00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Անահիտ Մանասյան
Այս փուլում ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ. Անահիտ Մանասյան
13:07
2 ր
Սերգեյ Կոպիրկին
ՀՀ–ից ավելի քան 5000 ուսանող այժմ կրթություն է ստանում ՌԴ–ում. Սերգեյ Կոպիրկին
13:09
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջազգային արդարադատությունը դանդաղ է աշխատում. Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ–ում

© Photo : Screenshot / Youtube / Parliament of ArmeniaՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ–ում
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ–ում - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ–ում
Բաժանորդագրվել
Պատգամավորի կարծիքով` այն երկրները, որոնք չեն կատարում ՄԻԵԴ–ի որոշումները, պետք է հեռացվեն Եվրախորհրդարանից։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Եթե մենք շարունակաբար ունենայինք մի իրավիճակ, երբ մի քանի երկրների թույլ տրվեր չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, չհետևել ՄԻԵԴ–ի ընդունած միջանկյալ միջոցներին, դա ոչ միայն դատարանի, այլև Եվրոպական խորհրդարանի գոյության վերջը կլիներ: Այսօր ԵԽԽՎ–ում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Իր ելույթի սկզբում պատգամավորը հռետորական հարց է հնչեցրել, թե ինչո՞ւ ՄԻԵԴ–ի և Եվրախորհրդարանի գոյությունից 70 տարի հետո դեռ քննարկվում է ՄԻԵԴ-ի որոշումների կատարման, ավելի ճիշտ` չկատարելու հարցը:
«Ինչո՞ւ մենք դեռ չենք կարող պետություններին ասել, գիտե՞ք, եթե դուք չեք հետևում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, որը տաբու է, ապա ձեր վերջին օրերն են այս կազմակերպությունում: Շատ հաճախ մենք իսկապես վախենում ենք տարբեր երկրներում տեղի ունեցող տարբեր իրադարձություններից»,– հայտարարել է պատգամավորը։
Նա դիմել է ԵԽ անդամներին` հարց հնչեցնելով, թե դեռ որքան են պատրաստվում հանդուրժել մի իրավիճակ, երբ քաղաքական գործիչներն իրենց անգործությամբ խաթարում են միջազգային դատական համակարգի գոյությունը:
«Ցավոք, միջազգային արդարադատությունը դանդաղ է աշխատում, և շատ հաճախ իրական արդարադատության հասնելու համար անհրաժեշտ է միջանկյալ միջոցներ կիրառել, որոնք շատ հաճախ հիմք են հանդիսանում այս կամ այն վերջնական որոշման համար»,– նշել է Վարդանյանը։
Նա հիշեցրել է, որ օրեր առաջ Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ընդունեցին միջանկյալ միջոցներ Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ` Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքում:
«Արդյո՞ք մենք ունենք որևէ արձագանք կամ որևէ պատշաճ արձագանք: Քաղաքական գործիչների անգործությունը խաթարելու է միջազգային դատական համակարգի գոյությունը: Իսկ առանց միջազգային դատական համակարգի մենք չենք կարող առաջ շարժվել, քանի որ մեր կազմակերպությունը ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության համար»,– շեշտել է Վարդանյանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։
Լրահոս
0