https://arm.sputniknews.ru/20230425/tvonvojann-arajarkum-e-anckacnel-qnnich-handznazhvoghvovi-bac-nist-ir-ev-pashinjani-masnakcutjamb--58705298.html
Տոնոյանն առաջարկում է անցկացնել քննիչ հանձնաժողովի բաց նիստ իր և Փաշինյանի մասնակցությամբ
Տոնոյանն առաջարկում է անցկացնել քննիչ հանձնաժողովի բաց նիստ իր և Փաշինյանի մասնակցությամբ
Sputnik Արմենիա
Պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ քննչական հանձնաժողովի նախագահը չի կարող անաչառ լինել իր գնահատականներում։ 25.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-25T09:44+0400
2023-04-25T09:44+0400
2023-04-25T09:51+0400
դավիթ տոնոյան
նիկոլ փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
անդրանիկ քոչարյան
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42945167_0:35:1600:935_1920x0_80_0_0_5e01a27dc9d939a2807ba22aab085f5d.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է իր մասնակցությունը ԱԺ ՔՀ աշխատանքներին: Այս մասին նշված է նրա տարածած հաղորդագրության մեջ։Ապրիլի 18-ին ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի այցը ԱԺ անհնար լինի, ապա քննիչ հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել մեկուսարանում։Նա նաև շեշտել է, որ անկախ փորձագետների և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների բացակայությունը ՔՀ նիստերին ոչ միայն հարցեր է առաջացնում վերջինիս աշխատանքի անկողմնակալության վերաբերյալ, այլև պարարտ հող է հանդիսանում քաղաքական շահարկումների, զրպարտանքների և դիլետանտական բամբասանքների շարունակության համար:Տոնոյանը կարծում է, որ ՔՀ նախագահող անձը չի կարող անաչառ լինել իր գնահատականներում՝ հաշվի առնելով «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իմ և Զինված ուժերի հասցեին իր կողմից արված անպատասխանատու հայտարարությունները»։Պաշտպանության նախկին նախարարը կրկին հիշեցրել է, որ պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունն ու առաջարկել է իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանեն հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին: Այս «անպիտան» գործով ցուցմունք չեմ տվել և չեմ էլ տալու. Դավիթ ՏոնոյանՀիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով, նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել են։Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42945167_177:0:1600:1067_1920x0_80_0_0_ef4561a2ba1e34362a43d6c0e65c099c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ տոնոյան, նիկոլ փաշինյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, անդրանիկ քոչարյան, արցախյան պատերազմ
դավիթ տոնոյան, նիկոլ փաշինյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, անդրանիկ քոչարյան, արցախյան պատերազմ
Տոնոյանն առաջարկում է անցկացնել քննիչ հանձնաժողովի բաց նիստ իր և Փաշինյանի մասնակցությամբ
09:44 25.04.2023 (Թարմացված է: 09:51 25.04.2023) Պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ քննչական հանձնաժողովի նախագահը չի կարող անաչառ լինել իր գնահատականներում։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է իր մասնակցությունը ԱԺ ՔՀ աշխատանքներին: Այս մասին նշված է նրա տարածած հաղորդագրության մեջ։
Ապրիլի 18-ին ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ
Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի այցը ԱԺ անհնար լինի, ապա քննիչ հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել մեկուսարանում։
«Իրավունքներիս և ազատություններիս անհեթեթ մեղադրանքով սահմանափակված լինելու պայմաններում և անձնապես, և իրավական առումով բացառում եմ մասնակցությունս ԱԺ ՔՀ աշխատանքներին»,-հայտարարել է Դավիթ Տոնոյանը:
Նա նաև շեշտել է, որ անկախ փորձագետների և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների բացակայությունը ՔՀ նիստերին ոչ միայն հարցեր է առաջացնում վերջինիս աշխատանքի անկողմնակալության վերաբերյալ, այլև պարարտ հող է հանդիսանում քաղաքական շահարկումների, զրպարտանքների և դիլետանտական բամբասանքների շարունակության համար:
Տոնոյանը կարծում է, որ ՔՀ նախագահող անձը չի կարող անաչառ լինել իր գնահատականներում՝ հաշվի առնելով «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իմ և Զինված ուժերի հասցեին իր կողմից արված անպատասխանատու հայտարարությունները»։
Պաշտպանության նախկին նախարարը կրկին հիշեցրել է, որ պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունն ու առաջարկել է իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանեն հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին:
Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին
հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։
2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ
Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով, նույն օրը
Տոնոյանն ու
Գալստյանը կալանավորվել են։
Այս գործով
մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: