https://arm.sputniknews.ru/20230428/krakvocner-gjumrium-khanuti-mvot-15-parkutsh-e-hajtnabervel-58928844.html
Կրակոցներ Գյումրիում. խանութի մոտ 15 պարկուճ է հայտնաբերվել
Կրակոցներ Գյումրիում. խանութի մոտ 15 պարկուճ է հայտնաբերվել
Sputnik Արմենիա
Ուսումնասիրության է ենթարկվել տարածքում առկա տեսանկարահանող սարքի տեսագրությունը։ 28.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-28T19:44+0400
2023-04-28T19:44+0400
2023-05-10T13:27+0400
հայաստան
գյումրի
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/1209/77/12097706_0:16:1370:787_1920x0_80_0_0_56766a809996e36a14b06e92677a2ad0.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Այսօր Գյումրու Բուլվարային փողոցում գործող խանութ-սրահի մոտ կրակոցների դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Նշվում է, որ այսօր` ժամը 08:46-ին, Գյումրի քաղաքի բնակիչներից մեկը հայտնել է, որ հիշյալ խանութի մոտ կան կոտրված ապակու կտորներ և մի քանի պարկուճներ:Իրավապահները զննել են դեպքի վայրը և վերոնշյալ խանութի դիմաց հայտնաբերել 15 հատ կրակված փամփուշտի պարկուճ:Խանութին կից գտնվող չօգտագործվող վագոն-տնակի պատերին և պատուհաններին հայտնաբերվել է 9 կրակոցի հետք, չօգտագործվող տնակի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է կրակված փամփուշտի մաս կազմող գնդակի շապիկ:Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է համալիր դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություն:Նշվում է, որ կրակոցներից տուժած անձանց մասին տեղեկություն չկա։Անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են կատարվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձին (անձանց), ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազեն(ներ)ը հայտնաբերելու ուղղությամբ:Նախաքննությունը շարունակվում է:Շոկոն Telegram–ով է ձեռք բերել, մարիխուանան` ինքը պատրաստել. ոստիկանների նոր բացահայտումը
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1209/77/12097706_0:0:1370:1028_1920x0_80_0_0_d478e9e65d76ef286dd56a86477cc1ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, կրակոց
հայաստան, գյումրի, կրակոց
Կրակոցներ Գյումրիում. խանութի մոտ 15 պարկուճ է հայտնաբերվել
19:44 28.04.2023 (Թարմացված է: 13:27 10.05.2023) Ուսումնասիրության է ենթարկվել տարածքում առկա տեսանկարահանող սարքի տեսագրությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Այսօր Գյումրու Բուլվարային փողոցում գործող խանութ-սրահի մոտ կրակոցների դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ այսօր` ժամը 08:46-ին, Գյումրի քաղաքի բնակիչներից մեկը հայտնել է, որ հիշյալ խանութի մոտ կան կոտրված ապակու կտորներ և մի քանի պարկուճներ:
Իրավապահները զննել են դեպքի վայրը և վերոնշյալ խանութի դիմաց հայտնաբերել 15 հատ կրակված փամփուշտի պարկուճ:
Խանութին կից գտնվող չօգտագործվող վագոն-տնակի պատերին և պատուհաններին հայտնաբերվել է 9 կրակոցի հետք, չօգտագործվող տնակի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է կրակված փամփուշտի մաս կազմող գնդակի շապիկ:
«Ուսումնասիրության է ենթարկվել տարածքում առկա տեսանկարահանող սարքի տեսագրությունը, որով պարզվել է, որ ապրիլի 28-ին` ժամը 01:49-ի սահմաններում, նշված խանութ-սրահին է մոտենում չպարզված մակնիշի և պետհամարանիշի տրանսպորտային միջոց, որից հետո երևում են կրակոցի նմանվող լուսարձակումներ, որից հետո նշված մեքենան հեռանում է տարածքից»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է համալիր դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություն:
Նշվում է, որ կրակոցներից տուժած անձանց մասին տեղեկություն չկա։
Անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են կատարվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձին (անձանց), ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազեն(ներ)ը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: