https://arm.sputniknews.ru/20230430/ashkharhi-gavatum-artur-davtjany-dardzav-eraki-voske-medalakir-58973845.html
Աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը դարձավ եռակի ոսկե մեդալակիր
Աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը դարձավ եռակի ոսկե մեդալակիր
Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականի առաջատարը ոսկե մեդալ նվաճեց և նաև հռչակվեց աշխարհի բացարձակ գավաթակիր, ինչպես նախորդ տարի: 30.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-30T16:11+0400
2023-04-30T16:11+0400
2023-04-30T16:25+0400
տեսանյութեր
արթուր դավթյան
չեմպիոն
մարմնամարզություն
մեդալ
եգիպտոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1e/58973673_0:4:1907:1077_1920x0_80_0_0_a7603ab16efa09a2b96584a780cb06f3.jpg
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց իր երրորդ ոսկե մեդալը աշխարհի գավաթի խաղարկության փուլերում, հայտնում են ֆեդերացիայից:Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին՝ 4-րդ փուլի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատարը հավասարը չունեցավ հենացատկի վարժությունում:Եզրափակիչում Արթուր Դավթյանը փայլուն ցատկերով վաստակեց 15.166 միավոր և դարձավ ոսկե մեդալակիր:Մեր մարզիկը ոսկե մեդալ նվաճեց և նաև հռչակվեց աշխարհի բացարձակ գավաթակիր, ինչպես նախորդ տարի:Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը որակավորման փուլը հաղթահարել էր 15.120 միավորով:Հենացատկի վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Նազար Չեպուրնին (14.799), բրոնզե մեդալակիր՝ Չեխիայի ներկայացուցիչ Անդրեյ Կալնի (14.333):Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում ոսկե մեդալներ էր նվաճել նաև աշխարհի գավաթի փուլերի առաջին երկու մրցաշարերում՝ Կոտբուսում և Դոհայում:Եգիպտոսում ավարտված աշխարհի գավաթի վերջին փուլում արծաթե մեդալակիր դարձավ Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր), բրոնզե մեդալակիրներ՝ Հարություն Մերդինյան (նժույգ թափեր) և Արթուր Ավետիսյան (օղակներ):Արթուր Ավետիսյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր է
եգիպտոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1e/58973673_234:0:1674:1080_1920x0_80_0_0_9b8d1e95e5a9fe7956eb1a9e38283250.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, արթուր դավթյան, չեմպիոն, մարմնամարզություն, մեդալ, եգիպտոս
տեսանյութեր, արթուր դավթյան, չեմպիոն, մարմնամարզություն, մեդալ, եգիպտոս
Աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը դարձավ եռակի ոսկե մեդալակիր
16:11 30.04.2023 (Թարմացված է: 16:25 30.04.2023) Հայաստանի հավաքականի առաջատարը ոսկե մեդալ նվաճեց և նաև հռչակվեց աշխարհի բացարձակ գավաթակիր, ինչպես նախորդ տարի:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց իր երրորդ ոսկե մեդալը աշխարհի գավաթի խաղարկության փուլերում,
հայտնում են ֆեդերացիայից:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին՝ 4-րդ փուլի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատարը հավասարը չունեցավ հենացատկի վարժությունում:
Եզրափակիչում Արթուր Դավթյանը փայլուն ցատկերով վաստակեց 15.166 միավոր և դարձավ ոսկե մեդալակիր:
Մեր մարզիկը ոսկե մեդալ նվաճեց և նաև հռչակվեց աշխարհի բացարձակ գավաթակիր, ինչպես նախորդ տարի:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը որակավորման փուլը հաղթահարել էր 15.120 միավորով:
Հենացատկի վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Նազար Չեպուրնին (14.799), բրոնզե մեդալակիր՝ Չեխիայի ներկայացուցիչ Անդրեյ Կալնի (14.333):
Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում ոսկե մեդալներ էր նվաճել նաև աշխարհի գավաթի փուլերի առաջին երկու մրցաշարերում՝ Կոտբուսում և Դոհայում:
Եգիպտոսում ավարտված աշխարհի գավաթի վերջին փուլում արծաթե մեդալակիր դարձավ Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր), բրոնզե մեդալակիրներ՝ Հարություն Մերդինյան (նժույգ թափեր) և Արթուր Ավետիսյան (օղակներ):