https://arm.sputniknews.ru/20230425/fransiaji-senatum-arcakhi-harcvov-handznakhumb-e-steghtsvel-rytajvo-58726601.html
Ֆրանսիայի Սենատում Արցախի հարցով հանձնախումբ է ստեղծվել. Ռըտայո
Ֆրանսիայի Սենատում Արցախի հարցով հանձնախումբ է ստեղծվել. Ռըտայո
Sputnik Արմենիա
Ֆրանսիացի քաղաքական գործիչն Ամենայն հայոց կաթողիկոսին վստահեցրել է, որ բոլոր ջանքերը գործադրվելու են արցախահայության ազատ ապրելու իրավունքն ապահովելու համար։ 25.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-25T16:10+0400
2023-04-25T16:10+0400
2023-04-25T16:13+0400
ֆրանսիա
սենատ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/19/58722855_0:99:1500:943_1920x0_80_0_0_de097349d43f2899ba5e3c251275212c.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի Սենատում ստեղծվել է Արցախի հարցով հանձնախումբ, որի նպատակն է աջակցել ու զորակցել արցախահայությանը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռըտայոն։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Ռըտայոն ընդգծել է, որ ջանքեր կգործադրի միջազգային ատյաններում բարձրաձայնելու արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի պահանջը:Կաթողիկոսն էլ անդրադարձել է արցախահայության և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգություններին:Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գերիների վերադարձման, Լաչինի միջանցքի արգելափակման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին:Ֆրանսիայի Սենատի անդամը Լաչինի միջանցք կատարած իր այցելության մասին խոսել է Միրզոյանի հետ
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/19/58722855_89:0:1422:1000_1920x0_80_0_0_6eae843530cf47a91897b1f678f36a4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, սենատ, արցախ
Ֆրանսիայի Սենատում Արցախի հարցով հանձնախումբ է ստեղծվել. Ռըտայո
16:10 25.04.2023 (Թարմացված է: 16:13 25.04.2023) Ֆրանսիացի քաղաքական գործիչն Ամենայն հայոց կաթողիկոսին վստահեցրել է, որ բոլոր ջանքերը գործադրվելու են արցախահայության ազատ ապրելու իրավունքն ապահովելու համար։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի Սենատում ստեղծվել է Արցախի հարցով հանձնախումբ, որի նպատակն է աջակցել ու զորակցել արցախահայությանը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռըտայոն։ Տեղեկությունը հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Ռըտայոն ընդգծել է, որ ջանքեր կգործադրի միջազգային ատյաններում բարձրաձայնելու արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի պահանջը:
Կաթողիկոսն էլ անդրադարձել է արցախահայության և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգություններին:
«Այս առնչությամբ Նորին Սրբությունը կարևոր համարեց միջազգային հանրության հետևողական ջանքերի գործադրումն Ադրբեջանի որդեգրած ծավալապաշտական քաղաքականությունը կանխելու հարցում։ Գարեգին 2-րդը նաև իր գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ու հետպատերազմական շրջանում Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության և զորակցության համար: Նա երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի Սենատին Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես նաև Արցախի անկախության մասին բանաձևի ընդունման համար»,– ասված է հաղորդագրությունում։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գերիների վերադարձման, Լաչինի միջանցքի արգելափակման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին: