https://arm.sputniknews.ru/20230426/zintsarajvoghneri-apahvovagrutjan-himnadramy-2023-tvakanin-52-depqvov-hatucumner-e-tramadrel-58765758.html
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2023 թվականին 52 դեպքով հատուցումներ է տրամադրել
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2023 թվականին 52 դեպքով հատուցումներ է տրամադրել
Sputnik Արմենիա
Հիմնադրամը 2017–22 թվականներին 5090 դեպքով ընդհանուր տրամադրվել է 71 միլիարդ դրամի հատուցում։ 26.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-26T12:47+0400
2023-04-26T12:47+0400
2023-04-26T12:57+0400
հիմնադրամ
զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
փոխհատուցում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/18/24579741_0:104:1600:1004_1920x0_80_0_0_02c8cc4aefc78a7d3941af4b6743087e.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2023 թվականի առաջին եռամսյակում 52 դեպքով հատուցումներ է տրամադրել 33 զոհված (այդ թվում` Ազատ գյուղում հրդեհից զոհված 15 զինծառայողների), 6 անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներին, 1 առաջին և 12 երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող շահառուներին։ Տեղեկությունն ասուլիսում հայտնեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Կարինե Սարգսյանը։Նրա խոսքով` հիմնադրամը 2017–22 թվականներին 5090 դեպքով ընդհանուր տրամադրել է 71 միլիարդ դրամի հատուցում։Մոտ 65 մլրդ դրամի փոխհատուցում է վճարվել գրեթե 5 հազար զինծառայողների դեպքերով. հիմնադրամՄիայն 2022 թվականին հիմնադրամը 411 դեպքով տրամադրել է 16.8 միլիարդ դրամի հատուցում։Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը նշեց, որ հիմնադրամը 2022 թվականին 24 տոկոս եկամտի աճ է ունեցել շնորհիվ պարտադիր վճարների, իսկ նվիրատվություններն ընդհակառակը` նվազել են 53 տոկոսով։Սարգսյանն ընդգծեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 3 տարի ֆինանսական աջակցություն կտրամադրի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած, բայց բժշկասոցիալական փորձաքննության հետևանքով երկրորդից երրորդ կարգ տեղափոխված զինծառայողներին։«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» 4000-ից ավելի ընտանիքի օգնության է հասելՍարգսյանը հավելեց նաև որ հիմնադրամը վերակազմավորման փուլում է գտնվում, պատրաստվում է առանձնանալ Կենտրոնական բանկից և դառնալ անկախ ձեռնարկություն։Հավելենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատկացումներ տրամադրելու նպատակով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/18/24579741_0:0:1424:1068_1920x0_80_0_0_e0226f72b2a39eafb5766530ec864916.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հիմնադրամ, զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, փոխհատուցում
հիմնադրամ, զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, փոխհատուցում
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2023 թվականին 52 դեպքով հատուցումներ է տրամադրել
12:47 26.04.2023 (Թարմացված է: 12:57 26.04.2023) Հիմնադրամը 2017–22 թվականներին 5090 դեպքով ընդհանուր տրամադրվել է 71 միլիարդ դրամի հատուցում։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2023 թվականի առաջին եռամսյակում 52 դեպքով հատուցումներ է տրամադրել 33 զոհված (այդ թվում` Ազատ գյուղում հրդեհից զոհված 15 զինծառայողների), 6 անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներին, 1 առաջին և 12 երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող շահառուներին։ Տեղեկությունն ասուլիսում հայտնեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Կարինե Սարգսյանը։
Նրա խոսքով` հիմնադրամը 2017–22 թվականներին 5090 դեպքով ընդհանուր տրամադրել է 71 միլիարդ դրամի հատուցում։
Միայն 2022 թվականին հիմնադրամը 411 դեպքով տրամադրել է 16.8 միլիարդ դրամի հատուցում։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը նշեց, որ հիմնադրամը 2022 թվականին 24 տոկոս եկամտի աճ է ունեցել շնորհիվ պարտադիր վճարների, իսկ նվիրատվություններն ընդհակառակը` նվազել են 53 տոկոսով։
Սարգսյանն ընդգծեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 3 տարի ֆինանսական աջակցություն կտրամադրի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած, բայց բժշկասոցիալական փորձաքննության հետևանքով երկրորդից երրորդ կարգ տեղափոխված զինծառայողներին։
Սարգսյանը հավելեց նաև որ հիմնադրամը վերակազմավորման փուլում է գտնվում, պատրաստվում է առանձնանալ Կենտրոնական բանկից և դառնալ անկախ ձեռնարկություն։
Հավելենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատկացումներ տրամադրելու նպատակով: