https://arm.sputniknews.ru/20230428/mirzvojany-kvolvonnaji-het-arandznazrujcum-khvosel-e-hhem-gvortsynkerutjan-harceri-shurj-58906345.html
Միրզոյանը Կոլոննայի հետ առանձնազրույցում խոսել է ՀՀ–ԵՄ գործընկերության հարցերի մասին
Միրզոյանը Կոլոննայի հետ առանձնազրույցում խոսել է ՀՀ–ԵՄ գործընկերության հարցերի մասին
Sputnik Արմենիա
Միրզոյանը շեշտել է, որ Կոլոննայի այցը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում, երբ երկիրը կանգնած է լուրջ սպառնալիքների և մարտահրավերների առաջ։ 28.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-28T14:50+0400
2023-04-28T14:50+0400
2023-04-28T15:11+0400
արարատ միրզոյան
կատրին կոլոննա
հայաստան
ֆրանսիա
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1c/58901256_0:0:1600:901_1920x0_80_0_0_6110a2d256d61c53a6bfe2878bcb63ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան առանձնազրույցի ժամանակ անդրադարձել են Հայաստան–Եվրոպական միություն ինտենսիվ զարգացող գործընկերության մի շարք հարցերի։ Այս մասին համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Միրզոյանը նշեց, որ խոսել են միջխորհրդարանական համագործակցության մասին թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ խորհրդարանական հարթակներում, ընդգծել նոր թափով զարգացող և ընդլայնման ներուժ ունեցող ապակենտրոնացված համագործակցության ամրապնդման կարևորությունը։ԵՄ առաքելությունը օգտակար տեղեկություններ է տալիս որոշումների ընդունման համար. Կոլոննա«Գորընկերոջս հետ անդրադարձել ենք նաև Հայաստան–Եվրոպական միություն ինտենսիվ զարգացող գործընկերության մի շարք հարցերի, տարածաշրջանում կայունության համտեքստում ընդգծել ենք Հայաստանում ԵՄ–ի քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեության կարևորությունը։ Բարձր եմ գնահատել Ֆրանսիայի առաջատար դերն ու հատկապես 2022 թվականին Պրահայում հանդիպումից հետո կարևոր ներդրումն այս ուղղությամբ»,– նշեց ՀՀ ԱԳ նախարարը։Միրզոյանը շեշտեց, որ ֆրանսիացի գործընկերոջ այցը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում, երբ Հայաստանը կանգնած է լուրջ սպառնալիքների և մարտահրավերների առաջ։Նա ասաց, որ խոսել են նաև կրթական, սոցիալական և տնտեսական ոլորտներն ընդգրկող հարցերի շուրջ։ Նրանք վերահաստատել են շահագռգռվածությունն ու պատրաստակամությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարուստ օրակարգի հետագա ընդլայնման, հարաբերությունները տարբեր ոլորտներում նոր բովանդակությամբ հարստացնելու առումով։Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան տարածաշրջանային այցով Հայաստան է ժամանել ապրիլի 27-ին։ Նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել Ծիծեռնակաբերդ։Տարածաշրջանային այցն ավարտվելու է ապրիլի 29-ին Թբիլիսիում։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1c/58901256_56:0:1479:1067_1920x0_80_0_0_9ea85f6d29935a7c984af3304c9e635f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, կատրին կոլոննա, հայաստան, ֆրանսիա, եվրամիություն
արարատ միրզոյան, կատրին կոլոննա, հայաստան, ֆրանսիա, եվրամիություն
Միրզոյանը Կոլոննայի հետ առանձնազրույցում խոսել է ՀՀ–ԵՄ գործընկերության հարցերի մասին
14:50 28.04.2023 (Թարմացված է: 15:11 28.04.2023) Միրզոյանը շեշտել է, որ Կոլոննայի այցը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում, երբ երկիրը կանգնած է լուրջ սպառնալիքների և մարտահրավերների առաջ։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան առանձնազրույցի ժամանակ անդրադարձել են Հայաստան–Եվրոպական միություն ինտենսիվ զարգացող գործընկերության մի շարք հարցերի։ Այս մասին համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը նշեց, որ խոսել են միջխորհրդարանական համագործակցության մասին թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ խորհրդարանական հարթակներում, ընդգծել նոր թափով զարգացող և ընդլայնման ներուժ ունեցող ապակենտրոնացված համագործակցության ամրապնդման կարևորությունը։
«Գորընկերոջս հետ անդրադարձել ենք նաև Հայաստան–Եվրոպական միություն ինտենսիվ զարգացող գործընկերության մի շարք հարցերի, տարածաշրջանում կայունության համտեքստում ընդգծել ենք Հայաստանում ԵՄ–ի քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեության կարևորությունը։ Բարձր եմ գնահատել Ֆրանսիայի առաջատար դերն ու հատկապես 2022 թվականին Պրահայում հանդիպումից հետո կարևոր ներդրումն այս ուղղությամբ»,– նշեց ՀՀ ԱԳ նախարարը։
Միրզոյանը շեշտեց, որ ֆրանսիացի գործընկերոջ այցը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում, երբ Հայաստանը կանգնած է լուրջ սպառնալիքների և մարտահրավերների առաջ։
Նա ասաց, որ խոսել են նաև կրթական, սոցիալական և տնտեսական ոլորտներն ընդգրկող հարցերի շուրջ։ Նրանք վերահաստատել են շահագռգռվածությունն ու պատրաստակամությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարուստ օրակարգի հետագա ընդլայնման, հարաբերությունները տարբեր ոլորտներում նոր բովանդակությամբ հարստացնելու առումով։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան տարածաշրջանային այցով Հայաստան է ժամանել ապրիլի 27-ին։ Նա
հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ
այցելել Ծիծեռնակաբերդ։
Տարածաշրջանային այցն ավարտվելու է ապրիլի 29-ին Թբիլիսիում։