https://arm.sputniknews.ru/20230427/petq-e-lachini-mijancq-ev-lgh-mijazgajin-pastahavaq-hratap-araqelutjun-gvortsughel-pashinjan-58819287.html
Պետք է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելություն գործուղել. Փաշինյան
Պետք է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելություն գործուղել. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինայնը նշեց, որ ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը։ 27.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-27T11:24+0400
2023-04-27T11:24+0400
2023-04-27T11:37+0400
նիկոլ փաշինյան
սահման
եմ առաքելություն
միջազգային փաստահավաք առաքելություն
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56762862_0:132:1601:1032_1920x0_80_0_0_f79b31e4dfc714fbbe401fa7a9a86cdf.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Անհրաժեշտ է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելություն գործուղել: Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով` ՀՀ իշխանությունից և միջազգային հանրությունից պահանջվում է կոնկրետ ջանքեր` իրավիճակի հետագա լարում թույլ չտալու համար։ Փաշինյանը վստահեցնում է, որ ՀՀ–ն շարունակելու է այս ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերի գործադրումը։Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, ապա, ըստ Փաշինյանի, ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ։Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը և որևէ էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմենր պետք է ներդրվեն։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56762862_0:0:1423:1067_1920x0_80_0_0_073860d6b2e015b5f6884cc61412de88.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, սահման, եմ առաքելություն, միջազգային փաստահավաք առաքելություն, լաչինի միջանցք
նիկոլ փաշինյան, սահման, եմ առաքելություն, միջազգային փաստահավաք առաքելություն, լաչինի միջանցք
Պետք է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելություն գործուղել. Փաշինյան
11:24 27.04.2023 (Թարմացված է: 11:37 27.04.2023) Նիկոլ Փաշինայնը նշեց, որ ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Անհրաժեշտ է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելություն գործուղել: Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի, և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում: Ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը»,–ասաց Փաշինայնը։
Նրա խոսքով` ՀՀ իշխանությունից և միջազգային հանրությունից պահանջվում է կոնկրետ ջանքեր` իրավիճակի հետագա լարում թույլ չտալու համար։ Փաշինյանը վստահեցնում է, որ ՀՀ–ն շարունակելու է այս ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերի գործադրումը։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, ապա, ըստ Փաշինյանի, ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ։
Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը և որևէ էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմենր պետք է ներդրվեն։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։