00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական հնարք է և մանիպուլյացիա. Հակոբյանը մեկնաբանում է ԱԽ քարտուղարի հայտարարությունը

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2023
Արմեն Գրիգորյան
Բաժանորդագրվել
Վիգեն Հակոբյանը հատկանշական է համարում, որ ի տարբերություն ԱԽ քարտուղարի` ՀՀ վարչապետը կառավարության այսօրվա նիստում զերծ մնաց Լաչինի միջանցքը ՌԴ–ին «պատկանելու» ձևակերպումից։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ մեղքը ՌԴ–ի վրա բարդելու քաղաքական հնարք է և մանիպուլյացիա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Արմեն Գրիգորյանը երեկ Հանրայինի եթերում ասել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։ Ճշտող հարցին՝ պատկանո՞ւմ է, թե՞ վերահսկում է, Գրիգորյանը պատասխանել է` պատկանում է։
«Պարզ է, որ ԱԽ քարտուղարը չի կարող ծանոթ չլինել նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի բովանդակությանը։ Այնտեղ նշված է, որ ՌԴ խաղաղապահ ուժերն ընդամենը վերահսկում են այդ հատվածը։ Կարծում եմ` այստեղ ՀՀ իշխանությունն ու իշխանական վերնախավը և մասնավորապես Գրիգորյանը, որն Արևմուտքի հետ բանակցային գործընթացում կուրատոր է, փորձում է ավելի սրել ուշադրությունը ՌԴ դերակատարման վրա այդ հատվածում և հանրության ոչ այնքան տեղեկացված զանգվածների ուշադրությունը ֆիքսել ՌԴ թերությունների վրա։ Միակ նպատակն է ցույց տալ, որ մենք (իշխանությունը. խմբ.) մեղք չունենք, մեղավոր է Ռուսաստանը»,–ասաց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգը հատկանշական է համարում, որ ի տարբերություն Գրիգորյանի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում զերծ մնաց «պատկանել» բառի օգտագործումից։ Սակայն նրա հայտարարությունը, որ Լաչինի միջանցքում պետք է միայն ռուսական զորքերը լինեն, ևս հատուկ շեշտադրում էր` հեռահար նպատակներով։
Խոսքը դեպի Արևմուտք ՀՀ իշխանությունների «թեքվելու» մասին է, որը հենց իրենք էլ բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել են։ Իսկ ԱԽ քարտուղարի կողմից ռուսական կողմին ուղղակիորեն մեղադրելը քարոզչական նախապատրաստական աշխատանք էր։
Նրա գնահատմամբ` երբ ԱԽ քարտուղարը հանդես է գալիս ասուլիսներով կամ հարցազրույցներով ու նմանատիպ մանիպուլյատիվ հայտարարություններ է անում, դրանից հետո պետք է սպասել տհաճ անակնկալների։

«Հիմնավորումներ են նախապատրաստվում, թե ինչու է ՀՀ–ն փորձում խաղաղության պայմանագիրը կնքել ոչ թե ռուսական, այլ բրյուսելյան կամ վաշինգտոնյան հարթակում։ Այսինքն` ուզում են ասել, որ մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի ռուսներն անեն իրենց գործը, բայց քանի որ ռուսները իրենց պարտավորությունները չեն իրականացնում, իսկ անվտանգության ճարտարապետությունը, որը կառուցվել է նոյեմբերի 9-ի փաստաթղթում, այլևս չի գործում, Հայաստանը ստիպված է նոր ճարտարապետություն գտնել անվտանգային և նոր խաղացողներ են պետք»,– ասաց նա։

Ստեղծված իրավիճակում, ըստ քաղտեխոնոլոգի, Հայաստանը բաց դռների քաղաքականություն է վարում անվտանգային առումով և սպասում է, թե ով ցանկություն կհայտնի դառնալ այդ անվտանգության երաշխավորներից մեկը։
Այս համատեքստում է դիտարկվում նաև Փաշինյանի` ԼՂ արևմտյան փաստահավաք խումբ ուղարկելու մասին հայտարարությունը, սակայն Հակոբյանը բացառում է այդ տարբերակը. բացի Ռուսաստանից, դրան առնվազն դեմ է Ադրբեջանը, քանի որ այդ տարածքը նա համարում է իրենը և դեմ է Ղարաբաղի շուրջ որևէ հարցի միջազգայնացմանը, անգամ ՌԴ խաղաղապահների այնտեղ գտնվելն է «одолжение» համարում։
«Փաստ է` կա Ռուսաստան, որը ստանձնել է անվտանգության երաշխավորի դերը, որից գրեթե բոլորը դժգոհ են, բայց չկա այլ ուժային կենտրոն, որը կգա և կփոխարինի։ Եվ դրանով է պայմանավորված, որ խաղաղության պայմանագիրը ռեալ հանգրվանի չի հասնում»,– ընդգծեց Հակոբյանը։
Այդուհանդերձ, մեր զրուցակիցը չբացառեց, որ առաջիկայում ԱԳ նախարարների կամ պետության ղեկավարների մակարդակով հանդիպումներ կլինեն, և կստորագրվի խաղաղության պայմանագրի միջանկյալ փաստաթուղթ` խաղաղության պայմանագրի ճանապարհային քարտեզ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։
Լրահոս
0