https://arm.sputniknews.ru/20230427/bidzaneri-nakhagahakan-havaknutjunnery-58821037.html
«Բիձաների» նախագահական հավակնությունները
«Բիձաների» նախագահական հավակնությունները
Sputnik Արմենիա
Ջո Բայդենը հայտարարեց, որ մասնակցելու է հաջորդ տարվա նախագահական ընտրություններին։ Նա 80 տարեկան է։ Մինչ այդ Դոնալդ Թրամփը արդեն հայտնել էր, որ անպայման... 27.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-27T22:25+0400
2023-04-27T22:25+0400
2023-04-27T22:27+0400
ամն
հայաստան
ջո բայդեն
դոնալդ թրամփ
5 րոպե դուլյանի հետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58690118_0:0:1600:901_1920x0_80_0_0_67071d5af7cb418a37fe36704aaf0851.jpg
«Բիձաների» նախագահական հավակնությունները
Sputnik Արմենիա
«Բիձաների» նախագահական հավակնությունները
Շարքային ընտրողներից մեկը զարմանում է. «Միացյալ Նահանգների բնակչությունը կազմում է 330 միլիոն մարդ։ Մի՞թե այս երկու բիձաներն են այն ամենալավ թեկնածուները, որոնց մենք արժանի ենք»։ Միանգամից մտաբերում եմ այն պատասխանը, որն ամեն անգամ հնչում է, երբ փորձում ես քննադատել Հայաստանի ղեկավարներին. «Ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրած իշխանություններին»։Իհարկե, դեռ պարզ չէ՝ արդյոք Ամերիկայում հաջորդ տարվա նոյեմբերին կընտրվի հենց այս երկու թեկնածուներից մեկը, համենայնդեպս նրանց հասցեին արդեն բավական անկեղծ ու հեգնական գնահատականներ են հնչում։«Վաշինգտոն փոստի» ընթերցողներից մեկը խորհուրդ է տալիս. «Ասե՛ք այդ զառամյալ Բայդենին, որ ինքը շատ ծեր է ու կարող է մեռնել հենց Օվալաձև կաբինետում նստած։ Եվ երկիրը կհայտնվի փոխնախագահ Քամալա Հարիսի ձեռքին, իսկ այդ թյուրիմացությունը ոչ միայն հիմար է, այլև լրիվ անտեղյակ։ Աստված մեզ բեթարից ազատի»։Ընդհանրապես բավական անհեթեթ իրավիճակ է ստեղծվել առաջիկա ընտրությունների հետ կապված. փաստում է ամերիկյան մամուլը` մանրամասնելով՝ դեմոկրատների մեծ մասն ամենևին ոգևորված չէ այն հեռանկարով, որ Ջո Բայդենը կարող է դառնալ իրենց հիմնական և միակ թեկնածուն։ Բայց նրանք նաև համոզված են, որ Բայդենը այն մարդն է, որը Սպիտակ տանը մնալու ամենաիրական շանսերն ունի։ Դոնալդ Թրամփի նախկին կողմնակիցներից շատերն էլ հիմա երես են թեքել նրանից, բայց հրաշալի գիտեն, որ Թրամփը պարզունակ դատողություններով և խոստումներով ունակ է գրավելու հասարակ մարդկանց, շահելու միլիոնների սիրտը։Երևի չեք հերքի, որ մեզ՝ հայաստանցիներիս, այս երևույթը քաջ ծանոթ է. մարդիկ պատրաստ են աստվածացնել այն գործչին, որը շատ համոզիչ կեցվածքով, հասկանալի լեզվով, առարկություն չընդունող տոնով ուղղակի «ջարդուփշուր» է անում ընդդիմախոսների բոլոր փաստարկները։ Փորձեք սթափեցնել այդ մարդու հավատարիմ երկրպագուներին, ապացուցել, որ նրա ասածների մոտ 90 տոկոսը պարզապես չի համապատասխանում իրականությանը, նրա ընտրողները հում-հում կուտեն ձեզ։Ադրբեջանական ծրագրի իրագործման լավագույն պայմանները հենց մենք ենք ստեղծելՀիշո՞ւմ եք, թե ով էր 8 տարի առաջ հանրապետական կուսակցությունում մրցակցում Դոնալդ Թրամփի հետ։ Այո՛, Ջեբ Բուշը, և, թվում էր, թե Բուշերի հայտնի ընտանիքի ներկայացուցիչը, որն այն ժամանակ Ֆլորիդայի նահանգապետն էր, հեշտությամբ կհաղթի Թրամփին, որը պետական կառույցներ ղեկավարելու փորձ էլ չուներ։ Կատարվեց ճիշտ հակառակը՝ հանրապետականները միանգամից հասկացան, որ Թրամփի ագրեսիվ պոպուլիստական ոճը նրա կողմը կձգի միլիոնավոր ընտրողների, և միլիարդատերը դարձավ այդ կուսակցության հիմնական