https://arm.sputniknews.ru/20230427/erevani-shansy-inchu-e-parsic-tsvoc-sev-tsvov-mijancqn-anhrazhesht-hajastanin-58646622.html
Երևանի շանսը. ինչու է «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքն անհրաժեշտ Հայաստանին
Երևանի շանսը. ինչու է «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքն անհրաժեշտ Հայաստանին
Sputnik Արմենիա
Երևանը պետք է Հնդկաստանի և Իրանի գործընկերներին համոզի ներդրումներ կատարել «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման գործում։ Հակառակ դեպքում «Պարսից ծոց-Սև ծով»... 27.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-27T21:00+0400
2023-04-27T21:00+0400
2023-04-27T21:00+0400
իրանի իսլամական հանրապետություն
հնդկաստան
հայաստան
ճանապարհ
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
տրանսպորտային միջանցք
երկաթուղի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/17/39020565_0:0:600:338_1920x0_80_0_0_83446840f12523062231073dcd25cfa0.jpg
Հայաստանը շահագրգռված է «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման իրանական նախագծի շուտափույթ իրականացման հարցում։ Երևանում ըմբռնում է ձևավորվել, որ միջանցքը մեր երկրին թույլ կտա դառնալ Հարավային Կովկասի առաջատար տրանսպորտային զարկերակներից մեկը, մինչդեռ առանց Իրանի և Հնդկաստանի աջակցության տրանսպորտային շրջափակումից դուրս գալու Հայաստանի փորձերը դատապարտված են ձախողման:Մարտի սկզբին Հնդկաստան կատարած այցի ընթացքում գործընկերներին համապատասխան ուղերձ էր հղել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Մասնավորապես, Միրզոյանը հայտարարել է Հայաստանի տարածքով առևտրային միջանցքի տրամադրման հնարավորության մասին, որը թույլ կտա կրճատել հնդկական ապրանքների ճանապարհը դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ՝ Սև ծովով։ Նախարարը նաև հստակեցրել է, որ առևտրային երթուղին անցնելու է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ:«Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի նախագիծը ծախսատար է, հավակնոտ և իրականացման տեսանկյունից բավականին բարդ։ 2016 թվականից ի վեր մասնակից երկրները վեց հանդիպում են անցկացրել, վերջինիս արդյունքներով արձանագրություն է ստորագրվել: Վերջնական համաձայնագրի ստորագրման ամսաթվի հարցում Թեհրանը մինչև օրս չի կողմնորոշվել։ Բացի այդ, լոգիստիկայի և ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ կան ինչպես Իրանում, այնպես էլ Վրաստանում և Հայաստանում։ Որպեսզի միջանցքը աշխատի և մրցունակ լինի, հարկավոր է սինխրոնիզացնել լոգիստիկ ուղիները, լուծել իրավական և մաքսային խնդիրները։ Այս ամենը մեծ ծախսեր է պահանջում:Պաշտոնապես երթուղին պետք է լրացուցիչ կապի Թեհրանը Եվրոպայի հետ՝ Երևանով և Թբիլիսիով։ Լոգիստիկ երթուղու իրականացման մասին խոսակցություններն ընթանում են 2016 թվականից, սակայն Արցախում 44-օրյա պատերազմից հետո դրա նշանակությունը մի քանի անգամ ավելացել է։Երևանի միջանցքային տրամաբանությունը«Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի գործարկումը Հայաստանի տարածքով Երևանի համար խիստ կարևոր է ոչ միայն լրացուցիչ բեռնափոխադրումների ներգրավման, ներդրումների և լոգիստիկ հզորությունների ընդլայնման տեսանկյունից։ Տրանսպորտային զարկերակը Հայաստանին թույլ կտա մի շարք արտոնություններ ստանալ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական։ Կմեծանա նաև Հայաստանի դերը տարածաշրջանում։«Հայկական ուղին» Հնդկաստանից և Իրանից դեպի Եվրոպա և Ռուսաստան բեռների տեղափոխման այլընտրանքային ուղի կդառնա։ Հուսով ենք՝ Հնդկաստանը ևս կհետաքրքրվի Պարսից ծոց-Սև ծով միջանցքով. Արարատ ՄիրզոյանՀնդկաստանը վաղուց արդեն ԱՊՀ երկրներ իր ապրանքների մատակարարումները դիվերսիֆիկացնելու (շրջանցելով Չինաստանն ու Եվրոպան) հնարավորություն է փնտրում։ Ներկայումս հնդկական ապրանքներն անցնում են Սուեզի ջրանցքով, այնուհետև Միջերկրական ծովով, Ջիբրալթարով և հասնում Համբուրգ: Հնդկական ապրանքները Ռուսաստան են հասնում նաև մուլտիմոդալ երթուղով․ հնդկական Մումբայ նավահանգստից Սուեզի ջրանցքով դեպի Նովոռոսիյսկ և ՌԴ շրջաններ։ Սակայն պատժամիջոցների ֆոնին ծովային լոգիստիկան բարդանում է։ Իրանի և Հայաստանի տարածքով երթուղին թույլ կտա 25%-ով կրճատել լոգիստիկայի ծախսերը, ինչպես նաև գրեթե կրկնակի կրճատել փոխադրման ժամանակը (Սուեզի ջրանցքով փոխադրման համար անհրաժեշտ 40 օրից մինչև 18 օր): Հայաստանն այդ դեպքում կարևոր տարանցիկ հանգույց կդառնա։Այսպես, Հնդկաստանից բեռները կարող են առաքվել Չաբահար նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), այնուհետև ցամաքային ճանապարհով՝ Հայաստան (կամ ավտոմոբիլային ճանապարհով, կամ երկաթուղով), ապա՝ Վրաստան, և արդեն այնտեղից՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ, կամ Ռուսաստան (ծովային նավահանգիստներով կամ «Վերին Լարսի» անցակետով)։Բացի բուն տարանցման օգուտներից, անխափան երթուղու գործարկումը կնվազեցնի նաև տրանսպորտային ծախսերը։ՄՏՄ-ի դերը հատկապես մեծացել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման ֆոնին։ Ներկայումս խոշոր լոգիստիկ ընկերությունները հեռու են մնում Ռուսաստանի և Եվրոպայի սահմանով անցնող բեռների գրեթե ցանկացած լայնածավալ տարանցումից (երկու ուղղություններով):Սա հանգեցրել է ինչպես երրորդ երկրների միջոցով զուգահեռ ներմուծման մասնաբաժնի աճի, այնպես էլ լոգիստիկ երթուղիների փոփոխության։ Դեպի Ռուսաստան ապրանքների ուղին հիմա ավելի ու ավելի հաճախ է անցնում Չինաստանի, Ղրղզստանի, Հայաստանի, Վրաստանի և Ղազախստանի տարածքով:Այսպիսով, Սև ծովի հետ անխափան ցամաքային հաղորդակցության կազմակերպումը Հայաստանին թույլ կտա դառնալ Եվրոպայի և Ռուսաստանի հետ Ասիայի երկրները, Պարսից ծոցն ու Հնդկաստանը կապող առանցքային օղակներից մեկը։Ինչի համար է Հայաստանով միջանցքը պետք Հնդկաստանին և ԻրանինՀնդկաստանին, որը խոշոր տերության դերի է հավակնում, ինչպես և Թեհրանին, Հայաստանով երթուղին անհրաժեշտ է առաջին հերթին քաղաքական նկատառումներով։Հնդկաստանի համար միջանցքը կարևոր է հարևան տարածաշրջաններում ռազմավարական ներկայության ապահովման և ընդլայնման տեսանկյունից։ Դա երկրին թույլ կտա ոչ միայն արագ մուտք գործել ռուսական շուկա, այլև կապեր հաստատել Եվրոպայի երկրների հետ։ Գաղտնիք չէ, որ որքան շատ լինեն երթուղիները, այնքան ավելի հեշտ կլինի մանևրել և բանակցել առևտրի մեջ։ՄՏՄ-ը Հնդկաստանին թույլ կտա ոչ միայն մեծացնել սեփական ներկայությունը Հարավային Կովկասում, այլև մրցակցություն ստեղծել Պակիստանով երթուղու համար, որն անցնում է Գվադար նավահանգստով և Աֆղանստանն ու Կենտրոնական Ասիան միացնում Հնդկական օվկիանոսին: Այդ պատճառով Հնդկաստանը ավելի քան 600 մլն դոլար կներդնի իրանական Չաբահար խորջրյա նավահանգստում (նավահանգստի զարգացումը նրան թույլ կտա մրցակցել Իսլամաբադի հետ- խմբ.)։ ՌԴ–ում քննարկվում է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին ՀՀ–ի միանալու հնարավորությունըԹեհրանին Երևանով անցնող միջանցքն անհրաժեշտ է տարածաշրջանում մանևրելու ազատության համար։ Հայաստանի տարածքով այլընտրանքային երթուղին թույլ կտա դիվերսիֆիկացնել մատակարարումները դեպի ԵՄ և ՌԴ, ինչպես նաև որոշակիորեն հավասարակշռել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում։Բացի այդ, Իրանի համար Հայաստանը լուրջ հնարավորություն է ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը ակտիվացնելու և մեծացնելու համար։Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ ադրբեջանցի և թուրք մաքսավորներն արհեստականորեն պահում են իրանական ապրանքները՝ թույլ չտալով, որ դրանք անցնեն անցակետով։ Բայց հնարավոր է, որ ամեն ինչ շատ ավելի պարզ է. սեզոնին, երբ բեռնափոխադրումների հոսքը մեծանում է, անցակետը պարզապես չի հասցնում սպասարկել մեքենաների մեծ հոսքը։ Այդ դեպքում Իրանը ամեն դեպքում կկարողանա դիվերսիֆիկացնել Թուրքիայի տարածքով «պատուհանը դեպի Եվրոպա»՝ գործարկելով Հայաստանի տարածքով անցնող երթուղին։Բացի այդ, ՄՏՄ-ը կմիացնի չորս առանցքային ծովային ավազանները՝ Օմանի, Կասպից, Սև և Միջերկրական ծովերը, ինչով կավելացնի Իրանի կշիռը՝ որպես նախագծի գաղափարի հեղինակ, դրանով իսկ մեծացնելով նրա դերն այդ ծովերի ափերին գտնվող երկրներում։Որքանո՞վ է նախագիծը իրականԾրագրի իրագործման հեռանկարներն ու օգուտները Հնդկաստանի, Իրանի և հատկապես Հայաստանի համար ակնհայտ են։ Սակայն պետք է հասկանալ, որ ցանկացած տրանսպորտային միջանցք ձևավորելու համար ժամանակ է հարկավոր, ուստի առաջիկա մի քանի տարիներին ՄՏՄ-ի գործարկմանը սպասելը դժվար թե իրատեսական լինի։Երթուղու անընդհատությունն ապահովելու համար (շարժական տրանսպորտային ցանցի բոլոր բաղադրիչներն ինտեգրված են- խմբ.), երկրներում պետք է լուծվեն ենթակառուցվածքային և լոգիստիկ խնդիրները։Ներկայումս Հայաստանում նշված երթուղով բեռների մեծ ծավալների փոխադրումների համար լուրջ ենթակառուցվածք չկա, ուստի մինչև «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային նախագծի շինարարության ավարտը Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների վերաուղղման մասին խոսելը վաղաժամ է:Մոտավոր հաշվարկներով՝ մայրուղու շինարարության ավարտը հնարավոր է մինչև 2030 թվականը, այն պայմանով, որ մայրուղու բոլոր հատվածներում աշխատանքները ժամանակին ավարտվեն։Լավագույն տարբերակում, ինչպես նախատեսված էր ի սկզբանե, «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքը պետք է Հայաստանը կապեր Իրանին Սյունիքով անցնող երկաթուղով։ Սակայն դրա շինարարությունը 3,2 մլրդ դոլար կարժենա, ինչը շատ թանկ է։Հայաստանի առջև դրված են ներդրումների ներգրավման, միջազգային մայրուղիների և երկաթուղիների վերականգնման և արդիականացման, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման, լրացուցիչ անցակետերի բացման, մաքսային սակագների մշակման և շատ այլ խնդիրներ: Այս ամենը Երևանի վրա բավականին մեծ գումար կարժենա (ֆինանսական հարցի լուծմանը կարող են օգնել Նյու Դելին և Թեհրանը)։Հիմա առավել քան ակնհայտ է, որ Հայաստանն ուղղակի պարտավոր է փորձել օգուտ քաղել աշխարհում ստեղծված իրավիճակից։ Առավել ևս, որ մեր երկրի շահերը համընկնում են հարավային հարևանի հայացքների հետ։Երևանը հնարավորություն ունի իր տեղը գրավել տարածաշրջանի տրանսպորտային ցանցում և ամրապնդել իր դիրքերը լոգիստիկայում։ Դրա համար երկիրը պետք է ներդրումներ փնտրի, կարճ ժամանակում ավարտի «Հյուսիս-Հարավ» մայրուղու իր հատվածը և Իրանի ու Հնդկաստանի հետ միասին այլընտրանք ստեղծի թուրք-ադրբեջանական լոգիստիկ երթուղիներին։
https://arm.sputniknews.ru/20230329/hndkastany-karvogh-e-irani-nakhagtsi-mas-darnal-erevany-ev-delin-hamadzajnagir-en-patrastum-57396018.html
իրանի իսլամական հանրապետություն
հնդկաստան
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/17/39020565_46:0:579:400_1920x0_80_0_0_fb6558dfdb2fa0f23efaa84346793043.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
իրանի իսլամական հանրապետություն, հնդկաստան, հայաստան, ճանապարհ, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, տրանսպորտային միջանցք, երկաթուղի
իրանի իսլամական հանրապետություն, հնդկաստան, հայաստան, ճանապարհ, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, տրանսպորտային միջանցք, երկաթուղի
Երևանի շանսը. ինչու է «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքն անհրաժեշտ Հայաստանին
Երևանը պետք է Հնդկաստանի և Իրանի գործընկերներին համոզի ներդրումներ կատարել «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման գործում։ Հակառակ դեպքում «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային նախաձեռնությունը քիչ արդյունավետ կլինի։
Հայաստանը շահագրգռված է «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման իրանական նախագծի շուտափույթ իրականացման հարցում։ Երևանում ըմբռնում է ձևավորվել, որ միջանցքը մեր երկրին թույլ կտա դառնալ Հարավային Կովկասի առաջատար տրանսպորտային զարկերակներից մեկը, մինչդեռ առանց Իրանի և Հնդկաստանի աջակցության տրանսպորտային շրջափակումից դուրս գալու Հայաստանի փորձերը դատապարտված են ձախողման:
Մարտի սկզբին Հնդկաստան կատարած այցի ընթացքում գործընկերներին համապատասխան ուղերձ էր հղել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Մասնավորապես, Միրզոյանը հայտարարել է Հայաստանի տարածքով առևտրային միջանցքի տրամադրման հնարավորության մասին, որը թույլ կտա կրճատել հնդկական ապրանքների ճանապարհը դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ՝ Սև ծովով։ Նախարարը նաև հստակեցրել է, որ առևտրային երթուղին անցնելու է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ:
Փաստացի Միրզոյանը Հնդկաստանին առաջարկել է «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի անդամ դառնալ։ Հաշվի առնելով, որ նախագծի գաղափարակիրն Իրանն է, ակնհայտ է, որ քաղաքական կամք կա նաև Թեհրանում: Ավելին, Հայաստանում և Հնդկաստանում մշակվում է միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագիրը։
«Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի նախագիծը ծախսատար է, հավակնոտ և իրականացման տեսանկյունից բավականին բարդ։ 2016 թվականից ի վեր մասնակից երկրները վեց հանդիպում են անցկացրել, վերջինիս արդյունքներով արձանագրություն է ստորագրվել: Վերջնական համաձայնագրի ստորագրման ամսաթվի հարցում Թեհրանը մինչև օրս չի կողմնորոշվել։ Բացի այդ, լոգիստիկայի և ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ կան ինչպես Իրանում, այնպես էլ Վրաստանում և Հայաստանում։ Որպեսզի միջանցքը աշխատի և մրցունակ լինի, հարկավոր է սինխրոնիզացնել լոգիստիկ ուղիները, լուծել իրավական և մաքսային խնդիրները։ Այս ամենը մեծ ծախսեր է պահանջում:
Պաշտոնապես երթուղին պետք է լրացուցիչ կապի Թեհրանը Եվրոպայի հետ՝ Երևանով և Թբիլիսիով։
Լոգիստիկ երթուղու իրականացման մասին խոսակցություններն ընթանում են 2016 թվականից, սակայն Արցախում 44-օրյա պատերազմից հետո դրա նշանակությունը մի քանի անգամ ավելացել է։
Երևանի միջանցքային տրամաբանությունը
«Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի գործարկումը Հայաստանի տարածքով Երևանի համար խիստ կարևոր է ոչ միայն լրացուցիչ բեռնափոխադրումների ներգրավման, ներդրումների և լոգիստիկ հզորությունների ընդլայնման տեսանկյունից։ Տրանսպորտային զարկերակը Հայաստանին թույլ կտա մի շարք արտոնություններ ստանալ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական։ Կմեծանա նաև Հայաստանի դերը տարածաշրջանում։
«Հայկական ուղին» Հնդկաստանից և Իրանից դեպի Եվրոպա և Ռուսաստան բեռների տեղափոխման այլընտրանքային ուղի կդառնա։
Հնդկաստանը վաղուց արդեն ԱՊՀ երկրներ իր ապրանքների մատակարարումները դիվերսիֆիկացնելու (շրջանցելով Չինաստանն ու Եվրոպան) հնարավորություն է փնտրում։ Ներկայումս հնդկական ապրանքներն անցնում են Սուեզի ջրանցքով, այնուհետև Միջերկրական ծովով, Ջիբրալթարով և հասնում Համբուրգ: Հնդկական ապրանքները Ռուսաստան են հասնում նաև մուլտիմոդալ երթուղով․ հնդկական Մումբայ նավահանգստից Սուեզի ջրանցքով դեպի Նովոռոսիյսկ և ՌԴ շրջաններ։ Սակայն պատժամիջոցների ֆոնին ծովային լոգիստիկան բարդանում է։ Իրանի և Հայաստանի տարածքով երթուղին թույլ կտա 25%-ով կրճատել լոգիստիկայի ծախսերը, ինչպես նաև գրեթե կրկնակի կրճատել փոխադրման ժամանակը (Սուեզի ջրանցքով փոխադրման համար անհրաժեշտ 40 օրից մինչև 18 օր): Հայաստանն այդ դեպքում կարևոր տարանցիկ հանգույց կդառնա։
