https://arm.sputniknews.ru/20230427/ergich-dimashy-erevanum-hamashkharhajin-makardaki-shvou-knerkajacni-58770678.html
Երգիչ Դիմաշը Երևանում համաշխարհային մակարդակի շոու կներկայացնի
Երգիչ Դիմաշը Երևանում համաշխարհային մակարդակի շոու կներկայացնի
Sputnik Արմենիա
6 օկտավաների և 8 կիսատոների բացառիկ միջակայքի տեր Դիմաշ Կուդայբերգենը ապրիլի 29–ին Երևանում կներկայացնի «Stranger» համաշխարհային մակարդակի շոու: Ի՞նչ է... 27.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-27T08:55+0400
2023-04-27T08:55+0400
2023-04-29T23:22+0400
երգիչ
համերգ
ղազախստան
հայաստան
դիմաշ կուդայբերգեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1b/57287466_0:6:1601:906_1920x0_80_0_0_7f315c82e5f896429301a4ed46cd94e5.jpg
- ի՞նչ սպասի երևանյան հանդիսատեսը 6 օկտավա և 8 կիսատոն բացառիկ տիրույթով եզակի երգչի «Stranger» շոուից:- Ոչինչ սպասել պետք չէ։ Պետք է գալ և հաճույք ստանալ արտիստից, գեղեցիկ ձայնից, որակյալ երաժշտությունից և ստեղծագործական տրամադրությունից։ Դուք կհայտնվեք գեղեցկության և ստեղծագործության աշխարհում: Կսուզվեք համաշխարհային մեծ շոուի մեջ՝ հսկայական քանակությամբ հատուկ էֆեկտներով, հրատեխնիկայով և գեղեցիկ լույսերով: Յուրաքանչյուր համար փոքրիկ ներկայացում է:- Սա Դիմաշի արդեն երկրորդ լայնածավալ նախագիծն է «Առնաու» համաշխարհային շրջագայությունից հետո։ Դիմաշն այն սկսել է հայրենի Ղազախստանում, շարունակելու է Հայաստանում, այնուհետև աշխարհի ևս 18 երկրներում: Ինչո՞ւ երգիչը համաշխարհային շրջագայության շրջանակում հենց Հայաստանն ընտրեց որպես երկրորդ երկիր:- Հայաստանը շատ հարմար է իր աշխարհագրական դիրքով, և այստեղ շատ արտասահմանցի զբոսաշրջիկներ կան: Մասշտաբով այն փոքր երկիր է, բայց մեծ է իր պատմությամբ և խիզախ ժողովրդով, որը գնում է առաջ և ոչնչից չի վախենում: Ուստի այստեղ շատ գործոններ համընկել են։ Եվ ապագա երկրների մասին դատողությունները նույնպես այնքան էլ ճիշտ չեն: Մենք չգիտենք, թե ինչ է լինելու վաղը, և արդյոք շոուները հաջորդելու են մեկը մյուսին: Ուստի մեզ համար յուրաքանչյուր համերգ ասես առաջինն ու վերջինը լինի։ Յուրաքանչյուր համերգի ժամանակ մենք այնպես ենք անում, որ հանդիսատեսն առավելագույն հաճույք ստանա և հիշի այդ օրը։- Արդյոք երևանյան հանդիսատեսը կլսի Դիմաշի այնպիսի հայտնի հիթեր, ինչպիսիք են «Sos Dun Terrien En Detresse», «Ավե Մարիա», «Requiem: the Story of One Sky», «Stranger», ինչպես նաև Իգոր Կրուտոյի երգացանկից երգեր:- Այո՛, համերգին կհնչեն Ձեր նշած երգերը, ինչպես նաև այն երգերը, որոնք Իգոր Յակովլևիչը գրել է Դիմաշի համար: Բացի այդ, կլսեք բոլորովին նոր կատարումներ, որոնք արվել են հատուկ այս շրջագայության համար:- Դիմաշը երգեր է կատարում 12 լեզուներով՝ ղազախերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն, չինարեն: Պատրաստվո՞ւմ է նաև հայերենով երգել։- Այս պահին նման տարբերակ դեռ չի դիտարկվել: Բայց ստեղծագործական ուղին շատ հետաքրքիր է և երկար, և ինչ-որ ժամանակ ամեն ինչ հնարավոր է:- Առաջին անգամ ոչ այնքան սովորական բարեգործական ակցիա է անցկացվում՝ Երևանի ստեղծագործական ուսումնական հաստատությունների ուսանողները որպես նվեր ստանում են երգչի շոուի տոմսերը: Այս ակցիայի նպատակն է հյուրընկալող երկրի տաղանդավոր երիտասարդներին ծանոթացնել յուրահատուկ արտիստի հետ և մոտիվացնել աշխատել իրենց վրա: Քանի՞ ուսանող նվեր կստանա