https://arm.sputniknews.ru/20230426/shurnukhy-bakhvel-e-anvtangajin-khndirneri-qpakan-patgamavvory-khvosel-e-dranc-masin-58810576.html
Շուռնուխը բախվել է անվտանգային խնդիրների. ՔՊ–ական պատգամավորը խոսել է դրանց մասին
Շուռնուխը բախվել է անվտանգային խնդիրների. ՔՊ–ական պատգամավորը խոսել է դրանց մասին
Sputnik Արմենիա
Դավիթ Դանիելյանն այցելել է Շուռնուխ և արձանագրել, որ, բացի անվտանգային խնդրից, այնտեղ մի շարք խնդիրների են բախվում տեղացիները։ 26.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-26T22:20+0400
2023-04-26T22:20+0400
2023-04-26T22:20+0400
շուռնուխ
սյունիք
պատգամավոր
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1a/58809309_0:108:1152:756_1920x0_80_0_0_e4e9d183edd40b9ca18314fa4abf1292.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Սյունքիի մարզի Շուռնուխ գյուղը ցավալիորեն գտնվում է թշնամու դիտակետում և բախվել է անվտանգային մի շարք խնդիրների, ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՔՊ–ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որն այսօր այցելել է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ։Պատգամավորը, մասնավորապես, մի քանի խնդիրներ է առանձնացրել` տարհանված ընտանիքների համար տների կառուցապատման աշխատանքները չեն ավարտվել սահմանված ժամկետներում. տները դեռ պատրաստ չեն: Բացի այդ, գյուղում կա էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման, արոտավայրերի բացակայության խնդիր։Դանիելյանը նշել է, որ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանք կիրականացնի գործադիրի գործընկերների հետ և անպայման կգտնեն լուծումներ: Նրա խոսքով` Շուռնուխի աշխարհագրական դիրքը և անվտանգային նշանակությունը հաշվի առնելով` չպետք է թույլ տան, որ բնակիչը ընկճված լինի կամ լքի գյուղը:Հիշեցնենք, որ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ասել էր, որ Շուռնուխ գյուղում տների կառուցման ծրագիրը հետաձգվել է շինանյութերի խնդրի պատճառով։ Նրա խոսքով` Շուռնուխում շինարարությունն ընթանում է և այս տարվա առաջին կիսամյակի վերջին կավարտեն։Հիշեցնենք՝ ի սկզբանե 13 տների շինարարությունը, որը նախաձեռնվել էր գյուղի մի մասը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո, պետք է ավարտվեր 2021 թվականին։ Հետո ժամկետները հետաձգվեցին մինչև 2022 թվականի առաջին կեսը, ավելի ուշ՝ 2022 թվականի վերջը։Բայց դա էլ վերջը չէր. հունվարին պատկան մարմիններից Sputnik Արմենիայի հարցմանը պատասխանեցին, որ ծրագրի պայմանագրի ամբողջ արժեքի չկատարվող մնացորդը հնարավոր կլինի իրացնել 2023 թվականի առաջին կիսամյակում՝ նշելով դրա պատճառները:
շուռնուխ
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1a/58809309_0:0:1152:864_1920x0_80_0_0_8578d29d6f311ae04aa0ab340442b31b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շուռնուխ, սյունիք, պատգամավոր, ադրբեջանցի
շուռնուխ, սյունիք, պատգամավոր, ադրբեջանցի
Շուռնուխը բախվել է անվտանգային խնդիրների. ՔՊ–ական պատգամավորը խոսել է դրանց մասին
Դավիթ Դանիելյանն այցելել է Շուռնուխ և արձանագրել, որ, բացի անվտանգային խնդրից, այնտեղ մի շարք խնդիրների են բախվում տեղացիները։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Սյունքիի մարզի Շուռնուխ գյուղը ցավալիորեն գտնվում է թշնամու դիտակետում և բախվել է անվտանգային մի շարք խնդիրների,
ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՔՊ–ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որն այսօր այցելել է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ։
«Բնակիչների հետ զրույցների ընթացքում հաճախ լսում էի, որ վերջիններս իրենց մեկուսացված են զգում, իրենց խոսքով` «անուշադրության են մատնված»: Այս համոզմունքի պատճառը մի շարք կենցաղային խնդիրներն են, որոնք այդպես էլ չեն լուծվել կամ թերի են լուծվել»,–գրել է նա։
Պատգամավորը, մասնավորապես, մի քանի խնդիրներ է առանձնացրել` տարհանված ընտանիքների համար տների կառուցապատման աշխատանքները չեն ավարտվել սահմանված ժամկետներում. տները դեռ պատրաստ չեն: Բացի այդ, գյուղում կա էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման, արոտավայրերի բացակայության խնդիր։
Դանիելյանը նշել է, որ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանք կիրականացնի գործադիրի գործընկերների հետ և անպայման կգտնեն լուծումներ: Նրա խոսքով` Շուռնուխի աշխարհագրական դիրքը և անվտանգային նշանակությունը հաշվի առնելով` չպետք է թույլ տան, որ բնակիչը ընկճված լինի կամ լքի գյուղը:
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ասել էր, որ Շուռնուխ գյուղում տների կառուցման ծրագիրը հետաձգվել է շինանյութերի խնդրի պատճառով։ Նրա խոսքով` Շուռնուխում շինարարությունն ընթանում է և այս տարվա առաջին կիսամյակի վերջին կավարտեն։
Հիշեցնենք՝ ի սկզբանե 13 տների շինարարությունը, որը նախաձեռնվել էր
գյուղի մի մասը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո, պետք է ավարտվեր 2021 թվականին։ Հետո ժամկետները հետաձգվեցին մինչև 2022 թվականի առաջին կեսը, ավելի ուշ՝ 2022 թվականի վերջը։
Բայց դա էլ վերջը չէր. հունվարին պատկան մարմիններից
Sputnik Արմենիայի հարցմանը պատասխանեցին, որ ծրագրի պայմանագրի ամբողջ արժեքի չկատարվող մնացորդը հնարավոր կլինի իրացնել 2023 թվականի առաջին կիսամյակում՝ նշելով դրա պատճառները: