https://arm.sputniknews.ru/20230425/mak-i-akh-um-hh-nerkajacucichy-khvosel-e-adrbejanakan-ancaketi-u-hajvoc-ceghaspanutjan-masin-58710724.html
Ադրբեջանը ցանկանում է ոչնչացնել մի ամբողջ էթնիկ խումբ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Ադրբեջանը ցանկանում է ոչնչացնել մի ամբողջ էթնիկ խումբ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Sputnik Արմենիա
Մհեր Մարգարյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տագնապալի իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն։ 25.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-25T11:47+0400
2023-04-25T11:47+0400
2023-04-25T12:00+0400
մհեր մարգարյան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հայաստան
ադրբեջան
շրջափակում
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/14/48608172_0:0:770:434_1920x0_80_0_0_d2ed4451e1616928bb251be468ba0f9f.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի ագրեսիվ, հանցավոր գործողությունները միտված են ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելու մի ամբողջ էթնիկ խումբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը` ՄԱԿ Անվտանգության խորհրդում ապրիլի 24-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ։«Ադրբեջանը՝ Հայաստանի հարևանը, որը մի քանի անգամ ավելի մեծ է չափերով և ռեսուրսներով, զբաղվում է տարածքների ուժով ձեռք բերելու անօրինական պրակտիկայով»,– ասել է նա։Մհեր Մարգարյանը իր ելույթում հիշեցրել է, որ 2020 թվականին, հակառակ ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին, Ադրբեջանը մահաբեր բռնությունների ալիք է բարձրացրել տարածաշրջանում՝ փորձելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել ուժով։Նա հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ պատանդի կարգավիճակում է, քանի որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ փրկարար ճանապարհը Ադրբեջանը շրջափակվել է։Ավելին` Ադրբեջանը չի կատարում նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է «ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»։ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո արցախցի 3 երեխա չեն կարողանում տուն վերադառնալ«Չնայած տեղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի առկայությանը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, միջանցքը ոչ միայն շարունակում է չգործել արդեն 4 ամիս, այլև երեկվա դրությամբ տեղադրվել է ադրբեջանական անցակետ՝ եռակողմ հայտարարությամբ և ՄՔԴ հրամանով ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտումով»,– ասել է նա։Նա հիշեցրել է, որ հայկական կողմը զգուշացրել է ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին` Լեռնային Ղարաբաղում տագնապալի իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն։ Հրադադարի հաստատումից երկուսուկես տարի անց ՄԱԿ-ը և նրա մարդասիրական գործակալությունները, ըստ Մարգարյանի, դեռ պետք է ցուցաբերեն անհրաժեշտ օգնությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:Մհեր Մարգարյանը անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության փաստին։ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանությունը վառ հիշեցում է, թե որքանով կարող է մարդկությունը դեգրադացվել միջազգային կարգի ճգնաժամի պայմաններում։«Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ իրագործված անասելի ոճրագործությունների սարսափների միջով անցած հայ ժողովուրդը անձնուրաց քաջություն և ահռելի զոհաբերություն դրսևորեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ որպես փոքր ազգ ներդնելով անհամաչափ բարձր մարդկային գին»,– ասել է Մարգարյանն իր ելույթում ու հիշեցրել, որ պատերազմին մասնակցել է գրեթե վեց հարյուր հազար հայ, որոնց կեսից ավելին չի վերադարձել մարտադաշտից։ ԱՄՆ-ի փոխնախագահը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակըՀիշեցնենք` ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։2022–ի դեկտեմբերի 12-ից էլ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը, անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը:Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/14/48608172_170:0:770:450_1920x0_80_0_0_ae2b126b3c4a7604ae68dd24356dbf71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մհեր մարգարյան , միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայաստան, ադրբեջան, շրջափակում, արցախ
մհեր մարգարյան , միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայաստան, ադրբեջան, շրջափակում, արցախ
Ադրբեջանը ցանկանում է ոչնչացնել մի ամբողջ էթնիկ խումբ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
11:47 25.04.2023 (Թարմացված է: 12:00 25.04.2023) Մհեր Մարգարյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տագնապալի իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի ագրեսիվ, հանցավոր գործողությունները միտված են ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելու մի ամբողջ էթնիկ խումբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը` ՄԱԿ Անվտանգության խորհրդում ապրիլի 24-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ։
«Ադրբեջանը՝ Հայաստանի հարևանը, որը մի քանի անգամ ավելի մեծ է չափերով և ռեսուրսներով, զբաղվում է տարածքների ուժով ձեռք բերելու անօրինական պրակտիկայով»,– ասել է նա։
Մհեր Մարգարյանը իր ելույթում հիշեցրել է, որ 2020 թվականին, հակառակ ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին, Ադրբեջանը մահաբեր բռնությունների ալիք է բարձրացրել տարածաշրջանում՝ փորձելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել ուժով։
«Իրականությունն այն է, որ Ադրբեջանն օգտագործեց միջազգային կարգի խոցելիությունը և բազմակողմ համակարգի թերությունները՝ ձեռնարկելու լայնածավալ ռազմական ագրեսիա, որն իրականացվել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ՝ ուղեկցվելով բազմաթիվ վայրագություններով, այդ թվում՝ խաղաղ բնակչության նկատմամբ»,– հայտարարել է նա։
Նա հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ պատանդի կարգավիճակում է, քանի որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ փրկարար ճանապարհը Ադրբեջանը շրջափակվել է։
Ավելին` Ադրբեջանը չի կատարում նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է «ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»։
«Չնայած տեղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի առկայությանը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, միջանցքը ոչ միայն շարունակում է չգործել արդեն 4 ամիս, այլև երեկվա դրությամբ տեղադրվել է ադրբեջանական անցակետ՝ եռակողմ հայտարարությամբ և ՄՔԴ հրամանով ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտումով»,– ասել է նա։
Նա հիշեցրել է, որ հայկական կողմը զգուշացրել է ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին` Լեռնային Ղարաբաղում տագնապալի իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն։ Հրադադարի հաստատումից երկուսուկես տարի անց ՄԱԿ-ը և նրա մարդասիրական գործակալությունները, ըստ Մարգարյանի, դեռ պետք է ցուցաբերեն անհրաժեշտ օգնությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
«Ադրբեջանում նման ծրագրերի պատվիրատուները, ինչպես նաև դրանց ստեղծողները, այնուամենայնիվ, պետք է նկատի ունենան, որ ոչ մի խեղաթյուրված պատմություն կամ կոռուպցիա և էներգետիկ ռեսուրսների հետ մանիպուլյացիաներ չեն կարող փոխել այն փաստը, որ հանցագործությունների որոշակի կատեգորիայի համար վաղեմության ժամկետ չկա: Հանցագործությունները և նման լուրջ խախտումներ կատարողները պետք է պատասխանատվություն կրեն, այդ թվում՝ միջազգային իրավասության մեխանիզմների միջոցով»,– ասել է նա։
Մհեր Մարգարյանը անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության փաստին։
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանությունը վառ հիշեցում է, թե որքանով կարող է մարդկությունը դեգրադացվել միջազգային կարգի ճգնաժամի պայմաններում։
«Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ իրագործված անասելի ոճրագործությունների սարսափների միջով անցած հայ ժողովուրդը անձնուրաց քաջություն և ահռելի զոհաբերություն դրսևորեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ որպես փոքր ազգ ներդնելով անհամաչափ բարձր մարդկային գին»,– ասել է Մարգարյանն իր ելույթում ու հիշեցրել, որ պատերազմին մասնակցել է գրեթե վեց հարյուր հազար հայ, որոնց կեսից ավելին չի վերադարձել մարտադաշտից։
Հիշեցնենք` ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին
փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։
Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։