00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր սփոփանքն է ինքը. ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Պավլիկ Մանուկյանի քույրը՝ Էմմին

© Sputnik / Armenuhi Mkhoyan Հասմիկ Մանուկյանը նորածին դստեր հետ
Հասմիկ Մանուկյանը նորածին դստեր հետ - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2023
Բաժանորդագրվել
Երեխան ծնվել է կեսարյան հատումով։ Նա և մայրը բժիշկների հսկողության տակ կմնան ևս մի քանի օր:
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված գյումրեցի Պավել Մանուկյանի (Պաշ) քույրը։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Էմմին
Новорожденная сестра погибшего в войне Павла Манукяна - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2023
Էմմին
Նրան անվանակոչել են Էմմի` ի պատիվ Պաշի զոհվելուց մեկ ամիս հետո մահացած տատիկի։
19–ամյա Պավել Մանուկյանը պատերազմում զոհվել է, երբ մեկ տարի երկու ամսվա ժամկետային զինծառայող էր:
«Մեծ աղջկաս է նման, բայց աչքերի մասը` Պաշիս»: Մեր սփոփանքն է ինքը, կյանքին իմաստ տվողը, որ շարունակենք ապրել: Տունն արդեն ուրախությամբ կլցվի»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց տիկին Հասմիկը:
49 ամյա Հասմիկ Մանուկյանն Էմմիից բացի ևս 2 դուստր ունի (27 և 29 տարեկան) և 4 թոռնիկ։ 22 տարի անց կրկին մայրանալու որոշումը դժվար է տրվել, բայց իր ու ամուսնու համար դա Պաշից հետո նորից ապրելու միակ տարբերակն էր:
Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի փոխտնօրեն, բժշկուհի Լիլիթ Հովհաննիսյանը Sputnik Արմենիային պատմեց, որ Հասմիկի հղիությունը բարդ ընթացք է ունեցել, սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվել ու փոքրիկը ծնվել է առողջ ու հասուն՝ 2 կգ 770 գ քաշով:
«Մեծ հերոսություն է այդ տարիքում հղիանալը. մեծ կամքի ուժ պետք է մարդն ունենա նման քայլի համար, որ հաղթահարի այդ սթրեսն ու հղիությունը մինչև վերջ տանի»,–ասաց բժշկուհին:
Նա նշեց, որ երեխան ծնվել է կեսարյան հատումով, հիմա և՛ մայրիկի, և՛ երեխայի վիճակը բավարար է, սակայն նրանք հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ կմնան ևս մի քանի օր:
Ուզած–չուզած պետք է ապրենք. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը
Լրահոս
0