքենաներ կանգնած։
-Նշանակում է՝ փաստաբաններն են եկել,-պատասխանեց դատավորը։
Բայց սա արդեն այլ խոսակցություն է։
Լրահոս
0