https://arm.sputniknews.ru/20230429/hh-nakhagahy-handipel-e-rd-nakhagahi-hatuk-nerkajacucich-mikhajil-shvidkvoji-het-58954914.html
ՀՀ նախագահը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ նախագահը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ
Sputnik Արմենիա
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում միջազգային բազմոլորտ գիտաժողովների և մշակութային համատեղ միջոցառումների անցկացումը դարձնել պարբերական: 29.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-29T17:10+0400
2023-04-29T17:10+0400
2023-04-29T17:16+0400
նախագահ
վահագն խաչատուրյան
միխայիլ շվիդկոյ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1d/58954741_0:206:2000:1331_1920x0_80_0_0_9e7336e1f16c1a2daf836859564250a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր հայ-ռուսական գիտական ու մշակութային սերտ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր է քննարկել ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի և Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Յուրի Հովհաննիսյանի 90-ամյա հոբելյանին նվիրված՝ «Գերծանր միջուկներ և ատոմներ» միջազգային գիտաժողովի մասնակիցներն ու կազմակերպիչները:Անդրեասյանը Շվիդկոյի հետ քննարկել է հայ-ռուսական մշակութային համագործակցության հարցերՊայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական դարձնել Հայաստանում միջազգային բազմաոլորտ գիտաժողովների և մշակութային համատեղ միջոցառումների անցկացումը:Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է հայ-ռուսական մշակութային, գիտական, կրթական և այլ ոլորտներում առկա համագործակցության լավագույն ավանդույթների պահպանությունն ու զարգացումը:Հիշեցնենք` Միխայիլ Շվիդկոյին ապրիլի 28–ին ընդունել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և հայ-ռուսական մշակութային համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր քննարկել նրա հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1d/58954741_0:0:1775:1331_1920x0_80_0_0_ab9dc820f6c87fdd62c326595fef9d67.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախագահ, վահագն խաչատուրյան, միխայիլ շվիդկոյ
նախագահ, վահագն խաչատուրյան, միխայիլ շվիդկոյ
ՀՀ նախագահը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ
17:10 29.04.2023 (Թարմացված է: 17:16 29.04.2023) Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում միջազգային բազմոլորտ գիտաժողովների և մշակութային համատեղ միջոցառումների անցկացումը դարձնել պարբերական:
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր հայ-ռուսական գիտական ու մշակութային սերտ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր է քննարկել ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի և Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ինչպես նաև գիտության այլ ոլորտներում առկա ներուժի վերհանմանն ու առարկայական համագործակցության օրակարգի ձևավորմանը:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Յուրի Հովհաննիսյանի 90-ամյա հոբելյանին նվիրված՝ «Գերծանր միջուկներ և ատոմներ» միջազգային գիտաժողովի մասնակիցներն ու կազմակերպիչները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական դարձնել Հայաստանում միջազգային բազմաոլորտ գիտաժողովների և մշակութային համատեղ միջոցառումների անցկացումը:
Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է հայ-ռուսական մշակութային, գիտական, կրթական և այլ ոլորտներում առկա համագործակցության լավագույն ավանդույթների պահպանությունն ու զարգացումը:
Հիշեցնենք` Միխայիլ Շվիդկոյին ապրիլի 28–ին ընդունել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և հայ-ռուսական մշակութային համագործակցության հեռանկարներին վերաբերող
հարցեր քննարկել նրա հետ։