https://arm.sputniknews.ru/20230428/suren-papikjann-yndunel-e-general-gndapet-aleqsandr-lencovin-58896449.html
Սուրեն Պապիկյանն ընդունել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին
Սուրեն Պապիկյանն ընդունել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը: 28.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-28T13:49+0400
2023-04-28T13:49+0400
2023-04-28T13:59+0400
սուրեն պապիկյան
ալեքսանդր լենցով
խաղաղապահներն արցախում
ռուսաստան
հայաստան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1c/58896375_0:37:1600:937_1920x0_80_0_0_7c6f20f645432c5aa45f2bd98c6a1a2c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին:Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ՀՀ պաշտպանության նախարարը ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը:Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը:Նշենք, որ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար է նշանակվել ապրիլի 25-ին։Լենցովը մինչ այդ զբաղեցնում էր ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը։Նա հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել ՌԴ զինված ուժերում, եղել է ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, օդադեսանտային զորքերի հրամանատարի տեղակալ: 2020թ. հուլիսից եղել է նախարարի խորհրդական: Հարությունյանը Լենցովի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղապահների դերն ԱրցախումՄասնակցել Է Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմների մարտական գործողություններին, Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությանը։2014 p.-ին ստացել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1c/58896375_69:0:1525:1092_1920x0_80_0_0_2f8eb95815df4be879bff4f458623fd2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, ալեքսանդր լենցով, խաղաղապահներն արցախում, ռուսաստան, հայաստան, արցախ
սուրեն պապիկյան, ալեքսանդր լենցով, խաղաղապահներն արցախում, ռուսաստան, հայաստան, արցախ
Սուրեն Պապիկյանն ընդունել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին
13:49 28.04.2023 (Թարմացված է: 13:59 28.04.2023) ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը:
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին:
«Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ և խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակն ու առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ պաշտպանության նախարարը ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը:
Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը:
Նշենք, որ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը ՌԴ խաղաղապահ զորակազմի
հրամանատար է նշանակվել ապրիլի 25-ին։
Լենցովը մինչ այդ զբաղեցնում էր ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը։
Նա հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել ՌԴ զինված ուժերում, եղել է ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, օդադեսանտային զորքերի հրամանատարի տեղակալ: 2020թ. հուլիսից եղել է նախարարի խորհրդական:
Մասնակցել Է Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմների մարտական գործողություններին, Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությանը։
2014 p.-ին ստացել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։