https://arm.sputniknews.ru/20230429/shnvorhakal-em-haj-eghbajrnerin-brncqamartik-gasievy-hajkakan-andznagir-stanalu-masin-58938026.html
«Շնորհակալ եմ հայ եղբայրներին». բռնցքամարտիկ Գասիևը` հայկական անձնագիր ստանալու մասին
«Շնորհակալ եմ հայ եղբայրներին». բռնցքամարտիկ Գասիևը` հայկական անձնագիր ստանալու մասին
Sputnik Արմենիա
Մուրատ Գասիևի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիությունը կօգնի բարձրանալ վարկանիշային աղյուսակում: 29.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-29T00:08+0400
2023-04-29T00:08+0400
2023-04-29T00:11+0400
հայաստան
մուրադ գասիև
քաղաքացիություն
բռնցքամարտիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/04/56245875_0:0:1601:901_1920x0_80_0_0_24828695eb39f1b51ad79279831b471d.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայկական անձնագիրը բռնցքամարտիկ Մուրատ Գասիևի առաջ նոր հնարավորություններ կբացի։ Նա այդ մասին ասել է «Ուշատայկա» յութուբյան ալիքին։«Ես դեռ Ռուսաստանի քաղաքացիություն ունեմ։ Ե՛վ ռուսական անձնագիր, և՛ հայկական։ Շատ շնորհակալ եմ մեր հայ եղբայրներին ընդառաջ գնալու և օգնելու համար: Դա ինձ նոր հնարավորություններ կտա կարիերայում։ Կօգնի բարձրանալ վարկանիշային աղյուսակում: Գաղտնիք չէ, որ այսօր ռուսաստանցի բռնցքամարտիկների համար դժվար է։ Օրինակ՝ վերջին մենամարտից առաջ WBA-ն իմ մենամարտի համար արտոնագիր չտվեց, ինչի պատճառով ես ստիպված էի սոսնձել դրոշները։Տարբեր բաներ եղան։ Ես բռնցքամարտիկ եմ, ես մարզիկ եմ, ուզում եմ մենամարտել, հաղթել, իսկ հետո այն, ինչ կա ռինգից դուրս, իմ մեղքը չէ», - ասել է Գասիևը։Հիշեցնենք` ռուսաստանցի բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, հանդես է գալիս առաջին ծանր քաշային կարգում: Նա անցկացրել է 31 պրոֆեսիոնալ մենամարտ (30 հաղթանակ, 1 ոչ-ոքի): Վերջին մենամարտում, որը տեղի է ունեցել այս տարվա մարտին Երևանում, Գասիևը հաղթել է ամերիկացի Մայքլ Բալոգունին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/04/56245875_41:0:1464:1067_1920x0_80_0_0_46d03ea97542c28f57885ad6e2e27306.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մուրադ գասիև, քաղաքացիություն, բռնցքամարտիկ
հայաստան, մուրադ գասիև, քաղաքացիություն, բռնցքամարտիկ
«Շնորհակալ եմ հայ եղբայրներին». բռնցքամարտիկ Գասիևը` հայկական անձնագիր ստանալու մասին
00:08 29.04.2023 (Թարմացված է: 00:11 29.04.2023) Մուրատ Գասիևի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիությունը կօգնի բարձրանալ վարկանիշային աղյուսակում:
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայկական անձնագիրը բռնցքամարտիկ Մուրատ Գասիևի առաջ նոր հնարավորություններ կբացի։ Նա այդ մասին ասել է
«Ուշատայկա» յութուբյան ալիքին։
«Ես դեռ Ռուսաստանի քաղաքացիություն ունեմ։ Ե՛վ ռուսական անձնագիր, և՛ հայկական։ Շատ շնորհակալ եմ մեր հայ եղբայրներին ընդառաջ գնալու և օգնելու համար: Դա ինձ նոր հնարավորություններ կտա կարիերայում։ Կօգնի բարձրանալ վարկանիշային աղյուսակում: Գաղտնիք չէ, որ այսօր ռուսաստանցի բռնցքամարտիկների համար դժվար է։ Օրինակ՝ վերջին մենամարտից առաջ WBA-ն իմ մենամարտի համար արտոնագիր չտվեց, ինչի պատճառով ես ստիպված էի սոսնձել դրոշները։Տարբեր բաներ եղան։ Ես բռնցքամարտիկ եմ, ես մարզիկ եմ, ուզում եմ մենամարտել, հաղթել, իսկ հետո այն, ինչ կա ռինգից դուրս, իմ մեղքը չէ», - ասել է Գասիևը։
Հիշեցնենք` ռուսաստանցի բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը, որը
վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, հանդես է գալիս առաջին ծանր քաշային կարգում: Նա անցկացրել է 31 պրոֆեսիոնալ մենամարտ (30 հաղթանակ, 1 ոչ-ոքի): Վերջին մենամարտում, որը տեղի է ունեցել այս տարվա մարտին Երևանում, Գասիևը
հաղթել է ամերիկացի Մայքլ Բալոգունին: