https://arm.sputniknews.ru/20230427/adrbejany-seghmum-e-arcakhi-shurj-oghaky-sejran-ohanjany-shvejcariaji-despanin-58871824.html
Ադրբեջանը սեղմում է Արցախի շուրջ օղակը. Սեյրան Օհանյանը` Շվեյցարիայի դեսպանին
Ադրբեջանը սեղմում է Արցախի շուրջ օղակը. Սեյրան Օհանյանը` Շվեյցարիայի դեսպանին
Sputnik Արմենիա
Ադրբեջանի գործողություններն ու նրա հայտարարած խաղաղ համակեցության մասին պնդումները չեն համապատասխանում։ 27.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-27T21:46+0400
2023-04-27T21:46+0400
2023-04-27T21:49+0400
սեյրան օհանյան
շվեյցարիա
դեսպան
արցախ
հայաստան
ադրբեջան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1b/58871395_0:38:800:488_1920x0_80_0_0_032d87477ed0c3d992fbfa566013c3b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Եվրոպական երկրների արդարացի, թիրախային աջակցությունը մեր պետության և Արցախի նկատմամբ կարևոր է։ Նշել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժինը։Հանդիպման ժամանակ դեսպանին են ներկայացվել Հայաստանի անվտանգային խնդիրները, Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը:Նա ընդգծել է, որ այսօր էլ Ադրբեջանը շարունակում է սադրանքներն ու ճնշումները և սեղմում Արցախի շուրջ օղակը: Շեշտվել է` արցախահայությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սեյրան Օհանյանը նշել է, որ արցախահայության համար անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Ընդդիմադիր խորհրդարանականները կարևորել են միջազգային գործընկերների դերակատարությունը նաև ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման հարցում։Օհանյանն ընդգծել է ՌԴ խաղաղապահների և Արցախի պաշտպանության բանակի համագործակցության խորացման կարևորությունը:Հավելենք, որ Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպմանը մասնակցել են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արթուր Խաչատրյանը։
շվեյցարիա
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1b/58871395_0:0:712:534_1920x0_80_0_0_d8baeb3bbe4afcbb79ca09dac5c5c9b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյրան օհանյան, շվեյցարիա, դեսպան, արցախ, հայաստան, ադրբեջան, լաչինի միջանցք
սեյրան օհանյան, շվեյցարիա, դեսպան, արցախ, հայաստան, ադրբեջան, լաչինի միջանցք
Ադրբեջանը սեղմում է Արցախի շուրջ օղակը. Սեյրան Օհանյանը` Շվեյցարիայի դեսպանին
21:46 27.04.2023 (Թարմացված է: 21:49 27.04.2023) Ադրբեջանի գործողություններն ու նրա հայտարարած խաղաղ համակեցության մասին պնդումները չեն համապատասխանում։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Եվրոպական երկրների արդարացի, թիրախային աջակցությունը մեր պետության և Արցախի նկատմամբ կարևոր է։ Նշել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը
հայտնում է ԱԺ մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հանդիպման ժամանակ դեսպանին են ներկայացվել Հայաստանի անվտանգային խնդիրները, Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը:
«Ադրբեջանի հռետորաբանությունը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սադրանքները չեն խոսում հայ ժողովրդի հետ այդ երկրի հայտարարած խաղաղ համակեցությամբ ապրելու մասին»,-ասել է Օհանյանը։
Նա ընդգծել է, որ այսօր էլ Ադրբեջանը շարունակում է սադրանքներն ու ճնշումները և սեղմում Արցախի շուրջ օղակը: Շեշտվել է` արցախահայությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սեյրան Օհանյանը նշել է, որ արցախահայության համար անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Ընդդիմադիր խորհրդարանականները կարևորել են միջազգային գործընկերների դերակատարությունը նաև ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման հարցում։
Օհանյանն ընդգծել է ՌԴ խաղաղապահների և Արցախի պաշտպանության բանակի համագործակցության խորացման կարևորությունը:
Հավելենք, որ Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպմանը մասնակցել են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արթուր Խաչատրյանը։