https://arm.sputniknews.ru/20230428/andreasjany-shvidkvoji-het-qnnarkel-e-haj-rusakan-mshakutajin-hamagvortsakcutjan-harcer-58924592.html
Անդրեասյանը Շվիդկոյի հետ քննարկել է հայ-ռուսական մշակութային համագործակցության հարցեր
Անդրեասյանը Շվիդկոյի հետ քննարկել է հայ-ռուսական մշակութային համագործակցության հարցեր
Sputnik Արմենիա
Առաջիկայում Ռուսաստանում կանցկացվի Չեխովյան փառատոնը, որին նաև հայ թատերական գործիչները կմասնակցեն: 28.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-28T18:21+0400
2023-04-28T18:21+0400
2023-04-28T18:23+0400
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ժաննա անդրեասյան
նախարար
միխայիլ շվիդկոյ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1c/58923686_9:0:720:400_1920x0_80_0_0_067b9e87f8da3dbbd15c5487ad515dd4.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ քննարկել է հայ-ռուսական մշակութային համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։«Քեզ եմ երգում, իմ Հայաստան»․ Երևանում հայկական կինոյին նվիրված ցուցահանդես է բացվելՀանդիպման ընթացքում նախարարը շեշտել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունը խորացնելու և արդյունավետությունը բարձրացնելու պատրաստակամությունը:Նա կարևորել է այսօր մեկնարկած «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում է քննարկել ոլորտում համագործակցության ընդլայնման, կրթական միջավայրի բարելավման, կադրերի վերապատրաստման, բուհերի աշխատանքներում տեխնոլոգիաների ու նորարարությունների ներդրմանն առնչվող հարցեր:Անդրեասյանը տեղեկացրել է, որ համաժողովի շրջանակում կայացել է նաև Ռուսաստանի կինոյի պետական թանգարանի «Երգում եմ քեզ, իմ Հայաստան» խորագրով ցուցադրության բացումը, որը նվիրված է «ՀայՖիլմ» կինոստուդիային և Հայաստանում ռուսական կինոյի օրերին: Ռուսական կինոյի օրերը մեկնարկում են Երևանում՝ Մոսկվա կինոթատրոնից, ֆիլմերի ցուցադրություն է նախատեսված նաև Գյումրիում:Երևանում մեկնարկել է մշակույթի ոլորտում առաջին ռուս–հայկական կրթական համաժողովըՄիջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրների միջև ձևավորվել են մշակութային շատ ջերմ հարաբերություններ: Առաջիկայում Ռուսաստանում կանցկացվի Չեխովյան փառատոնը, որին նաև հայ թատերական գործիչները կմասնակցեն:Կողմերը քննարկել են նաև կրթության և գիտության ոլորտներում փոխգործակցության՝ մասնավորապես տարբեր գիտական ինստիտուտների միջև համագործակցության հնարավորություններ ստեղծելու հեռանկարները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1c/58923686_98:0:631:400_1920x0_80_0_0_41236eafae70200c9d40749a7ee2a9b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ժաննա անդրեասյան, նախարար, միխայիլ շվիդկոյ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ժաննա անդրեասյան, նախարար, միխայիլ շվիդկոյ
Անդրեասյանը Շվիդկոյի հետ քննարկել է հայ-ռուսական մշակութային համագործակցության հարցեր
18:21 28.04.2023 (Թարմացված է: 18:23 28.04.2023) Առաջիկայում Ռուսաստանում կանցկացվի Չեխովյան փառատոնը, որին նաև հայ թատերական գործիչները կմասնակցեն:
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ քննարկել է հայ-ռուսական մշակութային համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում նախարարը շեշտել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունը խորացնելու և արդյունավետությունը բարձրացնելու պատրաստակամությունը:
«Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում նաև կրթամշակութային ոլորտների համագործակցությունը։ Վստահ եմ՝ առկա հարաբերությունները զարգացնելու և խորացնելու ավելի մեծ ներուժ կա»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը։
Նա կարևորել է այսօր մեկնարկած «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում է քննարկել ոլորտում համագործակցության ընդլայնման, կրթական միջավայրի բարելավման, կադրերի վերապատրաստման, բուհերի աշխատանքներում տեխնոլոգիաների ու նորարարությունների ներդրմանն առնչվող հարցեր:
Անդրեասյանը տեղեկացրել է, որ համաժողովի շրջանակում կայացել է նաև Ռուսաստանի կինոյի պետական թանգարանի «Երգում եմ քեզ, իմ Հայաստան» խորագրով ցուցադրության բացումը, որը նվիրված է «ՀայՖիլմ» կինոստուդիային և Հայաստանում ռուսական կինոյի օրերին: Ռուսական կինոյի օրերը մեկնարկում են Երևանում՝ Մոսկվա կինոթատրոնից, ֆիլմերի ցուցադրություն է նախատեսված նաև Գյումրիում:
Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրների միջև ձևավորվել են մշակութային շատ ջերմ հարաբերություններ: Առաջիկայում Ռուսաստանում կանցկացվի Չեխովյան փառատոնը, որին նաև հայ թատերական գործիչները կմասնակցեն:
Կողմերը քննարկել են նաև կրթության և գիտության ոլորտներում փոխգործակցության՝ մասնավորապես տարբեր գիտական ինստիտուտների միջև համագործակցության հնարավորություններ ստեղծելու հեռանկարները: