https://arm.sputniknews.ru/20230426/sahmanamerdz-gjugheri-bnakichnern-anpashtpan-en-mnum-zenqi-masin-hh-orenqi-riskery-58782642.html
Սահմանամերձ գյուղերի բնակիչներն անպաշտպա՞ն են մնում. «Զենքի մասին» ՀՀ օրենքի ռիսկերը
Սահմանամերձ գյուղերի բնակիչներն անպաշտպա՞ն են մնում. «Զենքի մասին» ՀՀ օրենքի ռիսկերը
Sputnik Արմենիա
Քրեագետի համար տարօրինակ է օրինագծի կարգավորումը, համաձայն որի արգելվում է ակոսափող զենքը բնակավայրերում օգտագործել առնվազն 5000 մ–ից պակաս հեռավորության վրա... 26.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-26T23:12+0400
2023-04-26T23:12+0400
2023-05-27T13:03+0400
զենք
օրենք
հայաստան
աժ (ազգային ժողով)
սահմանամերձ գյուղեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/12/25806583_0:83:1600:983_1920x0_80_0_0_32542f7e4cf0da52e01fc8132d91f5e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Քրեագետ, գնդապետ Տիգրան Պետրոսյանը ոչ մի տրամաբանություն չի տեսնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխությունների մեջ և վստահ է` հակասություններն այստեղ շատ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Պետրոսյանը շեշտեց, որ վերջին տարում այն իրավիճակը չէր, որ հապշտապ այսպիսի օրենք ընդունվեր։Նշենք, որ ներկայացված փոփոխություններով հիմնովին փոխվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը։ Ըստ օրինագծի՝ արգելվում է բնակավայրերից և ճանապարհներից 500 մետրից պակաս հեռավորության վրա օգտագործել ողորկափող զենք, իսկ ակոսափող զենքերի համար այդ տարածությունը 5000 մետր է: ԱԺ-ն էլ հետաձգել է օրենքի ուժի մեջ մտնելը մինչև հուլիսի 1-ը։Մասնագետն անդրադարձավ իր համար խնդրահարույց հարցերին` ասելով, որ օրինագծով սահմանվող նոր չափորոշիչով ակոսափող զենքերը պետք է կիրառվեն բնակավայրերից առնվազն 5000 մ հեռավորության վրա։ Օրինակ` Հայաստանի և հակառակորդի (ադրբեջանական. խմբ) դիրքերի հեռավորությունն այժմ մոտ 2 կմ է, և ստացվում է, որ պետք է ևս 3 կմ մեր բնակավայրից հեռու գնալ, որպեսզի թույլատրվի օգտագործել սեփական ինքնապաշտպանության համար։ Այս օրենքում, ըստ Պետրոսյանի, հակասությունները շատ են, օրինակ` ողորկափողի դեպքում էլ սահմանվել է 500 մ, սա հասկանալի է։Նրա խոսքով` քաղաքացու ինքնապաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելը պետության սահմանադրական իրավունքն է, բայց երկիրը չպետք է հասնի այն վիճակին, որպեսզի դրա համար «Զենքի մասին» օրենք փոխի։ Քրեագետը հռետորական հարց տվեց` քանի՞ հոգի պետք է այդ զենքից ձեռք բերի` 5՞, 10՞, 15՞։ Այդպիսի 15 միավոր զենքով հնարավոր չէ երկիր պահել։Քրեագետի պնդմամբ` դպրոցական տարիքից զենքի հետ ծանոթանալու, դրա հետ վարվելու կանոններին տիրապետելու ծրագրերն այսօր խորհրդային մակարդակի վրա են։ Արդեն անցել է դպրոցներում ինքնաձիգ քանդել–հավաքել սովորեցնելու դարը, պետք է ավելի արդիական տեխնոլոգիաներ սովորեցնել։ Պետրոսյանը շեշտեց` զենքի հետ վարվեցողությանն առնչվող առարկաները պետք է շատացնել, խստացնել և արդյունավետ դարձնել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/12/25806583_90:0:1510:1065_1920x0_80_0_0_ca81bd1a7845c58ec6e7f47f4ca2b3e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զենք, օրենք, հայաստան, աժ (ազգային ժողով), սահմանամերձ գյուղեր
զենք, օրենք, հայաստան, աժ (ազգային ժողով), սահմանամերձ գյուղեր
Սահմանամերձ գյուղերի բնակիչներն անպաշտպա՞ն են մնում. «Զենքի մասին» ՀՀ օրենքի ռիսկերը
23:12 26.04.2023 (Թարմացված է: 13:03 27.05.2023) Քրեագետի համար տարօրինակ է օրինագծի կարգավորումը, համաձայն որի արգելվում է ակոսափող զենքը բնակավայրերում օգտագործել առնվազն 5000 մ–ից պակաս հեռավորության վրա, քանի որ հակառակորդը մոտ 2 կմ է հեռու։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Քրեագետ, գնդապետ Տիգրան Պետրոսյանը ոչ մի տրամաբանություն չի տեսնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխությունների մեջ և վստահ է` հակասություններն այստեղ շատ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Պետրոսյանը շեշտեց, որ վերջին տարում այն իրավիճակը չէր, որ հապշտապ այսպիսի օրենք ընդունվեր։
Նշենք, որ ներկայացված փոփոխություններով հիմնովին փոխվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը։ Ըստ օրինագծի՝ արգելվում է բնակավայրերից և ճանապարհներից 500 մետրից պակաս հեռավորության վրա օգտագործել ողորկափող զենք, իսկ ակոսափող զենքերի համար այդ տարածությունը 5000 մետր է: ԱԺ-ն էլ
հետաձգել է օրենքի ուժի մեջ մտնելը մինչև հուլիսի 1-ը։
«Քննարկումներ կազմակերպեցին, բայց դիլետանտների մակարդակով, ոչ մի մասնագիտական քննարկում չի եղել։ Իմանալով մեր պետական գերատեսչությունների ներքին աշխատակարգը` վստահ եմ` մեծ մասը գրել են, որ դիտողություն և առաջարկություն չունեն։ Իսկ խելացի կամ գործնական առաջարկ ներկայացրածներին էլ հաշվի չեն առել»,– ասաց քրեագետը։
Մասնագետն անդրադարձավ իր համար խնդրահարույց հարցերին` ասելով, որ օրինագծով սահմանվող նոր չափորոշիչով ակոսափող զենքերը պետք է կիրառվեն բնակավայրերից առնվազն 5000 մ հեռավորության վրա։ Օրինակ` Հայաստանի և հակառակորդի (ադրբեջանական. խմբ) դիրքերի հեռավորությունն այժմ մոտ 2 կմ է, և ստացվում է, որ պետք է ևս 3 կմ մեր բնակավայրից հեռու գնալ, որպեսզի թույլատրվի օգտագործել սեփական ինքնապաշտպանության համար։ Այս օրենքում, ըստ Պետրոսյանի, հակասությունները շատ են, օրինակ` ողորկափողի դեպքում էլ սահմանվել է 500 մ, սա հասկանալի է։
Նրա խոսքով` քաղաքացու ինքնապաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելը պետության սահմանադրական իրավունքն է, բայց երկիրը չպետք է հասնի այն վիճակին, որպեսզի դրա համար «Զենքի մասին» օրենք փոխի։ Քրեագետը հռետորական հարց տվեց` քանի՞ հոգի պետք է այդ զենքից ձեռք բերի` 5՞, 10՞, 15՞։ Այդպիսի 15 միավոր զենքով հնարավոր չէ երկիր պահել։
Անդրադառնալով տարիքային շեմին վերաբերող հարցին` համաձայն որի զենք ձեռք բերելու համար նվազագույն տարիքային շեմը 21 տարեկանն է, Պետրոսյանը նշեց, որ այդ որոշումն էլ իր համար անհասկանալի է և չհիմնավորված։ Ընդգծեց` այն տղաները, որոնք 18 տարեկանում անցնում են պարտադիր զինվորական ծառայության, վերադառնում 20 տարեկանում, հետո 1 տարի պետք է սպասեն, որպեսզի զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը լրանա` անտրամաբանական է։
Քրեագետի պնդմամբ` դպրոցական տարիքից զենքի հետ ծանոթանալու, դրա հետ վարվելու կանոններին տիրապետելու ծրագրերն այսօր խորհրդային մակարդակի վրա են։ Արդեն անցել է դպրոցներում ինքնաձիգ քանդել–հավաքել սովորեցնելու դարը, պետք է ավելի արդիական տեխնոլոգիաներ սովորեցնել։ Պետրոսյանը շեշտեց` զենքի հետ վարվեցողությանն առնչվող առարկաները պետք է շատացնել, խստացնել և արդյունավետ դարձնել։