այս տոնական շոուի ժամանակ:- Ինձ թվում է, որ յուրաքանչյուր ուսանող պետք է և կարող է իրեն թույլ տալ մասնակցել նման մասշտաբային շոուի։ Դրա համար ամեն ինչ արվել է: Տոմսերի արժեքը սկսվում է 4000 դրամից: Դա արվում է այնպես, որ բոլոր ցանկացողները կարողանան ներկա լինել: Երբ ուսանող էի, վազում էինք ու վերջին փողերով համերգների տոմսեր գնում, որ կուռքերին տեսնեինք ու որակյալ երաժշտություն վայելեինք, գեղեցիկ ներկայացում դիտեինք։ Այժմ աշխարհը մի փոքր փոխվել է, և երիտասարդներն ավելի շատ մտածում են ոչ թե զարգանալու, այլ այն մասին, թե ինչպիսի տեսք ունեն և ինչ են ասելու իրենց մասին։ Դա մի փոքր վախեցնում է: Բայց ոչինչ, կրթելու ենք և մշակույթ սերմանելու: Դրա համար էլ ապրում ենք:- Դիմաշը հայտնի է այն բանով, որ փորձում է ծանոթացնել աշխարհին հայրենի երկրի մշակույթին։ Իսկ ի՞նչ գիտի նա Հայաստանի հնագույն մշակույթի մասին, և արդյոք դրան ծանոթանալու ծրագրեր ունի:- Այո՛, հիմնական առաքելությունն է աշխարհին ցույց տալ ղազախական մշակույթի և դրա ավանդույթների գեղեցկությունն ու բազմազանությունը: Ես իրավունք չունեմ նրա փոխարեն նման հարցերի պատասխանել, բայց վստահ եմ, որ նա արդեն բավականաչափ կարդացել է Հայաստանի և դրա պատմության մասին։ Մենք չորս օրվա համար հագեցած ժամանակացույց ունենք, այցելելու ենք երկրի տեսարժան վայրերը: Այնպես որ, Հայաստան այցից հետո նա կկարողանա արդեն ավելի մանրամասն պատասխանել կոնկրետ հարցին։
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Լիլիթ Հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/571/40/5714017_266:0:1334:1068_100x100_80_0_0_a1465eaabaa7263ce5e52223ed2d2950.jpg
Լիլիթ Հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/571/40/5714017_266:0:1334:1068_100x100_80_0_0_a1465eaabaa7263ce5e52223ed2d2950.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1b/57287466_14:0:1437:1067_1920x0_80_0_0_e14a339156df457c406780a1f396dd0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լիլիթ Հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/571/40/5714017_266:0:1334:1068_100x100_80_0_0_a1465eaabaa7263ce5e52223ed2d2950.jpg
երգիչ, համերգ, ղազախստան, հայաստան, դիմաշ կուդայբերգեն
երգիչ, համերգ, ղազախստան, հայաստան, դիմաշ կուդայբերգեն
Երգիչ Դիմաշը Երևանում համաշխարհային մակարդակի շոու կներկայացնի
08:55 27.04.2023 (Թարմացված է: 23:22 29.04.2023) 6 օկտավաների և 8 կիսատոների բացառիկ միջակայքի տեր Դիմաշ Կուդայբերգենը ապրիլի 29–ին Երևանում կներկայացնի «Stranger» համաշխարհային մակարդակի շոու: Ի՞նչ է սպասվում շոուի հանդիսատեսին, ինչո՞ւ է երգիչը Երևան եկել՝ երգչի պրոդյուսեր Նիկոլայ Պոդոշվա-Զախարովի հետ հարցազրույցում:
- ի՞նչ սպասի երևանյան հանդիսատեսը 6 օկտավա և 8 կիսատոն բացառիկ տիրույթով եզակի երգչի «Stranger» շոուից:
- Ոչինչ սպասել պետք չէ։ Պետք է գալ և հաճույք ստանալ արտիստից, գեղեցիկ ձայնից, որակյալ երաժշտությունից և ստեղծագործական տրամադրությունից։ Դուք կհայտնվեք գեղեցկության և ստեղծագործության աշխարհում: Կսուզվեք համաշխարհային մեծ շոուի մեջ՝ հսկայական քանակությամբ հատուկ էֆեկտներով, հրատեխնիկայով և գեղեցիկ լույսերով: Յուրաքանչյուր համար փոքրիկ ներկայացում է:
