https://arm.sputniknews.ru/20230426/ceghaspanutjan-zvoheri-elektrvonajin-bazan-himq-kdarna-kajqi-steghtsman-hamar-manramasner-58771950.html
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային բազան հիմք կդառնա կայքի ստեղծման համար. մանրամասներ
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային բազան հիմք կդառնա կայքի ստեղծման համար. մանրամասներ
Sputnik Արմենիա
Էլեկտրոնային շտեմարան ստեղծելը շատ կարևոր է, որովհետև հնարավոր կլինի մեկտեղել Հայոց ցեղասպանությունը վերապրածների և զոհերի անուններն ու կենսագրական տվյալները։ 26.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-26T20:30+0400
2023-04-26T20:30+0400
2023-04-26T20:30+0400
հայաստան
հայոց ցեղասպանություն
կայք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/15/58550660_0:0:1601:901_1920x0_80_0_0_4aa2444cc8795082e44a54c6f2d400bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության զոհերի էլեկտրոնային բազան հիմք կհանդիսանա կայքի ստեղծման համար, որը հասանելի կլինի ամբողջ աշխարհում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների հավաքագրման և փաստագրման բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանում պատրաստվում են Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազա ստեղծել, որի գլխավոր նպատակն է ի մի բերել ցեղասպանությունը վերապրածների և յուրաքանչյուր զոհի անունները կենսագրական տվյալներով:Նրա խոսքով՝ կայքում բացվելու են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած սարսափելի կոտորածի զոհերի և տուժածների անուններով էջեր:Խաչատրյանը պարզաբանեց, որ տեղեկությունները հավաքվելու են ինչպես արխիվային փաստաթղթերից, այնպես էլ ժառանգների տրամադրած տվյալների հիման վրա։«Կայքը հասանելի է լինելու բոլորին։ Յուրաքանյուր ոք կկարողանա աշխարհի ցանկացած կետում մտնել, որոնման համակարգում մուտքագրել իր պապի կամ նախապապի անունը և տեղեկություններ գտնել նրա մասին», - ասաց Խաչատրյանը:Նա պարզաբանեց, որ բարձր տեխնոլոգիաները կօգնեն վերականգնել այս կամ այն մարդկանց տվյալները։ Խոսքը վերաբերում է նեյրոնային կապերին, որոնք օգնում են վերականգնել տոհմը։Ցեղասպանության տարիներին շուրջ 200 հազար հայ երեխաներ ու կանայք են բռնի իսլամացվելՏվյալների բազայում կհայտնվեն նաև նրանք, ում անունները կամ պատմությունները տեղեկատվության հավաքման ընթացքում պատահաբար հայտնաբերվել են արխիվային փաստաթղթերում։ Այդ ամենը կցուցադրվի կայքում, կփաստաթղթավորվի էլեկտրոնային եղանակով: Վերջնական նպատակն այն է, որ զանգվածային կոտորածից տուժած ոչ մի անձ չմոռացվի։Թանգարանում կարծում են, որ կայքը օգտակար կլինի ոչ միայն սփյուռքի կամ գիտական շրջանակների, այլև պետության համարՀայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջ մղելու գործում:Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների հավաքագրման և փաստագրման բաժնի վարիչը նաև ընդգծեց, որ այդ ուղղությամբ աշխատանքը ֆինանսական մեծ ծախսեր և մարդկային ռեսուրսներ է պահանջում: Այս պահին թանգարանը սպասում է ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի պատասխանին:Ավելի վաղ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ նախաձեռնությունն իրականացվում է պետության աջակցությամբ։ Թանգարանի ղեկավարությունը համապատասխան գրավոր երաշխիքներ է ստացել ինչպես ԱԳՆ-ից, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: ՀՑԹԻ-ն հետագա քայլերի համար դիմել է գիտության կոմիտե: Մարությանի խոսքով` այդ գործընթացը կարող է 10-15 տարի տևել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/15/58550660_72:0:1505:1075_1920x0_80_0_0_6538167fbe484525924413c73176adc4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայոց ցեղասպանություն, կայք
հայաստան, հայոց ցեղասպանություն, կայք
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային բազան հիմք կդառնա կայքի ստեղծման համար. մանրամասներ
Էլեկտրոնային շտեմարան ստեղծելը շատ կարևոր է, որովհետև հնարավոր կլինի մեկտեղել Հայոց ցեղասպանությունը վերապրածների և զոհերի անուններն ու կենսագրական տվյալները։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության զոհերի էլեկտրոնային բազան հիմք կհանդիսանա կայքի ստեղծման համար, որը հասանելի կլինի ամբողջ աշխարհում: Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների հավաքագրման և փաստագրման բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ
Հայաստանում պատրաստվում են Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազա ստեղծել, որի գլխավոր նպատակն է ի մի բերել ցեղասպանությունը վերապրածների և յուրաքանչյուր զոհի անունները կենսագրական տվյալներով:
«Մեր տնօրենի նախաձեռնությամբ 2019 թվականին սկսեցինք տեղեկություններ հավաքել։ Այժմ աշխատանքներ են տարվում անունների հավաքագրման և տվյալների միասնական բազա ստեղծելու ուղղությամբ», - ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ կայքում բացվելու են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած սարսափելի կոտորածի զոհերի և տուժածների անուններով էջեր:
Խաչատրյանը պարզաբանեց, որ տեղեկությունները հավաքվելու են ինչպես արխիվային փաստաթղթերից, այնպես էլ ժառանգների տրամադրած տվյալների հիման վրա։
«Կայքը հասանելի է լինելու բոլորին։ Յուրաքանյուր ոք կկարողանա աշխարհի ցանկացած կետում մտնել, որոնման համակարգում մուտքագրել իր պապի կամ նախապապի անունը և տեղեկություններ գտնել նրա մասին», - ասաց Խաչատրյանը:
Նա պարզաբանեց, որ բարձր տեխնոլոգիաները կօգնեն վերականգնել այս կամ այն մարդկանց տվյալները։ Խոսքը վերաբերում է նեյրոնային կապերին, որոնք օգնում են վերականգնել տոհմը։
Տվյալների բազայում կհայտնվեն նաև նրանք, ում անունները կամ պատմությունները տեղեկատվության հավաքման ընթացքում պատահաբար հայտնաբերվել են արխիվային փաստաթղթերում։ Այդ ամենը կցուցադրվի կայքում, կփաստաթղթավորվի էլեկտրոնային եղանակով: Վերջնական նպատակն այն է, որ զանգվածային կոտորածից տուժած ոչ մի անձ չմոռացվի։
Թանգարանում կարծում են, որ կայքը օգտակար կլինի ոչ միայն սփյուռքի կամ գիտական շրջանակների, այլև պետության համարՀայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջ մղելու գործում:
Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների հավաքագրման և փաստագրման բաժնի վարիչը նաև ընդգծեց, որ այդ ուղղությամբ աշխատանքը ֆինանսական մեծ ծախսեր և մարդկային ռեսուրսներ է պահանջում: Այս պահին թանգարանը սպասում է ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի պատասխանին:
Ավելի վաղ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ նախաձեռնությունն իրականացվում է պետության աջակցությամբ։ Թանգարանի ղեկավարությունը համապատասխան գրավոր երաշխիքներ է ստացել ինչպես ԱԳՆ-ից, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: ՀՑԹԻ-ն հետագա քայլերի համար դիմել է գիտության կոմիտե: Մարությանի խոսքով` այդ գործընթացը կարող է 10-15 տարի տևել: