https://arm.sputniknews.ru/20230427/dari-datavarutjun-njurnbergi-nvor-ekranavvorumy-nerkajacvec-gjumrium-58870887.html
Դարի դատավարություն. «Նյուրնբերգի» նոր էկրանավորումը ներկայացվեց Գյումրիում
Դարի դատավարություն. «Նյուրնբերգի» նոր էկրանավորումը ներկայացվեց Գյումրիում
Sputnik Արմենիա
Ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևի «Նյուրնբերգ» ֆիլմը Երևանում կցուցադրվի մայիսի 5-ին: 27.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-27T21:25+0400
2023-04-27T21:25+0400
2023-04-27T21:52+0400
նյուրնբերգ
գյումրի
ֆիլմ
կինո
դատավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1b/58869828_0:151:1600:1051_1920x0_80_0_0_ef100a326e572a5de15386ce3f41b46c.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում այսօր կայացավ Նյուրնբերգյան դատավարության մասին պատմող նոր` Նիկոլայ Լեբեդևի «Նյուրնբերգ» ֆիլմի պրիմերիան։«Էկիպաժ» և «Լեգենդա 17» հայտնի ֆիլմերի ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևի «Նյուրնբերգ» ֆիլմի նկարահանման աշխատանքներն ի սկզբանե նախատեսված էին սկսել 2020-ի մարտին, բայց դրանք հետաձգվեցին, և ֆիլմը կինովարձույթներում հայտնվեց միայն մեկ ամիս առաջ: Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել մարտի 2-ին՝ ՌԴ-ում:Գյումրիում Ռուսական տան նախաձեռնությամբ անցկացվող ցուցադրության մեկնարկից առաջ ՀՀ-ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրով հույս հայտնեց, որ հատկապես երիտասարդ սերունդը դասեր կքաղի անցյալից, իսկ նմանատիպ ֆիլմերը նրանց մեջ հայրենասիրական ոգի կարթնացնեն: Ֆիլմի դիտմանը ներկա էին աշակերտներ, զինվորականներ:Սցենարի հիմքում ընկած է Ալեքսանդր Զվյագինցևի «Հավերժ և հավիտյան» գիրքը: Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած տերությունների կողմից իրականացրած դատավարությունների մասին պատմող ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Չեխիայում:Գործողությունը տեղի է ունենում պատերազմի ավարտից վեց ամիս անց, երբ սկսվում է հանցագործների դատավարությունը, որը հետագայում կկոչվի «Դարի դատավարություն»:Դատավարության ժամանակ աշխատելու համար Նյուրնբերգ ժամանողների թվում է խորհրդային պատվիրակության թարգմանիչ Իգոր Վոլգինը: Նա երիտասարդ է, անցել է պատերազմի միջով, տիրապետում է մի քանի օտար լեզուների։ Նրա ու երիտասարդ ռուս աղջկա՝ Լենայի սերը կանցնի բազմաթիվ փորձությունների միջով։«Անշուշտ, ֆիլմը հավանեցի: Ելնելով այն հանգամանքից, որ ֆիլմը գեղարվեստական էր ևուներ հետաքրքիր սցենարային լուծումներ ու դերասանական հրաշալի խաղ՝ նաև բավական հետաքրքիր ներկայացնում է պատմական իրադարձությունները: Հուսով եմ, որ երիտասարդները ֆիլմը կհավանեն»,-ֆիլմի դիտումից հետո Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրով:Ֆիլմի գլխավոր դերերում են Սերգեյ Կեմպոն, Լյուբով Ակսյոնովան,Եվգենի Միրոնովը, Սերգեյ Բեզրուկովը:Հավելենք, որ ֆիլմը Երևանում կցուցադրվի մայիսի 5-ին:
նյուրնբերգ
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1b/58869828_0:0:1600:1200_1920x0_80_0_0_30c60f4c310d8c3b3af4038df635245c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նյուրնբերգ, գյումրի, ֆիլմ, կինո, դատավարություն
նյուրնբերգ, գյումրի, ֆիլմ, կինո, դատավարություն
Դարի դատավարություն. «Նյուրնբերգի» նոր էկրանավորումը ներկայացվեց Գյումրիում
21:25 27.04.2023 (Թարմացված է: 21:52 27.04.2023) Ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևի «Նյուրնբերգ» ֆիլմը Երևանում կցուցադրվի մայիսի 5-ին:
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում այսօր կայացավ Նյուրնբերգյան դատավարության մասին պատմող նոր` Նիկոլայ Լեբեդևի «Նյուրնբերգ» ֆիլմի պրիմերիան։
«Էկիպաժ» և «Լեգենդա 17» հայտնի ֆիլմերի ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևի «Նյուրնբերգ» ֆիլմի նկարահանման աշխատանքներն ի սկզբանե նախատեսված էին սկսել 2020-ի մարտին, բայց դրանք հետաձգվեցին, և ֆիլմը կինովարձույթներում հայտնվեց միայն մեկ ամիս առաջ: Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել մարտի 2-ին՝ ՌԴ-ում:
Գյումրիում Ռուսական տան նախաձեռնությամբ անցկացվող ցուցադրության մեկնարկից առաջ ՀՀ-ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրով հույս հայտնեց, որ հատկապես երիտասարդ սերունդը դասեր կքաղի անցյալից, իսկ նմանատիպ ֆիլմերը նրանց մեջ հայրենասիրական ոգի կարթնացնեն: Ֆիլմի դիտմանը ներկա էին աշակերտներ, զինվորականներ:
Սցենարի հիմքում ընկած է Ալեքսանդր Զվյագինցևի «Հավերժ և հավիտյան» գիրքը: Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած տերությունների կողմից իրականացրած դատավարությունների մասին պատմող ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Չեխիայում:
Գործողությունը տեղի է ունենում պատերազմի ավարտից վեց ամիս անց, երբ սկսվում է հանցագործների դատավարությունը, որը հետագայում կկոչվի «Դարի դատավարություն»:
Դատավարության ժամանակ աշխատելու համար Նյուրնբերգ ժամանողների թվում է խորհրդային պատվիրակության թարգմանիչ Իգոր Վոլգինը: Նա երիտասարդ է, անցել է պատերազմի միջով, տիրապետում է մի քանի օտար լեզուների։ Նրա ու երիտասարդ ռուս աղջկա՝ Լենայի սերը կանցնի բազմաթիվ փորձությունների միջով։
«Անշուշտ, ֆիլմը հավանեցի: Ելնելով այն հանգամանքից, որ ֆիլմը գեղարվեստական էր ևուներ հետաքրքիր սցենարային լուծումներ ու դերասանական հրաշալի խաղ՝ նաև բավական հետաքրքիր ներկայացնում է պատմական իրադարձությունները: Հուսով եմ, որ երիտասարդները ֆիլմը կհավանեն»,-ֆիլմի դիտումից հետո
Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրով:
Ֆիլմի գլխավոր դերերում են Սերգեյ Կեմպոն, Լյուբով Ակսյոնովան,Եվգենի Միրոնովը, Սերգեյ Բեզրուկովը:
Հավելենք, որ ֆիլմը Երևանում կցուցադրվի մայիսի 5-ին: