00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չենք կարող թույլ տալ Ադրբեջանի միակողմանի քայլերը. Ֆրանսիայի արտգործնախարար

© Asatur YesayantsԿատրին Կոլոննա
Կատրին Կոլոննա - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2023
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի ԱԳ նախարարը շեշտեց, որ իրենք լիովին աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ֆրանսիան չի կարող թույլ տալ այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։
«Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։ Ֆրանսիան դա անում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի կողքին, բնականաբար` կապ պահպանելով ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հետ, որոնք կարող են օգտակար դեր խաղալ այս գործընթացում։ Խաղաղության ճանապարհը դժվար է, այսինքն` դժվար է այն գտնել, բայց ինչպես ասել եմ նաև Բաքվում, դա միակ ճանապարհն է, որը հնարավորություն կտա արդար և կայուն խաղաղության հասնել, նոր հեռանկարներ ստեղծել 2 երկրի ապագայի, բնակչության համար։ Բոլորին հորդորում ենք վճռականորեն կանգնել այդ ճանապարհին»,- նշեց Կոլոննան։
Ֆրանսիայի արտգործնախարարն ընդգծեց` տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը նշանակում է հրաժարվել ցանկացած ուժային գործողությունից։
«Ես սա Բաքվում էլ եմ ասել ադրբեջանական ուժերի առաջխաղացումների հարցով։ Մենք չենք կարող թույլ տալ երկրներից մեկի տարածքային ամբողջականությունը չհարգել։ Հակառակ պարագայում ևս նույնը կասեինք, եթե դուք առաջխաղացում ունենայիք Ադրբեջանի տարածքում։ Միջազգային իրավունքը պետք է հարգվի, և դա միակ ճանապարհն է, որ երկու կողմն էլ առաջ գնա»,- շեշտեց Կոլոննան։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
ՀՀ ԱԱԾ–ն ապրիլի 1-ին հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։
Ապրիլի 11-ին ՊՆ–ն տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Լրահոս
0