https://arm.sputniknews.ru/20230428/ashkhatum-enq-hakarakvordi-nkatmamb-aravelutjun-standznelu-ughghutjamb-gsh-pet-58887462.html
Աշխատում ենք հակառակորդի նկատմամբ առավելություն ստանձնելու ուղղությամբ. ԳՇ պետ
Աշխատում ենք հակառակորդի նկատմամբ առավելություն ստանձնելու ուղղությամբ. ԳՇ պետ
Sputnik Արմենիա
Էդվարդ Ասրյանը նշում է` Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում հակառակորդի կողմից գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ: 28.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-28T11:42+0400
2023-04-28T11:42+0400
2023-04-28T11:45+0400
էդվարդ ասրյան
տեղ
հհ զու գլխավոր շտաբ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
սահման
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/13/52812662_0:0:1280:721_1920x0_80_0_0_84cfeaf0b62e1d9494c9c048ca1f088c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ զինված ուժերն ամենօրյա աշխատանքներ է տանում հակառակորդի նկատմամբ որոշ հատվածներում առավելություն ստանձնելու ուղղությամբ։ Տեղեկությունը պետական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, որը Ջերմուկում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննային ուղեկցող պատվիրակության անդամներից է։Նրա գնահատմամբ`սահմանային իրադրությունը ներկա պահին հարաբերականորեն կայուն է, բայց Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում հակառակորդի կողմից գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ: ԳՇ պետի խոսքով` հրադադարի ռեժիմի խախտման հակառակորդի նպատակը միշտ իրավիճակը լարված պահելն է, սակայն ամեն ինչ ՀՀ ԶՈւ հսկողության տակ է։Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:ՀՀ ԱԱԾ–ն ապրիլի 1-ին հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։Ապրիլի 11-ին ՊՆ–ն տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
տեղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/13/52812662_110:0:1270:870_1920x0_80_0_0_ecab6cc31cf3d84841a24db5a625e922.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդվարդ ասրյան, տեղ, հհ զու գլխավոր շտաբ, հհ պաշտպանության նախարարություն (պն), սահման, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
էդվարդ ասրյան, տեղ, հհ զու գլխավոր շտաբ, հհ պաշտպանության նախարարություն (պն), սահման, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Աշխատում ենք հակառակորդի նկատմամբ առավելություն ստանձնելու ուղղությամբ. ԳՇ պետ
11:42 28.04.2023 (Թարմացված է: 11:45 28.04.2023) Էդվարդ Ասրյանը նշում է` Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում հակառակորդի կողմից գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ:
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ զինված ուժերն ամենօրյա աշխատանքներ է տանում հակառակորդի նկատմամբ որոշ հատվածներում առավելություն ստանձնելու ուղղությամբ։ Տեղեկությունը
պետական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, որը Ջերմուկում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննային ուղեկցող պատվիրակության անդամներից է։
«Տեղի ուղղությամբ հակառակորդի հետ Հայաստանի զինված ուժերը արդեն իսկ գտնվում են շփման պայմաններում, ունենք նաև ստեղծված մեր առաջնագիծը, դիրքային համակարգը, կատարելագործում ենք, բարելավում ենք օր օրի։ Իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ` էլ ավելի բարելավելու դիրքերը հակառակորդի նկատմամբ։ Մյուս հատվածներում զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարում են»,– նշել է Ասրյանը:
Նրա գնահատմամբ`սահմանային իրադրությունը ներկա պահին հարաբերականորեն կայուն է, բայց Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում հակառակորդի կողմից գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ: ԳՇ պետի խոսքով` հրադադարի ռեժիմի խախտման հակառակորդի նպատակը միշտ իրավիճակը լարված պահելն է, սակայն ամեն ինչ ՀՀ ԶՈւ հսկողության տակ է։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին
հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
ՀՀ ԱԱԾ–ն ապրիլի 1-ին
հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։
Ապրիլի 11-ին ՊՆ–ն տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները
կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով
հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։