00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ սահմանամերձ բնակավայրերում 550 ընտանիք կկարողանա պետության աջակցությամբ տուն կառուցել

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2023
Բաժանորդագրվել
Ծրագրի շահառու կարող են դառնալ այն ամուսինները, որոնք ունեն սահմանամերձ բնակավայրում տուն կառուցելու ցանկություն, ունեն ՔԿԱԳ-ում գրանցված ամուսնություն, դրական վարկային պատմություն:
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Մինչև 2024 թվականի ավարտը առնվազն 550 ընտանիք պետության աջակցությամբ Հայաստանի 80 սահմանամերձ գյուղական բնակավայրում կկառուցի իր տունը։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Պետական ծրագիրը նախատեսված է միայն սահմանամերձ գյուղերի համար, և որից կարող են օգտվել անապահով կամ ցածր եկամուտ ունեցող ընտանիքները։
«Ծրագրի հիմնական նպատակը սահմանամերձ գյուղական բնակավայրերի համաչափ և կայուն զարգացումն է, հատկապես շեշտադրելով անապահով ընտանիքների, ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների կարգավորումը, քանի որ բոլորս գիտենք, որ եթե ընտանիքը չունի եկամուտ, գրեթե անհնար է, որ բանկը նրանց տրամադրի հիփոթեքային վարկ` անշարժ գույք ձեռք բերելու համար»,–պարզաբանեց սոցապ աշխատակիցը։
Նա հայտնեց, որ ծրագիրը նախատեսված է իրականացնել մինչև 2024 թվականի ավարտը։ 2023 թվականի համար պետական բյուջեով նախատեսվել է 466 միլիոն դրամ։
Ակնկալվում է, որ այդ գումարով կկառուցվի 300 տուն, իսկ 2024 թվականի համար շուրջ 1.5 միլիարդ դրամ է պետական բյուջեից հատկացվել։
Մինչև ծրագրի ավարտը շուրջ 550 ընտանիք սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցած կլինի։
Ղարագյոզյանի խոսքով` որևէ նշանակություն չունի շահառուների բնակության կամ հաշվառման վայրը, սակայն ծրագրի շահառու դառնալու հարցում կան որոշակի սահմանափակումներ։
«Մասնավորապես` ծրագրի շահառու կարող են դառնալ այն ամուսինները, որոնք ունեն ՔԿԱԳ-ում գրանցված ամուսնություն, որոնք ունեն ցանկություն՝ կառուցելու տուն սահմանամերձ բնակավայրում, ունեն հողամաս կամ կիսակառույց շինություն (համապատասխան թույլտվությամբ) նշված գյուղական բնակավայրում և ունեն դրական վարկային պատմություն: Ամուսիններից գոնե մեկը պետք է ունենա ՀՀ քաղաքացիություն»,- ասաց Ղարագյոզյանը:
Նախարարության ներկայացուցիչը, ներկայացնելով վարկավորման մանրամասները` նշեց, որ պետական աջակցությունը բացառապես հիփոթեքային վարկավորմամբ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում է տրամադրվում և ուղղվում է բացառապես ամենամսյա վճարներին ինչպես մայր գումարի, այնպես էլ տոկոսագումարի համար։ Իսկ ընդհանուր աջակցության գումարը 16 միլիոն դրամ է։
«Օրինակ` եթե շահառուն բանկից ստանում է 16 միլիոն դրամ վարկ 13 տոկոսով, 10 տարի մարման ժամկետով, ինքը որևէ պարտավորություն տվյալ վարկի շրջանակներում չունի. ամբողջն իրականացնում է պետությունը։ Եթե վարկի չափն ավելին է, տարբերությունն ամսական վճարումներով իրականացնում է շահառուն»,–ասաց Ղարագյոզյանը։
Հող ու անասուն չի մնացել. ինչո՞վ են ապրում սահմանամերձ Ներքին Հանդի բնակիչները
Պայմանագիրը կնքելուց հետո շահառուն պարտավորվում է 3 տարի ժամկետում տան կառուցումը հասցնել ավարտին և ներկայացնել ավարտական ակտը։ Հակառակ դեպքում գնահատվում է, որ տրամադրված գումարները նպատակային չեն օգտագործվել և աջակցություն դադարեցվում է։
Նա հայտնեց, որ արդեն իսկ ունեն թվով 9 շահառուներ Տեղ (Սյունիքի մարզ), Ոսկեվան (Տավուշի մարզ), Արծվաբերդ (Տավուշի մարզ), Դավիթ Բեկ (Սյունիքի մարզ), Խնձորեսկ (Սյունիքի մարզ), Շիկահող (Սյունիքի մարզ) և Արենի (Վայոց Ձորի մարզ) գյուղերից, որոնց մի մասին արդեն տրամադրվել է գումարը և շինարարությունը սկսել են, մյուս մասի վարկը հաստատվել է և ավարտական փուլում է։
Հիմնականում շահառուները հենց տվյալ համայնքում բնակվողներն են, որոնք իրենց գյուղում ունեն հողամաս, քանդված կամ կիսակառույց շենք։
Կյանքը` դիվերսիայի սպասումով. ինչ են պատմում Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները
Հավելենք, որ ծրագրում ընդգրկված են Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, վայոց Ձորի և Արարատի մարզերի սահմանամերձ բնակավայրերը։
Հիշեցնենք` սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը հաստատվել էր կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի որոշմամբ։
Լրահոս
0