թեկնածուն, հետո էլ նախագահ ընտրվեց։Իհարկե, ժամանակները փոխվել են։ 8 տարի առաջ Թրամփը, ինչպես ասում են, մաս-մաքուր էր, արատավորված անցյալ չուներ, և նրա հետ ամերիկացիները մեծ հույսեր էին կապում ճիշտ այնպես, ինչպես ուղիղ 5 տարի առաջ հայաստանցիները սպասելիքներ ունեին այն երիտասարդներից, որոնք կապ չունեին կոռուպցիոն սխեմաների և ընտրակեղծիքների հետ։ Հիմա արդեն բոլորի աչքի առջև են երկրի կառավարման նրբություններին անտեղյակ, անփորձ, հաճախ պարզապես պատահական մարդկանց 5-ամյա գործունեության հետևանքները։ Թրամփի մասին էլ են ամերիկացիներն այժմ դատում նրա պաշտոնավարման տարիների ձեռքբերումներով, իսկ դրանք այնքան էլ շատ չեն։ Բայց ամենաարտառոցն այն է, որ կրկին նախագահ է ցանկանում դառնալ մի մարդ, որին պաշտոնապես մի քանի մեղադրանք է ներկայացված։«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի». ինչու 5 տարի առաջ հրաժարական տվեց Սերժ ՍարգսյանըՄյուս կողմից` ոչ միայն ընդհանրապես Ամերիկայում, այլև նույնիսկ իր հարազատ Դեմոկրատական կուսակցությունում, սուր տարաձայնություններ է առաջացնում նաև Ջո Բայդենի թեկնածությունը։ Մտահոգությունն առաջին հերթին կապված է նրա տարիքի հետ։ Բայց Բայդենը բերում է մոտավորապես նույն փաստարկը, որը հնչում է Գեորգի Մովսեսյանի հայտնի երգում՝ «Իմ տարիներն են իմ հարստությունը»։ Ու երբ նրան հերթական անգամ հարցնում են՝ բա, լա՛վ, 80-ն անց տարիքում ինչպե՞ս եք երկիր ղեկավարելու, հանգիստ պատասխանում է՝ «Չե՞ք պատկերացնում։ Ուրեմն ընտրե՛ք ինձ ու կտեսնե՛ք»։ Համաձայնե՛ք` տրամաբանական է։Այնուամենայնիվ, ամերիկացիներն ընտրություններից մեկուկես տարի առաջ բավական հոռետեսորեն են տրամադրված, ինչը շատ լավ արտահայտել է ընտրողներից մեկը. «Բախտ չունենք էլի։ Կրկին պիտի ընտրենք չարյաց փոքրագույնը»։«Շահեկան» պատասխանատվություն, որը տարրալուծվում է ինչպես շաքարը թեյի բաժակում
https://arm.sputniknews.ru/20230426/hajastancineri-ushadrutjunic-erevi-chi-vripel-58780683.html
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58690118_120:0:1600:1110_1920x0_80_0_0_0c7b40931565182bc9a35aa3966f9613.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
ամն, հայաստան, ջո բայդեն, դոնալդ թրամփ, 5 րոպե դուլյանի հետ
ամն, հայաստան, ջո բայդեն, դոնալդ թրամփ, 5 րոպե դուլյանի հետ
«Բիձաների» նախագահական հավակնությունները
22:25 27.04.2023 (Թարմացված է: 22:27 27.04.2023) Ջո Բայդենը հայտարարեց, որ մասնակցելու է հաջորդ տարվա նախագահական ընտրություններին։ Նա 80 տարեկան է։ Մինչ այդ Դոնալդ Թրամփը արդեն հայտնել էր, որ անպայման փորձելու է կրկին նախագահ դառնալ։ Եվ եթե նրա երազանքը կատարվի, երդման արարողության ժամանակ նա կլինի 78 տարեկան։
Շարքային ընտրողներից մեկը զարմանում է. «Միացյալ Նահանգների բնակչությունը կազմում է 330 միլիոն մարդ։ Մի՞թե այս երկու բիձաներն են այն ամենալավ թեկնածուները, որոնց մենք արժանի ենք»։ Միանգամից մտաբերում եմ այն պատասխանը, որն ամեն անգամ հնչում է, երբ փորձում ես քննադատել Հայաստանի ղեկավարներին. «Ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրած իշխանություններին»։
Իհարկե, դեռ պարզ չէ՝ արդյոք Ամերիկայում հաջորդ տարվա նոյեմբերին կընտրվի հենց այս երկու թեկնածուներից մեկը, համենայնդեպս նրանց հասցեին արդեն բավական անկեղծ ու հեգնական գնահատականներ են հնչում։
