00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Ко дню ВМФ: как русские одержали победу в Дарданелльском сражении?
15:04
24 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարավային Կովկասի երկրները ստիպված են պայմանավորվել, այլապես կտուժեն բոլորը. Գայդա

© Sputnik / Asatur YesayantsՖյոդոր Գայդա
Ֆյոդոր Գայդա - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2023
Բաժանորդագրվել
Փորձագետը կարծում է, որ դաշնակիցներին կտրուկ փոխելու Հայաստանի փորձերը կարող են էլ ավելի ծանր հետևանքների հանգեցնել։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Հարավային Կովկասի երկրները ստիպված կլինեն պայմանավորվել։ Փոխզիջումը պետք է ձեռնտու լինի բոլորին։ Երևանում կայացած «Աճի կետեր. տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը Մեծ Եվրասիայի տարածքում» միջազգային համաժողովի շրջանակներում Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին ասաց Մոսկվայի Պետական համալսարանի դոցենտ, պատմական գիտությունների դոկտոր Ֆյոդոր Գայդան։
Նրա խոսքով ՝ աշխարհում բազմավեկտորությունն աստիճանաբար անցյալում է մնում։ Ռեսուրսների համար պայքարի սրումը, հակամարտությունների սրումը հանգեցնում են նրան, որ երկրները ստիպված են հուսալի դաշնակիցներ փնտրել, դա հատկապես վերաբերում է փոքր երկրներին։
«Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ իրավիճակում է հայտնվել Ռուսաստանը։ Բանը հասել է նրան, որ աշխարհում առաջին կամ երկրորդ ներուժն ունեցող երկիրն արդեն չի կարող ասել, որ ինչ-որ անհասանելի անվտանգության վիճակում է»,-ասել է Գայդան։
Ասվածը հատկապես վերաբերում է այն երկրներին, որոնք քիչ միջուկային ներուժ ունեն կամ առհասարակ չունեն։ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բոլոր երկրները, նրա խոսքով, վերջին տարիներին լուրջ խնդիրների են բախվում։
«Հարավային Կովկասի բոլոր երկրները պետք է ինչ-որ կերպ պայմանավորվեն։ Բոլոր մասնակիցներին, այդ թվումՀայաստանին, Իրանին, Ադրբեջանին, Ղարաբաղին, Վրաստանին, Ռուսաստանին և Թուրքիային, ձեռնտու փոխզիջման հասնելուց բացի այլ տարբերակ չկա։ Եթե չստացվի, բոլորս կտուժենք` Ռուսաստանը, Իրանը, իսկ Հայաստանը` առավել ևս։ Հիմա ցատկերը, հիմնական դաշնակիցների փոփոխությամբ կուլբիտները պարզապես վտանգավոր կլինեն»,-համոզված է Գայդան։
Հայաստանի և ԵՄ–ի միջև առկա գործընթացն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն է. Բալասանյան
Փորձագետը նշեց, որ երկրներն անխուսափելիորեն ստիպված են լինելու պայմանավորվել, իսկ թե ինչ պայմաններով` պետք է շատ լուրջ ծանրութեթև անել։ Նա կարծում է, որ եթե դա չարվի, ապա ամեն ինչ կավարտվի հերթական հակամարտությամբ, արյունով ու փակուղով։
Փորձագետի կարծիքով` չարժե հույս դնել, օրինակ, ԱՄՆ-ի աջակցության վրա։ Նա օրինակ բերեց Ուկրաինան և Աֆղանստանը։ Առաջին դեպքում, Գայդայի խոսքով, չնայած աջակցության մասին հայտարարություններին, Կիևն օգնության սուր պակաս է զգում։ ԵրկրորդումԱՄՆ-ն պարզապես որոշեց հեռանալ Աֆղանստանից, որտեղ ներկա էր 20 տարի և արեց դա «մի ճտտոցով»։
Միևնույն ժամանակ Վաշինգտոնը, Գայդայի խոսքով, կշարունակի պատմել այն մասին, որ ինքը համաշխարհային քաղաքակրթության առաջնագծում է, և որ ամբողջ աշխարհը նրա հետ է, բայց դա այդպես չէ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա իրավիճակն այնպիսին է, որ այն չի կարող առավելագույնս ուժեղ լինել բոլոր ուղղություններով։
«Այն կարող էր իրեն դրսևորել մինչև լայնամասշտաբ ուկրաինական հակամարտությունը, օրինակ` Ղազախստանում, որտեղ պետականությունը ջրի երեսին պահեց։ Հիմա այն իրավիճակը չէ, որ Ռուսաստանն իրեն գերակտիվ պահի»,- ասել է Գայդան։
Հայաստանն այս պայմաններում, նրա խոսքով, պետք է լավ հաշվարկի իր հնարավորությունները, ուժերը, դաշնակիցներին։ Իսկ ինչ-որ մեծ խաղ, այլ սկզբունքային ռազմավարություն կառուցելու փորձերը հղի են պետականության կորստով։
Արևմտամետ ուժերն ուզում են փոխել վեկտորը․ Զատուլինը` Հայաստանում ԵՄ առաքելության մասին
Փորձագետի կարծիքով` կարելի է հայտարարել, որ Հայաստանը շատ վատ վիճակում է և փոխում է իր բոլոր դաշնակիցներին, բոլոր կոնֆիգուրացիաները, բայց դրանից հետո իրավիճակը կարող է մի քանի անգամ վատթարանալ։
Լրահոս
0