https://arm.sputniknews.ru/20230425/erevani-qaghaqapetarany-majisi-1-ic-nakhatesum-e-shahagvortsman-handznel-evs-4-ertughi-58721484.html
Երևանի քաղաքապետարանը մայիսի 1-ից նախատեսում է շահագործման հանձնել ևս 4 երթուղի
Երևանի քաղաքապետարանը մայիսի 1-ից նախատեսում է շահագործման հանձնել ևս 4 երթուղի
Sputnik Արմենիա
Նախորդ շաբաթ շահագործման է հանձնվել 2 երթուղի՝ համար 40-ը և 67-ը: Վերջիններս երթուղի են դուրս եկել փոքր դասի ավտոբուսներով: 25.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-25T14:54+0400
2023-04-25T14:54+0400
2023-04-25T14:55+0400
երթուղի
ավտոբուս
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40764167_0:0:1600:901_1920x0_80_0_0_f8609e613b99eb9fcc9f293db0f2b72e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը մայիսի 1-ից նախատեսում է շահագործման հանձնել ևս 4 երթուղի: Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։Նա նշեց, որ նախորդ շաբաթ շահագործման է հանձնվել 2 երթուղի՝ համար 40-ը և 67-ը: Վերջիններս երթուղի են դուրս եկել փոքր դասի ավտոբուսներով:Իսկ մայիսի 1–ից 3-րդ համարի երթուղին կփոխարինվի «MAN» ավտոբուսներով. այն կուղևորվի Նորքի 9-րդ զանգվածից մինչև Հարավարևմտյան թաղամաս (ՀԱԹ):21 համարի «Պազ»-ների փոխարեն կշահագործվեն փոքր դասի ավտոբուսներ (Սարի թաղ):47 համարի փոքր դասի ավտոբուսները կունենան երթուղու փոփոխություն: Նուբարաշեն վարչական շրջանից վերջնակետը կսահմանվի Տիտոգրադյան-Խաղաղ Դոնի փողոցների հատման հատվածը, երթուղին կփոխարինվի «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով:Եվս 2 փոքր դասի ավտոբուսներ կիրականացնեն Եռաբլուր-Բաբաջանյան փողոց անվճար ուղևորություն:Ավելի վաղ քաղաքապետարանը հայտնել էր, որ մայիսի սկզբին նախատեսվում է շահագործման հանձնել ևս 110 ավտոբուս։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40764167_114:0:1534:1065_1920x0_80_0_0_04180a848951ed9d1ea0d1de3c17595e.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երթուղի, ավտոբուս, երևան
Երևանի քաղաքապետարանը մայիսի 1-ից նախատեսում է շահագործման հանձնել ևս 4 երթուղի
14:54 25.04.2023 (Թարմացված է: 14:55 25.04.2023) Նախորդ շաբաթ շահագործման է հանձնվել 2 երթուղի՝ համար 40-ը և 67-ը: Վերջիններս երթուղի են դուրս եկել փոքր դասի ավտոբուսներով:
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը մայիսի 1-ից նախատեսում է շահագործման հանձնել ևս 4 երթուղի: Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։
Նա նշեց, որ նախորդ շաբաթ շահագործման է հանձնվել 2 երթուղի՝ համար 40-ը և 67-ը: Վերջիններս երթուղի են դուրս եկել փոքր դասի ավտոբուսներով:
Իսկ մայիսի 1–ից 3-րդ համարի երթուղին կփոխարինվի «MAN» ավտոբուսներով. այն կուղևորվի Նորքի 9-րդ զանգվածից մինչև Հարավարևմտյան թաղամաս (ՀԱԹ):
18 համարի երթուղու «Բոգդան» ավտոբուսներին կփոխարինեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները՝ Սիլիկյան թաղամասից մինչև Օշական:
21 համարի «Պազ»-ների փոխարեն կշահագործվեն փոքր դասի ավտոբուսներ (Սարի թաղ):
47 համարի փոքր դասի ավտոբուսները կունենան երթուղու փոփոխություն: Նուբարաշեն վարչական շրջանից վերջնակետը կսահմանվի Տիտոգրադյան-Խաղաղ Դոնի փողոցների հատման հատվածը, երթուղին կփոխարինվի «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով:
Եվս 2 փոքր դասի ավտոբուսներ կիրականացնեն Եռաբլուր-Բաբաջանյան փողոց անվճար ուղևորություն:
Ավելի վաղ քաղաքապետարանը հայտնել էր, որ մայիսի սկզբին նախատեսվում է շահագործման հանձնել ևս 110 ավտոբուս։