00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայում իշխանափոխությունը կարող է հանգեցնել տարածաշրջանի լարվածության սրման. թուրքագետ

© AFP 2024 / Aris MESSINISԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թուրքագետ Նելլի Մինասյանի կարծիքով` եթե Թուրքիայում իշխանությունն անցնի ընդդիմությանը, ապա Հարավային Կովկասի տարածաշրջանում հնարավոր է լարվածությունը սրվի։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքները որևէ էական ազդեցություն չեն ունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, նույնիսկ եթե հաղթի ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Նելլի Մինասյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առողջական խնդիրների ֆոնին ծագած խոսակցությունները։
Նա առնվազն զարմանալի է համարում սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածված այն ակնկալիքները, թե նախագահի անձի փոփոխությունը կարող է դրականորեն ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Թուրքիայի նման երկրում, որտեղ «խորքային պետություն» կա, նախագահի փոփոխությունը չի հանգեցնի քաղաքական ծրագրերում արմատական փոփոխությունների։ Իսկ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը պետք է դիտարկել արմատական փոփոխությունների համատեքստում։

«Երկրորդը՝ Էրդողանը, քիչ թե շատ կանխատեսելի քաղաքական գործիչ է, այսինքն՝ մենք գիտեինք, թե ինչ սպասել նրանից։ Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, հատկապես նախընտրական պայքարի մեջ, ակնհայտ է Թուրքիայի կողմնորոշումը և այն որդեգրած ուղին, որով Էրդողանն առաջնորդվում էր»,- նշում է Մինասյանը։

Նրա խոսքով` եթե Էրդողանի քաղաքական ուժը պարտվի ընտրություններում, և ընդդիմությունը գա իշխանության, ապա բազմաթիվ խնդիրներ կառաջանան՝ կապված ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ Թուրքիայի արտաքին քաղաքական վեկտորի և հետագա զարգացումների հետ կապված։
Sputnik Արմենիայի զրուցակիցը նկատում է, որ եթե Թուրքիայում ընդդիմությունը իշխանության գա ի դեմս Քեմալ Քըլըչդարօղլուի, որն արտաքին քաղաքականության առումով անկանխատեսելի է, ապա արտաքին քաղաքականության մեջ որոշակի ճշգրտումներ կկատարվեն, և այդ փոփոխությունները պարտադիր չէ, որ համընկնեն Հայաստանի շահերի հետ։
«Ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակիցները նույնպես ազգայնական ուժերի ներկայացուցիչներ են։ Քեմալ Քըլըչդարօղլուի Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ազգայնական է։ Ընդդիմադիր կոալիցիայում էլի կան ազգայնական ուժեր։ Օրինակ՝ «Լավ» կուսակցությունը, որն առանձնացել է «Պանթուրքիստական ազգայնական շարժում» կուսակցությունից, նույն գաղափարախոսությունն ունի։ Այսինքն ինչ-որ արմատական փոփոխությունների մասին, որոնք կարող են լրջորեն ազդել Հայաստանի վրա, խոսելն անգամ վաղ է»,- վստահ է նա։
Ստամբուլում կրակել են Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի ուղղությամբ
Մինասյանի խոսքով` միգուցե արևմտամետ ուժերի իշխանության գալը կակտիվացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, սակայն «ակտիվացումն» ու «կարգավորումը» տարբեր հասկացություններ են։ Նա հիշեցրեց, որ նախորդ տասնամյակների ընթացքում Հայաստանը տեսել է նման «վերակենդանացման» երկու անհաջող փորձ։
Փորձագետի կարծիքով՝ Թուրքիայում իշխանափոխությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության սրման։
«Հարավային Կովկասը Ռուսաստանի համար համարվում է կենսական ազդեցության գոտի։ Ներկա աշխարհաքաղաքական գործընթացներում, երբ Արւմուտք–Ռուսաստան հակադրությունը գնալով խորանում է, եթե Թուրքիան արևմտամետ քաղաքականություն է որդեգրելու, ապա նրանց միջև հակասություններն ի հայտ կգան բոլոր տարածաշրջաններում և, իմ կարծիքով, առաջին հերթին Հարավային Կովկասում»,- ասաց նա։
Հարցին, թե արդյոք հավանական է, որ Ռեջեփ Էրդողանը կամավոր հրաժարվի ընտրություններին մասնակցելուց, Մինասյանը նշեց, որ առայժմ նման ենթադրության համար նախադրյալներ չկան։ Եթե Էրդողանը վստահ լիներ, որ իր առողջությունը թույլ չի տա իրեն երկրորդ անգամ մասնակցել նախագահական ընտրություններին, ապա նա նախօրոք կպատրաստեր իր հաջորդին այս ընտրությունների համար։
«Էրդողանի առողջական վիճակի հետ կապված վերջին շրջանում կան տեղեկություններ, որ խնդիրներ ունի։ Մոտ մեկ տարի առաջ էլ խոսվում էր, որ նա առողջ չէ, բուժման որոշակի կուրս է անցնում: Հետո իշխանությունները հերքեցին հիվանդության մասին խոսակցությունները, սակայն ընտրություններից առաջ Էրդողանի խոսույթում նկատելի են փոփոխություններ, և որոշ վերլուծաբաններ հարց էին առաջադրում, թե արդոք դա կարող է պայմանավորված լինել նրա առողջական վիճակի վատթարացմամբ»,- շեշտեց նա։
Նրա դիտարկմամբ` Թուրքիայի նախագահի առողջական խնդիրների մասին է վկայում նաև այն, որ Էրդողանն անձամբ չի մասնակցել միջուկային վառելիքը առաջին թուրքական ատոմակայան հասցնելու կապակցությամբ անցկացված հանդիսավոր միջոցառմանը։
«Այս իրադարձությունը շատ կարևոր էր Ռեջեփ Էրդողանի և Թուրքիայի բոլոր քաղաքացիների համար: Թուրքիան ատոմակայան ունեցող երկրների շարքին դասվեց, և դա Թուրքիայի համար շատ կարևոր է, քանի որ Անկարան դա ձգտել է իրականացնել դեռևս նախորդ դարի 1960-ական թվականներից: Էրդողանը չէր կարող բաց թողնել նման կարևոր իրադարձությունը: Դա հուշում է, որ նա իսկապես կարող է առողջական խնդիրներ ունենալ»,- ասաց Մինասյանը։
Էրդողանն ուղիղ եթեր է դուրս եկել հիվանդության մասին լուրերից հետո
Նա կարծում է, որ չնայած առողջական խնդիրներին, Թուրքիայի նախագահն ընտրությունների է գնացել, քանի որ երկրի ներկայիս քաղաքական համակարգը կենտրոնացած է նրա անձի շուրջ։ Ըստ այդմ, Էրդողանի հեռանալուց հետո նրա գլխավորած քաղաքական ուժը դժվար թե կարողանա հաղթել ընտրություններում։
«Ուզում եմ ասել, որ եթե առաջիկա 2-3 օրվա ընթացքում Էրդողանը դուրս չգա իր քարոզարշավը շարունակելու, դա լուրջ հարված կհասցնի թե՛ Էրդողանի, թե՛ նրա կուսակցության վարկանիշին։ Եթե ևս 4-5 օր նա չմասնակցի քարոզարշավին, ապա նրա գլխավորած քաղաքական ուժն ամբողջությամբ կկորցնի վերընտրվելու հնարավորությունը»,- կարծում է փորձագետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 25-ի երեկոյան Էրդողանի հարցազրույցը հանկարծակի ընդհատվել էր, քանի որ թուրք առաջնորդի ինքնազգացողությունը վատացել էր ուղիղ եթերում: Երկար դադարից հետո նա վերադարձել էր եթեր և հայտարարել, որ նախընտրական խիտ գրաֆիկի պայմաններում ստամոքսային գրիպով է վարակվել։ Հետո հայտնի դարձավ, որ Էրդողանն առցանց ռեժիմով կմասնակցի ապրիլի 27-ին նախատեսված միջոցառումներին։
Ավելի ուշ Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի գծով փոխտնօրեն Ֆահրեթին Ալթունը հերքեց Էրդողանի առողջական խնդիրների մասին հաղորդագրությունները։
Լրահոս
0