Այսպես, Հնդկաստանից բեռները կարող են առաքվել Չաբահար նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), այնուհետև ցամաքային ճանապարհով՝ Հայաստան (կամ ավտոմոբիլային ճանապարհով, կամ երկաթուղով), ապա՝ Վրաստան, և արդեն այնտեղից՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ, կամ Ռուսաստան (ծովային նավահանգիստներով կամ «Վերին Լարսի» անցակետով)։
Բացի բուն տարանցման օգուտներից, անխափան երթուղու գործարկումը կնվազեցնի նաև տրանսպորտային ծախսերը։
Միջանցքի գործարկումն անկասկած կնպաստի առկա ենթակառուցվածքների բարելավմանը և նոր ենթակառուցվածքների կառուցմանը, ինչպես նաև հնարավորություն կտա Հայաստանին ավելացնել սեփական արտահանումը դեպի Իրան, Հնդկաստան, ԵՄ և ԵԱՏՄ երկրներ:
ՄՏՄ-ի դերը հատկապես մեծացել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման ֆոնին։ Ներկայումս խոշոր լոգիստիկ ընկերությունները հեռու են մնում Ռուսաստանի և Եվրոպայի սահմանով անցնող բեռների գրեթե ցանկացած լայնածավալ տարանցումից (երկու ուղղություններով):
Սա հանգեցրել է ինչպես երրորդ երկրների միջոցով զուգահեռ ներմուծման մասնաբաժնի աճի, այնպես էլ լոգիստիկ երթուղիների փոփոխության։ Դեպի Ռուսաստան ապրանքների ուղին հիմա ավելի ու ավելի հաճախ է անցնում Չինաստանի, Ղրղզստանի, Հայաստանի, Վրաստանի և Ղազախստանի տարածքով:
Այսպիսով, Սև ծովի հետ անխափան ցամաքային հաղորդակցության կազմակերպումը Հայաստանին թույլ կտա դառնալ Եվրոպայի և Ռուսաստանի հետ Ասիայի երկրները, Պարսից ծոցն ու Հնդկաստանը կապող առանցքային օղակներից մեկը։
Ինչի համար է Հայաստանով միջանցքը պետք Հնդկաստանին և Իրանին
Հնդկաստանին, որը խոշոր տերության դերի է հավակնում, ինչպես և Թեհրանին, Հայաստանով երթուղին անհրաժեշտ է առաջին հերթին քաղաքական նկատառումներով։
Հնդկաստանի համար միջանցքը կարևոր է հարևան տարածաշրջաններում ռազմավարական ներկայության ապահովման և ընդլայնման տեսանկյունից։ Դա երկրին թույլ կտա ոչ միայն արագ մուտք գործել ռուսական շուկա, այլև կապեր հաստատել Եվրոպայի երկրների հետ։ Գաղտնիք չէ, որ որքան շատ լինեն երթուղիները, այնքան ավելի հեշտ կլինի մանևրել և բանակցել առևտրի մեջ։
ՄՏՄ-ը Հնդկաստանին թույլ կտա ոչ միայն մեծացնել սեփական ներկայությունը Հարավային Կովկասում, այլև մրցակցություն ստեղծել Պակիստանով երթուղու համար, որն անցնում է Գվադար նավահանգստով և Աֆղանստանն ու Կենտրոնական Ասիան միացնում Հնդկական օվկիանոսին: Այդ պատճառով Հնդկաստանը ավելի քան 600 մլն դոլար կներդնի իրանական Չաբահար խորջրյա նավահանգստում (նավահանգստի զարգացումը նրան թույլ կտա մրցակցել Իսլամաբադի հետ- խմբ.)։
Թեհրանին Երևանով անցնող միջանցքն անհրաժեշտ է տարածաշրջանում մանևրելու ազատության համար։ Հայաստանի տարածքով այլընտրանքային երթուղին թույլ կտա դիվերսիֆիկացնել մատակարարումները դեպի ԵՄ և ՌԴ, ինչպես նաև որոշակիորեն հավասարակշռել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում։
Բացի այդ, Իրանի համար Հայաստանը լուրջ հնարավորություն է ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը ակտիվացնելու և մեծացնելու համար։
Ներկայումս Իրանը Եվրոպա դուրս է գալիս Թուրքիայի, իսկ Ռուսաստան՝ Ադրբեջանի միջոցով։ Սակայն այդ երկրներում իրանական փոխադրողները հաճախ խնդիրների են բախվում։ Պատճառները տարբեր են՝ քաղաքականից մինչև տեխնիկական։
Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ ադրբեջանցի և թուրք մաքսավորներն արհեստականորեն պահում են իրանական ապրանքները՝ թույլ չտալով, որ դրանք անցնեն անցակետով։ Բայց հնարավոր է, որ ամեն ինչ շատ ավելի պարզ է. սեզոնին, երբ բեռնափոխադրումների հոսքը մեծանում է, անցակետը պարզապես չի հասցնում սպասարկել մեքենաների մեծ հոսքը։ Այդ դեպքում Իրանը ամեն դեպքում կկարողանա դիվերսիֆիկացնել Թուրքիայի տարածքով «պատուհանը դեպի Եվրոպա»՝ գործարկելով Հայաստանի տարածքով անցնող երթուղին։
Բացի այդ, ՄՏՄ-ը կմիացնի չորս առանցքային ծովային ավազանները՝ Օմանի, Կասպից, Սև և Միջերկրական ծովերը, ինչով կավելացնի Իրանի կշիռը՝ որպես նախագծի գաղափարի հեղինակ, դրանով իսկ մեծացնելով նրա դերն այդ ծովերի ափերին գտնվող երկրներում։
Որքանո՞վ է նախագիծը իրական
Ծրագրի իրագործման հեռանկարներն ու օգուտները Հնդկաստանի, Իրանի և հատկապես Հայաստանի համար ակնհայտ են։ Սակայն պետք է հասկանալ, որ ցանկացած տրանսպորտային միջանցք ձևավորելու համար ժամանակ է հարկավոր, ուստի առաջիկա մի քանի տարիներին ՄՏՄ-ի գործարկմանը սպասելը դժվար թե իրատեսական լինի։
Երթուղու անընդհատությունն ապահովելու համար (շարժական տրանսպորտային ցանցի բոլոր բաղադրիչներն ինտեգրված են- խմբ.), երկրներում պետք է լուծվեն ենթակառուցվածքային և լոգիստիկ խնդիրները։
Ներկայումս Հայաստանում նշված երթուղով բեռների մեծ ծավալների փոխադրումների համար լուրջ ենթակառուցվածք չկա, ուստի մինչև «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային նախագծի շինարարության ավարտը Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների վերաուղղման մասին խոսելը վաղաժամ է:
Մոտավոր հաշվարկներով՝ մայրուղու շինարարության ավարտը հնարավոր է մինչև 2030 թվականը, այն պայմանով, որ մայրուղու բոլոր հատվածներում աշխատանքները ժամանակին ավարտվեն։
Լավագույն տարբերակում, ինչպես նախատեսված էր ի սկզբանե, «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքը պետք է Հայաստանը կապեր Իրանին Սյունիքով անցնող երկաթուղով։ Սակայն դրա շինարարությունը 3,2 մլրդ դոլար կարժենա, ինչը շատ թանկ է։
Հայաստանի առջև դրված են ներդրումների ներգրավման, միջազգային մայրուղիների և երկաթուղիների վերականգնման և արդիականացման, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման, լրացուցիչ անցակետերի բացման, մաքսային սակագների մշակման և շատ այլ խնդիրներ: Այս ամենը Երևանի վրա բավականին մեծ գումար կարժենա (ֆինանսական հարցի լուծմանը կարող են օգնել Նյու Դելին և Թեհրանը)։
Հիմա առավել քան ակնհայտ է, որ Հայաստանն ուղղակի պարտավոր է փորձել օգուտ քաղել աշխարհում ստեղծված իրավիճակից։ Առավել ևս, որ մեր երկրի շահերը համընկնում են հարավային հարևանի հայացքների հետ։
Երևանը հնարավորություն ունի իր տեղը գրավել տարածաշրջանի տրանսպորտային ցանցում և ամրապնդել իր դիրքերը լոգիստիկայում։ Դրա համար երկիրը պետք է ներդրումներ փնտրի, կարճ ժամանակում ավարտի «Հյուսիս-Հարավ» մայրուղու իր հատվածը և Իրանի ու Հնդկաստանի հետ միասին այլընտրանք ստեղծի թուրք-ադրբեջանական լոգիստիկ երթուղիներին։