https://arm.sputniknews.ru/20230427/jrajin-pareknery-ktuganen-anstap-navavarnerin-gvortsadiry-hastatec-nvor-nakhagitsy-58821872.html
Ջրային պարեկները կտուգանեն անսթափ նավավարներին. գործադիրը հաստատեց նոր նախագիծը
Ջրային պարեկները կտուգանեն անսթափ նավավարներին. գործադիրը հաստատեց նոր նախագիծը
Sputnik Արմենիա
Վահե Ղազարյանի խոսքով` ջրային պարեկները պայքարելու են նաև ձկնագողերի դեմ, ինչը, նրա համոզմամբ, կանխարգելիչ ազդեցություն կունենա։ 27.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-27T12:22+0400
2023-04-27T12:22+0400
2023-04-27T12:24+0400
հայաստան
պարեկային ծառայություն
սևանա լիճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/0c/24443625_0:1:1600:901_1920x0_80_0_0_168943d29916edfdf7bb2fdc019d5393.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ոստիկանության պարեկային ծառայության կազմում կստեղծվի ջրային ստորաբաժանում։ ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտնեց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը` հավելելով, որ նոր ծառայությունը կապահովի անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալու տեսլականի իրականացումը։Նա նշեց, որ ջրային պարեկները լինելու են ունիվերսալ ծառայություն իրականացնողներ։ Ջրային պարեկությունը լինելու է դասական պարեկի լրացուցիչ ֆունկցիա։ Դարձյալ երաշտ. Հայաստանը 5 տասնյակ նոր ջրամբարներ է կառուցում«Այսինքն` մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկները, ըստ անհրաժեշտության, իրականացնելու են Գեղարքունիքի մարզի ցամաքային հատվածում պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթներ։ Պարեկային ծառայության ջրային ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ, մասնավորապես նախատեսվել են կարգավորումներ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելիս համապատասխան փաստաթղթերի ստուգման, նավավարների սթափության վիճակի զննության, լողամիջոցը վարելիս ոչ սթափ վիճակում գտնվող անձանց մեկուսացնելու, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման ստուգման, լողամիջոցի զննման, օրենքով նախատեսված հիմքերով լողամիջոցի շահագործումն արգելելու և այն տեղափոխելու կամ այլ անձի հանձնելու վերաբերյալ»,– մանրամասնեց ՆԳ նախարարը։Բացի այդ, բոլոր այս խախտումների համար նախատեսվելու են նաև վարչական պատասխանատվության միջոցներ։ՀՀ ԶՈւ–ում վարորդի թեկնածու համարվող անձինք բուժզննում կանցնեն անվճարՂազարյանը հայտնեց, որ ջրային պարեկները պայքարելու են նաև ձկնագողերի դեմ, ինչը, նրա համոզմամբ, կանխարգելիչ ազդեցություն կունենա։Նոր կարգավորումներն արդեն ներառվել են «Ոստիկանության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթներում, որոնք կառավարության հավանությամբ առաջիկայում կներկայացվեն խորհրդարանի հաստատմանը։Ջրային պարեկության հետ կապված ծախսերի ֆինանսական գնահատականը ճշգրտման փուլում է: Այն կհստակեցվի ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի և միջոցների ձեռքբերման նպատակով կազմակերպվող մրցույթների արդյունքների ամփոփումից հետո:Բուծենք ավստրալիականը, մինչև մերը կառողջանա ու կբազմանա. Սևանի խեցգետինը վերացման եզրին է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/0c/24443625_200:0:1401:901_1920x0_80_0_0_ddb14daa6e08c9e79b8b0d1c2dbb5dc7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պարեկային ծառայություն, սևանա լիճ
հայաստան, պարեկային ծառայություն, սևանա լիճ
Ջրային պարեկները կտուգանեն անսթափ նավավարներին. գործադիրը հաստատեց նոր նախագիծը
12:22 27.04.2023 (Թարմացված է: 12:24 27.04.2023) Վահե Ղազարյանի խոսքով` ջրային պարեկները պայքարելու են նաև ձկնագողերի դեմ, ինչը, նրա համոզմամբ, կանխարգելիչ ազդեցություն կունենա։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ոստիկանության պարեկային ծառայության կազմում կստեղծվի ջրային ստորաբաժանում։ ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտնեց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը` հավելելով, որ նոր ծառայությունը կապահովի անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալու տեսլականի իրականացումը։
Նա նշեց, որ ջրային պարեկները լինելու են ունիվերսալ ծառայություն իրականացնողներ։ Ջրային պարեկությունը լինելու է դասական պարեկի լրացուցիչ ֆունկցիա։
«Այսինքն` մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկները, ըստ անհրաժեշտության, իրականացնելու են Գեղարքունիքի մարզի ցամաքային հատվածում պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթներ։ Պարեկային ծառայության ջրային ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ, մասնավորապես նախատեսվել են կարգավորումներ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելիս համապատասխան փաստաթղթերի ստուգման, նավավարների սթափության վիճակի զննության, լողամիջոցը վարելիս ոչ սթափ վիճակում գտնվող անձանց մեկուսացնելու, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման ստուգման, լողամիջոցի զննման, օրենքով նախատեսված հիմքերով լողամիջոցի շահագործումն արգելելու և այն տեղափոխելու կամ այլ անձի հանձնելու վերաբերյալ»,– մանրամասնեց ՆԳ նախարարը։
Բացի այդ, բոլոր այս խախտումների համար նախատեսվելու են նաև վարչական պատասխանատվության միջոցներ։
Ղազարյանը հայտնեց, որ ջրային պարեկները պայքարելու են նաև ձկնագողերի դեմ, ինչը, նրա համոզմամբ, կանխարգելիչ ազդեցություն կունենա։
Նոր կարգավորումներն արդեն ներառվել են «Ոստիկանության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթներում, որոնք կառավարության հավանությամբ առաջիկայում կներկայացվեն խորհրդարանի հաստատմանը։
Ջրային պարեկության հետ կապված ծախսերի ֆինանսական գնահատականը ճշգրտման փուլում է: Այն կհստակեցվի ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի և միջոցների ձեռքբերման նպատակով կազմակերպվող մրցույթների արդյունքների ամփոփումից հետո: