00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵՄ առաքելությունը օգտակար տեղեկություններ է տալիս որոշումների ընդունման համար. Կոլոննա

Բաժանորդագրվել
Կոլոննան նշել է, որ համագործակցությունը ՀՀ ԶՈւ–ի հետ դրական արդյունք է տալիս։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այսօր այցելել է ադրբեջանական ագրեսիայից տուժած Ջերմուկ քաղաք։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։
ոլոննային ուղեկցել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ջերմուկում նրան դիմավորել են ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:
Կոլոննան շնորհակալություն է հայտնել ԵՄ քաղաքացիական առաքելությանը կատարած աշխատանքի համար և նշել, որ համագործակցությունը ՀՀ ԶՈւ–ի հետ դրական արդյունք է տալիս։
«Այն մեզ թույլ է տալիս տեղեկություններ ստանալ, որոնք օգտակար են Եվրամիության անդամ երկրներինորոշումների ընդունման հարցում։ Սա քաղաքացիական առաքելություն է, զինված չէ, նպատակը միայն իրավիճակին հետևելն է, բայց այն թույլ է տալիս լարվածությունը թուլացնել»,-ասել է նա։
Էդվարդ Ասրյանն էլ իր հերթին բարձր է գնահատել առաքելության աշխատանքը Հայաստանում և հավելել, որ այդ աշխատանքով ադրբեջանական ԶՈւ-ն իրեն առավել զսպված է զգում։
ԵՄ առաքելության մասին

Փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։

Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:

Ֆրանսիացի նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին տարածաշրջանում խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերի համար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան տարածաշրջանային այցով Հայաստան է ժամանել ապրիլի 27-ին։ Նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել Ծիծեռնակաբերդ։
Լրահոս
0