https://arm.sputniknews.ru/20230426/ekh-patgamavvornery-baqvin-kvoch-en-arel-anhapagh-pvokhel-qaghaqakanutjuny-58779360.html
ԵԽ պատգամավորները Բաքվին կոչ են արել անհապաղ փոխել քաղաքականությունը
ԵԽ պատգամավորները Բաքվին կոչ են արել անհապաղ փոխել քաղաքականությունը
Sputnik Արմենիա
ԵԽ պատգամավորներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը` դատապարտելով այդ քայլը։ 26.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-26T16:11+0400
2023-04-26T16:11+0400
2023-04-26T16:13+0400
ադրբեջան
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43126406_0:84:1600:984_1920x0_80_0_0_d2fc91805502c22fff7f9e121fa10a04.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց «խիստ մտահոգությունն» են հայտնում 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ։ Նման հայտարարություն են տարածել Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, ԵԽ պատգամավոր Մարինա Կալյուրանդը, ԵԽ–ում Հայաստանի հարցով մշտական զեկուցող, ԵԽ պատգամավոր Անդրեյ Կովաչևը և ԵԽ–ում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող, ԵԽ պատգամավոր Ժելյանա Զովկոն։Նրանք ցավում են, որ նման գործողություններ են իրականացվել հենց ապրիլի 24-ի` Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին՝ 108 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից բնաջնջման արշավի մեկնարկի տարելիցին:«Մենք հիշում ենք Ցեղասպանության ժամանակ զոհված մեկուկես միլիոն զոհերի հիշատակը և կոչ ենք անում միջազգային հանրությանը զգոն մնալ բորբոքիչ հռետորաբանության և ատելություն հրահրող, հաշտեցումը կանխող բոլոր դեպքերի առնչությամբ»»,– ընդգծել են նրանք:Նշվում է նաև, որ վերջին գործողություններն էլ ավելի են սրում ԼՂ–ում ստեղծված իրավիճակը։ Ուստի ԵԽ պատգամավորները կոչ են անում Բաքվին անհապաղ փոխել իր քաղաքականությունը և հանձնառու լինել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև հարգել միջազգային պարտավորությունները և նորմերը։ ԵՄ–ն վերահաստատում է բանակցությունների միջոցով տարաձայնությունների լուծմանը աջակցելու իր պատրաստակամությունը:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Ադրբեջանական կողմն ապրիլի 23-ից փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43126406_0:0:1423:1067_1920x0_80_0_0_8c6cd2bcad3a96b80ca669df9fdb02cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), լաչինի միջանցք
ադրբեջան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), լաչինի միջանցք
ԵԽ պատգամավորները Բաքվին կոչ են արել անհապաղ փոխել քաղաքականությունը
16:11 26.04.2023 (Թարմացված է: 16:13 26.04.2023) ԵԽ պատգամավորներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը` դատապարտելով այդ քայլը։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց «խիստ մտահոգությունն» են հայտնում 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ։ Նման
հայտարարություն են տարածել Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, ԵԽ պատգամավոր Մարինա Կալյուրանդը, ԵԽ–ում Հայաստանի հարցով մշտական զեկուցող, ԵԽ պատգամավոր Անդրեյ Կովաչևը և ԵԽ–ում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող, ԵԽ պատգամավոր Ժելյանա Զովկոն։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը կարող է հնարավոր բացասական հետևանքներ ունենալ և դիտվել որպես 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ակնհայտ խախտում, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի` 2023 թվականի փետրվարի 22-ի՝ կատարման համար պարտադիր վճռի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ակտ»,–ասված է հայտարարության մեջ։
Նրանք ցավում են, որ նման գործողություններ են իրականացվել հենց ապրիլի 24-ի` Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին՝ 108 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից բնաջնջման արշավի մեկնարկի տարելիցին:
«Մենք հիշում ենք Ցեղասպանության ժամանակ զոհված մեկուկես միլիոն զոհերի հիշատակը և կոչ ենք անում միջազգային հանրությանը զգոն մնալ բորբոքիչ հռետորաբանության և ատելություն հրահրող, հաշտեցումը կանխող բոլոր դեպքերի առնչությամբ»»,– ընդգծել են նրանք:
Նշվում է նաև, որ վերջին գործողություններն էլ ավելի են սրում ԼՂ–ում ստեղծված իրավիճակը։ Ուստի ԵԽ պատգամավորները կոչ են անում Բաքվին անհապաղ փոխել իր քաղաքականությունը և հանձնառու լինել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև հարգել միջազգային պարտավորությունները և նորմերը։ ԵՄ–ն վերահաստատում է բանակցությունների միջոցով տարաձայնությունների լուծմանը աջակցելու իր պատրաստակամությունը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմն ապրիլի 23-ից
փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։