Փաշինյանը և Քյուրքջյանը համագործակցության հարցեր են քննարկել
© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանը
Բաժանորդագրվել
Քյուրքջյանը նշել է, որ Ֆրանսահայերի խորհուրդը պատրաստ է սատար լինել ՀՀ կառավարությանը։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանը համագործակցության հարցեր են քննարկել, տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը։
Փաշինյանը ողջունել է Ֆրանսահայերի խորհրդի գործունեությունը՝ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման, գործընկերության խթանման, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներուժի զարգացման համատեքստում:
© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանը
Քյուրքջյանն էլ իր հերթին նշել է, որ Ֆրանսահայերի խորհուրդը պատրաստ է սատար լինել ՀՀ կառավարությանը և ներգրավվել Հայաստանի զարգացման, համազգային օրակարգի կյանքի կոչման, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: