https://arm.sputniknews.ru/20230425/tvonvojani-arajarky-pashinjani-het-bac-nist-anckacnelu-kqnnarkvi-andranik-qvocharjan-58717412.html
Փաշինյանի հետ բաց նիստ անցկացնելու Տոնոյանի առաջարկը կքննարկվի. Անդրանիկ Քոչարյան
Փաշինյանի հետ բաց նիստ անցկացնելու Տոնոյանի առաջարկը կքննարկվի. Անդրանիկ Քոչարյան
Sputnik Արմենիա
Այսօր ավելի վաղ Դավիթ Տոնոյանն հայտարարություն էր տարածել՝ բացառելով իր մասնակցությունը ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Նա նաև իր առաջարկն էր ներկայացրել։ 25.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-25T13:21+0400
2023-04-25T13:21+0400
2023-04-25T13:22+0400
անդրանիկ քոչարյան
դավիթ տոնոյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1f/50657530_0:30:1601:930_1920x0_80_0_0_35b61e1c59f0a75706d8768d758159ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկը կքննարկվի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով Տոնոյանի՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ հայտարարությանը։Այսօր ավելի վաղ Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել՝ բացառելով իր մասնակցությունը ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Փոխարենը նա առաջարկել էր իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ անցկացնել։«Իմ խնդիրն առաջարկելն է և նայել՝ օրենսդրությունը թույլ տալի՞ս է նման ձևաչափով աշխատանքը կազմակերպել, թե՞ ոչ։ Մենք խոսել ենք բաց նիստ ունենալու հնարավորության մասին, բայց փակ մասեր անպայման կլինեն, բացն ու փակը հանձնաժողովը կքննարկի», ասաց Քոչարյանը։Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1f/50657530_0:0:1423:1067_1920x0_80_0_0_dd0bfef7de07b5cac9b77f1b874672a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ քոչարյան, դավիթ տոնոյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
անդրանիկ քոչարյան, դավիթ տոնոյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Փաշինյանի հետ բաց նիստ անցկացնելու Տոնոյանի առաջարկը կքննարկվի. Անդրանիկ Քոչարյան
13:21 25.04.2023 (Թարմացված է: 13:22 25.04.2023) Այսօր ավելի վաղ Դավիթ Տոնոյանն հայտարարություն էր տարածել՝ բացառելով իր մասնակցությունը ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Նա նաև իր առաջարկն էր ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկը կքննարկվի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով Տոնոյանի՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ հայտարարությանը։
«Մեր խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երկու անգամ այցելել է Դավիթ Տոնոյանին։ Քննարկման փուլ անցնում ենք, գուցե, այդ փուլի արդյունքում է, որ պարոն Տոնոյանն արձագանքել է և պայմաններ է առաջարկել։ Այդ պայմանների մասին մենք անպայման զրույց կունենանք», - ասաց Քոչարյանը։
Այսօր ավելի վաղ
Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել՝ բացառելով իր մասնակցությունը ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Փոխարենը նա առաջարկել էր իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ անցկացնել։
«Իմ խնդիրն առաջարկելն է և նայել՝ օրենսդրությունը թույլ տալի՞ս է նման ձևաչափով աշխատանքը կազմակերպել, թե՞ ոչ։ Մենք խոսել ենք բաց նիստ ունենալու հնարավորության մասին, բայց փակ մասեր անպայման կլինեն, բացն ու փակը հանձնաժողովը կքննարկի», ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին
հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։