«Վաշինգտոն փոստի» ընթերցողներից մեկը խորհուրդ է տալիս. «Ասե՛ք այդ զառամյալ Բայդենին, որ ինքը շատ ծեր է ու կարող է մեռնել հենց Օվալաձև կաբինետում նստած։ Եվ երկիրը կհայտնվի փոխնախագահ Քամալա Հարիսի ձեռքին, իսկ այդ թյուրիմացությունը ոչ միայն հիմար է, այլև լրիվ անտեղյակ։ Աստված մեզ բեթարից ազատի»։
Ընդհանրապես բավական անհեթեթ իրավիճակ է ստեղծվել առաջիկա ընտրությունների հետ կապված. փաստում է ամերիկյան մամուլը` մանրամասնելով՝ դեմոկրատների մեծ մասն ամենևին ոգևորված չէ այն հեռանկարով, որ Ջո Բայդենը կարող է դառնալ իրենց հիմնական և միակ թեկնածուն։ Բայց նրանք նաև համոզված են, որ Բայդենը այն մարդն է, որը Սպիտակ տանը մնալու ամենաիրական շանսերն ունի։ Դոնալդ Թրամփի նախկին կողմնակիցներից շատերն էլ հիմա երես են թեքել նրանից, բայց հրաշալի գիտեն, որ Թրամփը պարզունակ դատողություններով և խոստումներով ունակ է գրավելու հասարակ մարդկանց, շահելու միլիոնների սիրտը։
Երևի չեք հերքի, որ մեզ՝ հայաստանցիներիս, այս երևույթը քաջ ծանոթ է. մարդիկ պատրաստ են աստվածացնել այն գործչին, որը շատ համոզիչ կեցվածքով, հասկանալի լեզվով, առարկություն չընդունող տոնով ուղղակի «ջարդուփշուր» է անում ընդդիմախոսների բոլոր փաստարկները։ Փորձեք սթափեցնել այդ մարդու հավատարիմ երկրպագուներին, ապացուցել, որ նրա ասածների մոտ 90 տոկոսը պարզապես չի համապատասխանում իրականությանը, նրա ընտրողները հում-հում կուտեն ձեզ։
Հիշո՞ւմ եք, թե ով էր 8 տարի առաջ հանրապետական կուսակցությունում մրցակցում Դոնալդ Թրամփի հետ։ Այո՛, Ջեբ Բուշը, և, թվում էր, թե Բուշերի հայտնի ընտանիքի ներկայացուցիչը, որն այն ժամանակ Ֆլորիդայի նահանգապետն էր, հեշտությամբ կհաղթի Թրամփին, որը պետական կառույցներ ղեկավարելու փորձ էլ չուներ։ Կատարվեց ճիշտ հակառակը՝ հանրապետականները միանգամից հասկացան, որ Թրամփի ագրեսիվ պոպուլիստական ոճը նրա կողմը կձգի միլիոնավոր ընտրողների, և միլիարդատերը դարձավ այդ կուսակցության հիմնական թեկնածուն, հետո էլ նախագահ ընտրվեց։
Իհարկե, ժամանակները փոխվել են։ 8 տարի առաջ Թրամփը, ինչպես ասում են, մաս-մաքուր էր, արատավորված անցյալ չուներ, և նրա հետ ամերիկացիները մեծ հույսեր էին կապում ճիշտ այնպես, ինչպես ուղիղ 5 տարի առաջ հայաստանցիները սպասելիքներ ունեին այն երիտասարդներից, որոնք կապ չունեին կոռուպցիոն սխեմաների և ընտրակեղծիքների հետ։ Հիմա արդեն բոլորի աչքի առջև են երկրի կառավարման նրբություններին անտեղյակ, անփորձ, հաճախ պարզապես պատահական մարդկանց 5-ամյա գործունեության հետևանքները։ Թրամփի մասին էլ են ամերիկացիներն այժմ դատում նրա պաշտոնավարման տարիների ձեռքբերումներով, իսկ դրանք այնքան էլ շատ չեն։ Բայց ամենաարտառոցն այն է, որ կրկին նախագահ է ցանկանում դառնալ մի մարդ, որին պաշտոնապես մի քանի մեղադրանք է ներկայացված։
Մյուս կողմից` ոչ միայն ընդհանրապես Ամերիկայում, այլև նույնիսկ իր հարազատ Դեմոկրատական կուսակցությունում, սուր տարաձայնություններ է առաջացնում նաև Ջո Բայդենի թեկնածությունը։ Մտահոգությունն առաջին հերթին կապված է նրա տարիքի հետ։ Բայց Բայդենը բերում է մոտավորապես նույն փաստարկը, որը հնչում է Գեորգի Մովսեսյանի հայտնի երգում՝ «Իմ տարիներն են իմ հարստությունը»։ Ու երբ նրան հերթական անգամ հարցնում են՝ բա, լա՛վ, 80-ն անց տարիքում ինչպե՞ս եք երկիր ղեկավարելու, հանգիստ պատասխանում է՝ «Չե՞ք պատկերացնում։ Ուրեմն ընտրե՛ք ինձ ու կտեսնե՛ք»։ Համաձայնե՛ք` տրամաբանական է։
Այնուամենայնիվ, ամերիկացիներն ընտրություններից մեկուկես տարի առաջ բավական հոռետեսորեն են տրամադրված, ինչը շատ լավ արտահայտել է ընտրողներից մեկը. «Բախտ չունենք էլի։ Կրկին պիտի ընտրենք չարյաց փոքրագույնը»։