- Սա Դիմաշի արդեն երկրորդ լայնածավալ նախագիծն է «Առնաու» համաշխարհային շրջագայությունից հետո։ Դիմաշն այն սկսել է հայրենի Ղազախստանում, շարունակելու է Հայաստանում, այնուհետև աշխարհի ևս 18 երկրներում: Ինչո՞ւ երգիչը համաշխարհային շրջագայության շրջանակում հենց Հայաստանն ընտրեց որպես երկրորդ երկիր:
- Հայաստանը շատ հարմար է իր աշխարհագրական դիրքով, և այստեղ շատ արտասահմանցի զբոսաշրջիկներ կան: Մասշտաբով այն փոքր երկիր է, բայց մեծ է իր պատմությամբ և խիզախ ժողովրդով, որը գնում է առաջ և ոչնչից չի վախենում: Ուստի այստեղ շատ գործոններ համընկել են։ Եվ ապագա երկրների մասին դատողությունները նույնպես այնքան էլ ճիշտ չեն: Մենք չգիտենք, թե ինչ է լինելու վաղը, և արդյոք շոուները հաջորդելու են մեկը մյուսին: Ուստի մեզ համար յուրաքանչյուր համերգ ասես առաջինն ու վերջինը լինի։ Յուրաքանչյուր համերգի ժամանակ մենք այնպես ենք անում, որ հանդիսատեսն առավելագույն հաճույք ստանա և հիշի այդ օրը։
- Արդյոք երևանյան հանդիսատեսը կլսի Դիմաշի այնպիսի հայտնի հիթեր, ինչպիսիք են «Sos Dun Terrien En Detresse», «Ավե Մարիա», «Requiem: the Story of One Sky», «Stranger», ինչպես նաև Իգոր Կրուտոյի երգացանկից երգեր:
- Այո՛, համերգին կհնչեն Ձեր նշած երգերը, ինչպես նաև այն երգերը, որոնք Իգոր Յակովլևիչը գրել է Դիմաշի համար: Բացի այդ, կլսեք բոլորովին նոր կատարումներ, որոնք արվել են հատուկ այս շրջագայության համար:
- Դիմաշը երգեր է կատարում 12 լեզուներով՝ ղազախերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն, չինարեն: Պատրաստվո՞ւմ է նաև հայերենով երգել։
- Այս պահին նման տարբերակ դեռ չի դիտարկվել: Բայց ստեղծագործական ուղին շատ հետաքրքիր է և երկար, և ինչ-որ ժամանակ ամեն ինչ հնարավոր է:
- Առաջին անգամ ոչ այնքան սովորական բարեգործական ակցիա է անցկացվում՝ Երևանի ստեղծագործական ուսումնական հաստատությունների ուսանողները որպես նվեր ստանում են երգչի շոուի տոմսերը: Այս ակցիայի նպատակն է հյուրընկալող երկրի տաղանդավոր երիտասարդներին ծանոթացնել յուրահատուկ արտիստի հետ և մոտիվացնել աշխատել իրենց վրա: Քանի՞ ուսանող նվեր կստանա այս տոնական շոուի ժամանակ:
- Ինձ թվում է, որ յուրաքանչյուր ուսանող պետք է և կարող է իրեն թույլ տալ մասնակցել նման մասշտաբային շոուի։ Դրա համար ամեն ինչ արվել է: Տոմսերի արժեքը սկսվում է 4000 դրամից: Դա արվում է այնպես, որ բոլոր ցանկացողները կարողանան ներկա լինել: Երբ ուսանող էի, վազում էինք ու վերջին փողերով համերգների տոմսեր գնում, որ կուռքերին տեսնեինք ու որակյալ երաժշտություն վայելեինք, գեղեցիկ ներկայացում դիտեինք։ Այժմ աշխարհը մի փոքր փոխվել է, և երիտասարդներն ավելի շատ մտածում են ոչ թե զարգանալու, այլ այն մասին, թե ինչպիսի տեսք ունեն և ինչ են ասելու իրենց մասին։ Դա մի փոքր վախեցնում է: Բայց ոչինչ, կրթելու ենք և մշակույթ սերմանելու: Դրա համար էլ ապրում ենք:
- Դիմաշը հայտնի է այն բանով, որ փորձում է ծանոթացնել աշխարհին հայրենի երկրի մշակույթին։ Իսկ ի՞նչ գիտի նա Հայաստանի հնագույն մշակույթի մասին, և արդյոք դրան ծանոթանալու ծրագրեր ունի:
- Այո՛, հիմնական առաքելությունն է աշխարհին ցույց տալ ղազախական մշակույթի և դրա ավանդույթների գեղեցկությունն ու բազմազանությունը: Ես իրավունք չունեմ նրա փոխարեն նման հարցերի պատասխանել, բայց վստահ եմ, որ նա արդեն բավականաչափ կարդացել է Հայաստանի և դրա պատմության մասին։ Մենք չորս օրվա համար հագեցած ժամանակացույց ունենք, այցելելու ենք երկրի տեսարժան վայրերը: Այնպես որ, Հայաստան այցից հետո նա կկարողանա արդեն ավելի մանրամասն պատասխանել կոնկրետ հարցին։