https://arm.sputniknews.ru/20230426/si-tsinpinn-u-zelenskin-ancats-tarva-petrvaric-i-ver-arajin-angam-banakcel-en-herakhvosvov-58781520.html
Սի Ծինփինն ու Զելենսկին անցած տարվա փետրվարից ի վեր առաջին անգամ բանակցել են հեռախոսով
Սի Ծինփինն ու Զելենսկին անցած տարվա փետրվարից ի վեր առաջին անգամ բանակցել են հեռախոսով
Sputnik Արմենիա
Զելենսկին Չինաստանի առաջնորդի հետ զրույցը բովանդակալից է որակել։ 26.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-26T16:44+0400
2023-04-26T16:44+0400
2023-04-26T16:46+0400
չինաստան
ուկրաինա
սի ծինփին (չինաստանի նախագահ)
վլադիմիր զելենսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/18/50328397_0:60:1600:960_1920x0_80_0_0_ca9988e28fc2f7bad8f155699aeb16ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսով զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Տեղեկությունը Twitter-ում հայտնել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Հուա Չունյինը։ԶԼՄ-ները նշում են, որ սա առաջնորդների առաջին զրույցն է 2022 թվականի փետրվարից ի վեր։Չինական հեռուստատեսության հաղորդագրության համաձայն` Սի Ծինփինը Զելենսկուն ասել է, որ Պեկինը իր ներկայացուցչին կուղարկի Ուկրաինա։ Բացի այդ, ըստ «Սինհուայի» հաղորդագրության, Չինաստանի առաջնորդը Զելենսկուն ասել է, որ երկխոսությունն ու բանակցությունները ուկրաինական ճգնաժամը կարգավորելու միակ իրական միջոցն են:Զելենսկին իր հերթին Twitter-ում գրել է, որ այսօր երկար և բովանդակալից զրույց է ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։Հիշեցնենք` ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման ծրագիր էր հրապարակել, որը բաղկացած էր 12 կետից, դրանց թվում էր բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը։ Չինաստանը նաև դեմ էր արտահայտվել ուկրաինական հակամարտության համատեքստում միակողմանի պատժամիջոցների չարաշահմանը, քանի որ դրանք չեն նպաստում ճգնաժամի լուծմանը:Սի Ծինփինը Մակրոնին առաջարկել է ներկայացնել ուկրաինական ճգնաժամի կարգավորման իր ծրագիրը
չինաստան
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/18/50328397_104:0:1527:1067_1920x0_80_0_0_0fd672145e94ec5a075dd4b1c41e32f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, ուկրաինա, սի ծինփին (չինաստանի նախագահ), վլադիմիր զելենսկի
չինաստան, ուկրաինա, սի ծինփին (չինաստանի նախագահ), վլադիմիր զելենսկի
Սի Ծինփինն ու Զելենսկին անցած տարվա փետրվարից ի վեր առաջին անգամ բանակցել են հեռախոսով
16:44 26.04.2023 (Թարմացված է: 16:46 26.04.2023) Զելենսկին Չինաստանի առաջնորդի հետ զրույցը բովանդակալից է որակել։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսով զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Տեղեկությունը Twitter-ում հայտնել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Հուա Չունյինը։
ԶԼՄ-ները նշում են, որ սա առաջնորդների առաջին զրույցն է 2022 թվականի փետրվարից ի վեր։
Չինական հեռուստատեսության հաղորդագրության համաձայն` Սի Ծինփինը Զելենսկուն ասել է, որ Պեկինը իր ներկայացուցչին կուղարկի Ուկրաինա։ Բացի այդ, ըստ «Սինհուայի» հաղորդագրության, Չինաստանի առաջնորդը Զելենսկուն ասել է, որ երկխոսությունն ու բանակցությունները ուկրաինական ճգնաժամը կարգավորելու միակ իրական միջոցն են:
Զելենսկին իր հերթին Twitter-ում գրել է, որ այսօր երկար և բովանդակալից զրույց է ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։
«Ես հավատում եմ, որ այս խոսակցությունը, ինչպես նաև Չինաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակումը հզոր խթան կհաղորդեն մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- նշել է նա։
Հիշեցնենք` ավելի վաղ
Չինաստանի ԱԳՆ-ն ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման ծրագիր էր հրապարակել, որը բաղկացած էր 12 կետից, դրանց թվում էր բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը։ Չինաստանը նաև դեմ էր արտահայտվել ուկրաինական հակամարտության համատեքստում միակողմանի պատժամիջոցների չարաշահմանը, քանի որ դրանք չեն նպաստում ճգնաժամի լուծմանը: