00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինացի Դին Լիրենը դարձավ շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոց Չինացի գրոսմայստեր Դին Լիրենը
 Չինացի գրոսմայստեր Դին Լիրենը - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2023
Չինացի գրոսմայստեր Դին Լիրենը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հավելենք, որ հաղթանակի համար չինացի շախմատիստը կստանա 1,2 միլիոն դոլար, իսկ Նեպոմնյաշչնին 900 հազար դոլար։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Չինացի գրոսմայստեր Դին Լիրենը դարձավ շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը։ Շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղում նա հաղթեց ռուս Յան Նեպոմնյաչչիին։
Դասական ժամանակի հսկողությամբ 14 պարտիաներից հետո շախմատիստներին չհաջողվեց բացահայտել չեմպիոնին։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 7:7 հաշվով։ Դինի և Նեպոմնյաչուի դիմակայությունը շարունակվեց թայ-բրեյքում։ Արագ շախմատի առաջին երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, չորրորդ պարտիայում սև խաղաքարերով հաղթեց Դին Լիրենը և թայ-բրեյքում ևս 2,5-1,5 հաշվով հաղթնակ տարավ նա։
Ընդ որում` մրցամարտի ընթացքում շատերը հաղթողի հիմնական հավակնորդ էին համարում ռուսաստանցի շախմատիստին, իսկ չինացին մրցամարտի ընթացքում մի քանի անգամ հայտարարեց, որ չի կարողանում լիարժեք կենտրոնանալ մրցակցության վրա, այդ պատճառով էլ սխալներ է թույլ տալիս։
Բայց Դին Լիրենը, որը պարտվում էր մրցամարտի ընթացքում, կարողացավ իվերջո կենտրոնանալ, հավասարեցնել հաշիվն ու կայծակնային շախմատում էլ, պարտիաներից երեքում ոչ-ոքի խաղալուց հետո, հաղթեց ու նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչում։ Ընդ որում` Համաշխարհային դասակարգման ցուցակում առաջատարը շարունակում է մնալ արդեն աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենը, Նեպոմնյաշչնին երկրորդն է, իսկ արդեն աշխարհի չեմպիոնը երրորդը։
Աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտի մրցանակային ֆոնդը 2 մլն եվրո է։ 14 խաղից բաղկացած մրցաշարում հաղթողը կստանա մրցանակային ֆոնդի 60%-ը (այսինքն՝ 1,2 մլն եվրո), իսկ պարտվողը՝ 40%-ը (800 հազար եվրո): Թայ-բրեյքում չեմպիոնը կստանա 55% (1,1 մլն եվրո), պարտվողը՝ 45% (900 հազ.)։
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի սենսացիոն հայտարարությունից հետո, թե ինքը չի ցանկանում պաշտպանել տիտղոսը, շախմատային թագին հավակնում էին ռուս Յան Նեպոմնյաչչին, ով հաղթել էր հավակնորդների մրցաշարում և չինացի Դինգ Լիրենը, որը զբաղեցրել էր երկրորդ տեղը։
Լրահոս
0