00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն չի ներգրավվի Լաչինի միջանցքի շուրջ նոր բանակցություններում. Միրզոյան

© Sputnik / Asatur YesayantsԿատրին Կոլոննան ու Արարատ Միրզոյանը
Կատրին Կոլոննան ու Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2023
Կատրին Կոլոննան ու Արարատ Միրզոյանը
Բաժանորդագրվել
Ըստ նախարարի` այն, ինչ Ադրբեջանն արել ու անում է Լաչինում, բացարձակապես ապօրինի է։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայաստանը չի պատրաստվում ներգրավվել Լաչինի միջանցքի նոր կարգավորման շուրջ բանակցություններում։ Այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Երեկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է սահմանին՝ Լաչինի ճանապարհի մուտքի մոտ, զուգահեռ վերահսկողություն իրականացնելու առաջարկից։

«Լաչինի միջանցքում սահմանակետեր դնելու վերաբերյալ ադրբեջանական կողմից հրապարակային պահանջներ կամ առաջարկներ (դժվար է տարբերակում անել), հնչել են, Երևանը չի պատրաստվում ներգրավվել այդ առաջարկների քննարկման մեջ։ Լաչինի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք է բերվել, և այդ պայմանավորվածությունը հայտնի է, կարող եք գտնել համացանցում։ Այն արտացոլված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ»,– ասաց Միրզոյանը։

Ֆրանսիան ցանկանում է, որ Ստեփանակերտն ու Բաքուն բանակցեն. Կոլոննա
Ըստ նախարարի` այն, ինչ Ադրբեջանն արել ու անում է Լաչինում, բացարձակապես ապօրինի է։ Իսկ այն, ինչ վերաբերում է ԼՂ ժողովրդի անվտանգությանն ու իրավունքներին, կարող է քննարկվել Ստեփանակերտ–Բաքու միջազգայնորեն տեսանելի, թափանցիկ ֆորմատում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։
Լրահոս
0